Նոյեմբեր 12, 2017 17:42 Asia/Yerevan
  • Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում

Ողջույն թանկագին բարեկամներ: «Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարում չորս տարբեր առանցքներում կանդրադառնանք Եվրոպայի տարածաշրջանի անցած շաբաթվա գլխավոր իրադարձություններին:

Հաղորդման առաջին բաժնում կանդրադառնանք անցած շաբաթվա գլխավոր իրադարձությունների խորագրերին,որոնք էին՝ Եվրոպայում անվտանգության իրավիճակի և ԵՄ-ի վերականգնման նախագիծ կոչվող համագործակցության կապակցությամբ Փարիզում Գերմանիայի ու Ֆրանսիայի ղեկավարների հանդիպումը, Բրիտանիային ներկայացված ԵՄ-ի վերջնագիրը, Սիրիայի հարցով Քիմիական սպառազինության արգելման կազմակերպության գործադիր խորհրդի արտահերթ նիստը, ԻԼԻՊ-ի դեմ պայքարի կապակցությամբ Պուտինի ու Թրամփի համատեղ հայտարարությունը, Կենտրոնական Ասիայի հետ համագործակցությունը շարունակվելու վրա Մոգերինիի դրա շեշտը, Ուկրաինայի արևելյան տարածքներում խաղաղապահ ուժեր տեղակայելու կապակցությամբ Ուկրաինայի նախագահի ու ԱՄՆ պետքարտուղարի բանակցությունը, Ուկրաինայի արևելյան տարածք 20 հազար զորուժ գործուղվելու կապակցությամբ Ռուսաստանի ազդարարությունը, Մադրիդի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին ներկայացված Կատալոնիայի տեղական խորհրդարանի նախագահի և Իսպանիայի անկախատենչ այդ նահանգի կառավարության պաշտոնազրկված նախագահի բողոքի հայցը, ֆրանսիացի ահաբեկիչների վերադարձի կապակցությամբ Ֆրանսիայի գլխավոր դատախազի հայտնած մտահոգությունը, ՀԳՀԾ-ն պահպանելու մասին ԵՄ-ի կատարած ընդգծումը, Բրիտանիայի թագուհու և տասնյակ այլ անձանց օֆշորային տարածքներում կատարած ներդրումների մասին միլիոնավոր փաստաթղթերի հրապարակումը, Գերմանիայի Բոնում ՄԱԿ-ի կլիմայական խորհրդաժողովի կայացումը, Ասիա-Խաղաղական օվկիանոս տարածաշրջանում ԵՄ-ի առավել ազդեցության գործադրման վրա Գերմանիայի նախագահի դրած շեշտը, Պուչդեմոնին Իսպանիա արտահանձնելու հետ Բելգիայի հակառակությունը, դատական իշխանության անկախությունը պաշտպանելու համար Ռումինիայում ծավալուն ցույցերը, Սլովակիայի տարածքային ընտրություններում ծայրահեղ աջակողմյանների կրած պարտությունը, Իտալիայի Միլանում G7-ի անդամ երկրների առողջապահության նախարարների երկօրյա նստաշրջանի գումարումը, Աթենքում ԱՄՆ-ի դեսպանի միջամտողական արտահայտությունների կապակցությամբ Հունաստանի Ձախակողմյան կուսակցության խիստ քննադատությունը, Ուկրաինայի տնտեսական վատ պայմանների մասին Արժույթի միջազգային հիմնադրամի զեկույցը, Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինի կողմից Պաղեստինյան երկիրը պաշտոնապես ճանաչելու անհրաժեշտության ընդգծումը, Թերեզա Մեյին պաշտոնազրկման համար Պահպանողական պատգամավորների ճնշումների խստացումը, լրտեսական արբանյակներ գնելու համար Գերմանիայի 465 միլիոն դոլարանոց ներդրումը, Լեհաստանի ներքին հարցերին միջամտելու կապակցությամբ Վարշավայի կողմից Բեռլինին մեղադրանք ներկայացվելուց հետո Լեհաստանի ու Գերմանիայի միջև լարվածություն ծագելը, իմիգրացիայի մասին օրենքում բարեփոխումների դեմ Իտալիայում կայացած ցույցերը, առաջիկա տասնամյակներում ԵՄ-ն փլուզվելու մասին Գերմանիայի կանխատեսումը, Թրամփի տնտեսական քաղաքականություններին ուղղված Շտայնմայերի քննադատությունը, ԵՄ-ից Բրիտանիայի հեռանալուց հետո ուղեղների փախուստի աճը, ի պաշտպանություն Պաղեստինի ժողովրդին Բրիտանիայի ժողովրդի ցույցերը և սեռական բնույթի ոտնձգության դեմ նախագիծ գործադրվելու անհրաժեշտության վրա ֆրանսիացի կին գործիչի ընդգծումը:

-----------------------------

Բարեկամեր հաղորդման այս բաժնում կանդրադառնանք Եվրոպայի անցած շաբաթվա քաղաքական իրադարձություններին:

Հայաստանի Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թևան Պողոսյանի կարծիքով՝ հնարավոր է, Հայաստանը հատուկ կարծիք ներկայացնի Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում ընդունվելիք հռչակագրի հետ կապված՝ եթե այնտեղ տեղ գտնեն ոչ հայանպաստ ձևակերպումներ. «Առնվազն այս պահի դրությամբ տեղեկություն կա, որ բանակցություններ են ընթանում և փորձում են լուծումներ գտնել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա՝ միևնույն ժամանակ նշելով, որ Հայաստանը կարող է և չմիանալ հռչակագրին, քանի որ այն դեկլարատիվ բնույթ ունի, բայց ստորագրել իրավական ուժ ունեցող համաձայնագիրը։

