Նոյեմբեր 01, 2017 19:12 Asia/Yerevan

Եվրամիության անդամ երկրների ղեկավարներին մտահոգում է, որ ծայրահեղ աջ կուսակցությունները մուտք են գործում խորհրդարան և դրան զուգահեռ պոպուլիստ քաղաքագետներն ավելի են ակտիվանում :

Եվրոպական խոշոր երկրների ղեկավարներն, ինչպես` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, զգուշացնելով այս կապակցությամբ, հայտարարել է, որ Եվրամիությունը պետք  է պահպանի իր միասնությունը: Հավելենք նաև, որ դրան զուգահեռ աճում է տնտեսության մեջ հովանավորչական քաղաքականությունը, ինչն ընդհանրապես դեմ է ԵՄ գոյության սկզբունքներին: Իսկ դրանք են` տնտեսական ու առևտրային ինտեգրումը: Թերևս պատճառն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տնտեսական պաշտպանողական քաղաքականությունն է:    Եվրոպական գլխավոր դիվանագետների մոտ առկա է այն մտահոգույթունը, որ ծայրահեղ կուսակցությունների աելի մեծ ուժ ձեռք բերելու արդյունքն այն կլինի, որ Եվրամիությունում ծայրահեղ ազգայնական շարժումներն ավելի մեծ թափ կստանան: Շարժումներ, որոնք հավատացած չեն Երոպայի ինտեգրմանն ու միասնությանը: Այդ շարժումները ցանկանում են, որ Եվրոպայում ազգային ինքնության բացարձակ անկախության կողմնակիցներն են տնտեսական, հասարակական, մշակութային  ու ռազմական անվտանգության ոլորտում: Այս մտահոգություններով հանդերձ. Նիդեռնալնդների ու Ֆրանսիայի նախագահական ու խորհրդարանական ընտրությոնների արդյունքները ցույց տվեցին, որ դրանք եղել են աջերի վնասին: Չնայած  Ֆրանսիայի Ազգային ճակատ ծայրահեղ կուսակցության ղեկավար Մարին Լը Պենի բարձր հեղինակությանը, 2017թ. նա պարտություն կրեց անկախ թեկնածու Էմանուել Մակրոնից : Նույն թվականի մարտին Նիդեռնալնդերի խորհրդարանական ընտրություններում նույնպես աջերը պարտվեցին: Չնայած Նիդեռլանդների աջերը նկատի առնելով փախստականների ճգնաժամը, հույս ունեին խորհրդարանում ավելի շատ ձայներ ձեռք բերել: Սակայն Նիդեռլանդների վարչապետ և Ազատություն և ժողովրդավարության ղեկավար Մարկ Ռոեն, կարողացավ ընտրողների ուշադրությունը գրավել իր վրա և մեծ թվով ձայներ հավաքել:

Ինչպես ասում է նիդեռլանդացի քաղաքական փորձագետ Վիր Թուկը. "Այն նիդեռլանդացիները, որ ձայն չտվեցին Վիլ Դրեյզին, ցանկանում էին ասել, որ եթե ուզեն, կարող են կանխել երկրում պոպուլիզմի տարածմանը": Խոսքը Նիդեռլանդների Ազատություն կուսակցությոան ղեկավարի մասին է: Այդուհանդերձ, մի քանի եվրոպական երկրների քաղաքական իրադարձությունները վկայում են, որ ծայրահեղ աջերի ժամանակը դեռևս չի ավարտվել: Այլ խոսքով, ըստ երևույթին ծայրահեղ աջերի նոր ալիք է բարձրանում, որը հենված է պոպուլիստական գաղափարախոսության վրա: Ամերիկացի փորձագետ Քեյթի Դանեիելն անդրադառնալով 2017թ. հոկտեմբերի վերջին Չեխիայում անկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, ասում է. "Չեխիայի բնակիչներն այնպիսի մարդու ընտրեցին վարչապետ, ով մշտապես նվաստացուցիչ հայացքով է նայել Եվրամիությանը և երբեք չի թաքցրել իր հակաէմիգրացիոն գաղափարները: Նա նույնիսկ հայտարարել է, որ Չեխիան չպետք է անգամ մեկ փասխտականի ընդուներ": Մյուս կողմից, Գերմանիայում նացիստների իշխանությունից հետո առաջին անգամ, խորհրդարան է մտել աջ ծայրահեղական կուսակության ներկայացուցիչը: Իսկ Ավստրիայի խորհրդարանական ընտրություններում, որոնք նույնպես տեղի ունեցան 2017թ հոկտեմբերին, բավականին շատ ձայներ հավաքեց ծայրահեղական և հակաէմիգրացիոն գաղափարներով "Ազատոթյուն" կուսակցությունը: Մյուս խնդիրը, որին կարելի է անդրադառնալ, հանրաքվեի անցկացումն է Իտալիայի երկու հյուսիսային շրջաններում` Լոմբարիդայում և Լերթոյում, որտեղ քվեարկողների մեծ մասն ընտրեցին Հյուսիսային Լիգայի ծայրահեղ աջ կուսակցության գաղափարախոսոթյունը: Հատկանշական է, որ կուսակցությունը ղեկավարում է  այս երկու շրջանները և ժամանակին հանդես է եկել դրանց անջատման գաղափարով:

Այս ընտրական չորս իրադարձությոնները ցույց են տալիս, որ որոշ եվրոպական երկրներում պոպուլիստական գաղափարների նպատակն է ոչնչացնել եվրոպական ինտեգրացիան, որի խորհրդանիշն է  ԵՄ-ն: Այլ խոսքով, թվում է , որ ազգայնական գաղափարախոսությամբ կուսակցություններն այժմ Երոպայի հարավից մինչև հյուսիս թափ են առնում և ակտիվանում են: Սա ըստ երևույթին ամբողջ Եվրոպայում նոր քաոսի կապակցությամբ մտահոգություն է առաջացնում: Այսօր շատերը մտահոգված են այն բանից, որ Եվրոպայում ծայրահեղ աջերի ժամանակաշրջանը վերդառնում է: Ուժեր, որոնք 20-րդ դարի կեսերին ղեկավարոմ էին Եվրոպան: Այժմ հարց է ծագում, թե որն է եվրոպական որոշ երկրներում ծայրահեղ աջերի վերադարձի պատճառը: Իսկ պատճառն ըստ երևույթին այդ երկրների տնտեսական ու հասարակական վիճակն է և ռասիստական գաղափարախոսության զարգացումը:   ԵՄ-ում վերջին տարիներին ստեղծված ճգնաժամային վիճակը, այդ թվում` տնտեսական ու ֆինանսկան , փախստականների ճգնաժամը և ԵՄ-ից Բրիտանիայի հրաժարվելը, պատճառ են դարձել, որ եվրոպայի հանրային կարծիքի մոտ ձևավորվի նոր հանրային գաղափար, ըստ որի պետք է վերանայել ինտեգրացիայի վրա հիմնված նախկին գաղափարները, որոնց  հիման վրա էլ ձևավորվել է միությունը: Եվրոպական հարցերի փորձագետ Յասեր Յուռալի Վանդի ասելով. "Իրականությունն այն է, որ այն կոչը, թե Եվրոպայի բոլոր դժվարությունները կլուծվեն ինտեգրված ու միասնական Եվրոպաի շրջանակներում, այլևս ԵՄ անդամ երկրների քաղաքացիներին չի գոհացնում: ԵՄ-ից դուրս գալու բրիտանացիների որոշումը սթափեցրեց միությանը: Նրանք հասկացան, որ Եվրոպական  ինտեգրման գացափարախոսությունը, նկատի առնելով տնտեսական ու ֆինասնական ճգնաժամերի լուծման ուղղությամբ այդ եվրոպական կառույցի անարդյունավետ աշխատանքը, այլևս կորցրել է իր հեղինակությունը: Միևնույն ժամանակ, վերջին տարիների ընթացքում, ծայրահեղ կուսակցություններն ու շարժումները, Գերմանիայում, Ավստրիայում, Բրիտանիայում, Ֆրանսիայում, Դանիայում, Հունգարիայում, Չեխիայում և Լեհաստանում աճել են: Այս խմբերը ցանկանում են, որ իրենց երկրները դուրս գան ԵՄ կազմից և վերադառնան ազգային արժույթին: Այդուհանդերձ պետք է ասել, որ Եվրոպայի ծայրահեղ աջ կուսակցությունների քարոզարշավների առանցքը  հիմնված է Եվրոպայի հանրային կարծիքի վրա: Որպես օրինակ` Ֆրանսիայի Ազգային ճակատ, Բրիտանիայի Անկախություն, Գերմանիայի Ալտերնատիվ, Ավստրիայի Ազատությոն կուսակցությունները և  Արևելյան Եվրոպայի ծայրահեղ կուսակցությոնները, փախստականների հարցը դարձրել են իրենց քարոզարշավի առանցքը և նոր պայքար են սկսել փախստականներին ընդունելու քաղաքականության դեմ: Այդուհանդերձ, ինչպես նշում է  քաղաքական վերլուծաբան Մարտին Փլոյեմին. "Փախստականների ճգնաժամը ոչ թե Եվրոպա փախստականների մուտք գործելու ճգնաժամն է, այլ ավելի շատ ճգնաժամի կառավարման և եվրոպական քաղաքականոթյան խնդիրը: Մյուս կողմից, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ունի պոպուլիստական ու աջ ծայրահեղական գաղափարախոսություններ, ինչը  եվրոպական երկրների աջերին խրախուսում է  շարունակել իրենց աշխատանքը իշխանության հասնելու համար:

Հենց այս առումով՝  2017թ սեպտեմբերին Գեմանիայի "Ալտերնատիվ" կուսակցությունը մի քանի ընտրություններում հաջողության հասնելով , 2017թ. սեպտեմբերին իրեն հատկացրեց խորհրդանաի ձայների 13 տոկոսը: Իսկ դա մեծ հաջողություն է  ծայրահեղ աջ կուսակցության համար: Մյուս կողմից, ըստ երևույթին եվրոպացիները հիասթափվել են ծայրահեղ աջ կամ ձախ կուսակցություններից, որոնք տնտեսության բարելավման խոստումներ են տալիս, սակայն իշխանության գալուց հետո մոռանում են դրանք: Բնականաբար նման երկրներում հասարակության հակազդեցությունը լինում է այն, որ մարդկ ավելի շատ  հակվում են այն կուսակցությունների կողմը, որոնք բավարարում են իրենց պահանջները: Օրինակ` Գերմանիայոմ, Ավստրիայում և Չեխիայում,  աջերը ներկայացրեցին  փախստականների հարցը և հայտարարեցին, որ խստորեն պայքարելու են  այդ խնդրի դեմ: Հենց սա պատճառ դարձավ, որ եվրոպական իշխանությունները զգուշանան ծայրահեղ աջերի իշխանության գալուց: Որպես օրինակ, Գերմանայի նախկին նախագահ Յոահիմ Գուակը հայտարարեց, որ ազգայնականությունը կարող է լուրջ խնդիր դառնալ Եվրոպայի ինտեգրացիայի համար: Ըստ երևույթին, Եվրոպայի ազգայնական շարժումները շատ նման են այն քաղաքական շարժումներին, որոնց արդյունքում օրինակ ԱՄՆ-ում հաղթեց Թրամփը: Երոպական երկրներում վերջին ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ եվրոպացիներն ավելի շատ հակված են աջերին: Հենց այդ պատճառով էլ այդ կուսակցություններին հաջողվում է մտնել խորհրդարաններ: Եվ այդ կուսակցությունները խորհրդարաններում  դեմ են կանգնում ԵՄ ֆինանսական ու էմիգրացիոն քաղաքականությոններին: Այլ խոսքով,  ծայրահեղական քաղաքագետի համար Բրյուսելում տեղակայված Եվրոխորհրդարան մուտք գործելուց հետո ավելի է դժվարանում  վերոնշյալ խնդրրները լուծելու համար նոր համաձայնությունների ձեռքբերումը: Դա այն դեպքում, երբ առանց համապատասխան քաղաքականության որդեգրման, անհնար կլինի լուծել փախստականների հարցը: Հենց այս  խնդիրը նկատվում է նաև փախստակաների հարցում: Ուստի կարելի է ասել, որ մոտ ապագայում ԵՄ անդամների միջև հատկապես տնտեսական ու ֆինանսական ոլորտներում տարաձայնություններն ավելի են խորանալու: Մյուս կողմից, տնտեսության մեջ նույնպես ի հայտ է գալիս տնտեսական ազգայնականությունը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հակաառևտրական քաղաքականությունը և Եվրոպայում ծայրահեղ աջերի ակտիվությունը պատճառ են դարձել, որ ընկերությունները վերանայեն իրենց ներդրումային ծրագրերը, հատկապես` Եվրոպայում ուսումնասիրության ու զարգացման ոլոտներում :

 

Պիտակ