-----------------------------

Եվրոպայի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններից մեկը Ֆրանսիայի ու Գերմանիայի նախագահների հանդիպումն էր: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնն ու Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն ուրբաթ օրը Ելիզեյան պալատում կայացած հանդիպման ժամանակ ընդգծեցին տնտեսական, ապահովական ու պաշտպանական ոլորտներում երկու երկրի հարաբերությունների ամրապնդումն ու նաև Եվրոպայի վերականգնման նախագծի շրջանակներում երկու երկրի նախաձեռնությունները: Մաքրոնը 2018 թվականն այդ կապակցությամբ որոշիչ տարի համարեց: Թվում է, որ ԵՄ-ի երկու խոշոր երկրները համարվող Գերմանիան ու Ֆրանսիան այդ միության դիմագրաված մարտահրավերներին ու բարդություններին հաղթահարելու կապակցությամբ ընդհանուր տեսակետներ ու կողմնորոշումներ ունեն:  Այդ մարտահրավերները կարելի է բաժանել ապահովական ու տնտեսական երկու խմբերի: Անվտանգության ոլորտում այս երկրների խոշոր մարտահրավերը ահաբեկչական հարձակումների թվի հավելումը նկատի առնելով եվրոպական հասարակության մեջ անապահովության աննախընթաց տարածումն է: Իհարկե այս հարցում եվրոպացիները քաղում են անցած տարիների ընթացքում Սիրիայում ահաբեկչական խմբերին պաշտպանելու իրենց քայլերի պտուղը: Հաջորդ բնագավառը եվրոպական ապահովական ու պաշտպանական անկախ կառույցներ, այդ թվում եվրոպական միացյալ բանակ ձևավորելու հարցում Ֆրանսիայի ու Գերմանիայի համագործակցությունն է:  Այս կապակցությամբ Գերմանիան ու Ֆրանսիան անցած հուլիսի վերջերին հատկապես պաշտպանական բնագավառում Եվրոպայի ռազմավարական անկախության համար համատեղ նախագիծ ներկայացրեցին: Ֆրանսիայի ու Գերմանիայի համատեղ համագործակցությունը վերաբերում է հատկապես արժութային ու տնտեսական բաժնում ԵՄ-ի կառույցի բարեփոխմանը: -------------------------------

Հաղորդման երրորդ բաժինը հատկացված է Եվրոպայի անվտանգության հետ կապված հարցերին: Այս կապակցությամբ կարևորությամբ պիտի անդրադառնալ ֆրանսիացի ահաբեկիչների վերադարձի կապակցությամբ Ֆրանսիայի գլխավոր դատախազի հայտնած մտահոգությունը: Ֆրանսիայի գլխավոր դատախազ Ֆարնսուա Մոլենն ուրբաթ օրը մատնանշելով այն կետը, որ այդ երկրի առնվազն 690 քաղաքացիներ ահաբեկչական խմբերին միանալու համար Իրաք ու Սիրիա են մեկնել, մտահոգություն հայտնեց նրանց Ֆրանսիա վերադառնալու կապակցությամբ և ընդգծեց, որ այդ երկրում ֆրանսիացի ահաբեկիչների ներկայությունը վտանգավոր է: Իտալիայի ԱԳ նախարար Անջելինո Ալֆանոն հոկտեմբերի 24-ին ընդգծեց. «Իրաքում ու Սիրիայում ԻԼԻՊ-ի կրած պարտությամբ արևմուտքցի ահաբեկիչների իրենց երկրները վերադառնալու վտանգը կրկնապատկվել է: Բրիտանիայի ներքին անվտանգության կազմակերպության (MI5) տնօրենն էլ վերջերս մտահոգություն հայտնեց արևմուտքցի ահաբեկիչների իրենց երկրները վերադառնալու կապակցությամբ: Անդրու Փարքերը հայտարարելով այն մասին, որ Բրիտանիայի առնվազն 850 քաղաքացիներ ահաբեկչական խմբերին միանալու համար Իրաք ու Սիրիա են ճամբորդել, ընդգծեց. «Եվրոպայում, այդ թվում Բրիտանիայում ահաբեկչական նոր հարձակումներն անխուսափելի են»: Արևմտյան երկրները, որոնք Սիրիայում ահաբեկիչներին օժանդակելու կապակցությամբ որևէ ջանք չխնայեցին, այս պահին ԻԼԻՊ ահաբեկչական խմբի եվրոպացի անդամների վերադարձի ու ահաբեկչական հարձակումների ականատես են: Գաղափարական տեսակետից ուղեղի լվացման ենթարկված և խափանարարության համր վարժություններ ստացած հիշյալ ահաբեկիչներն այս պահին իրենց երկրները վերադառնալով ահաբեկչական գործունեության համար ծրագրավորում են կատարում ու լուրջ սպառնալիք են համարվում: Քաղաքագետ Իվան Իփոլիթովի ընդգծմամբ վերջին տարիներին ԱՄՆ-ի նպատակը եղել է այդ երկրի արտաքին քաղաքականության իրագործման համար ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը միջոց ծառայեցնելն ու դրա արդյունքում Միջին Արևելքի երկրների թուլացումը և ահաբեկչության ու ծայրահեղականության համար հող նախապատրաստելը: Գերմանացի քաղաքագետ Փիթեր Նյումանն անդրադառնալով ԻԼԻՊ-ի ձևավորմանն ու տարածման, ասում է. «Սիրիայում տեղի ունեցած հետևանքները դեռ երկար տարիների հետապնդելու են մեզ»: Իրականության մեջ եվրոպացիները երբևե չէին պատկերացնում, որ Միջին Արևելքում ահաբեկչական խմբերի ստեղծմանն ու տարածման ուղղված իրենց համակողմանի օժանդակությունների հետևանքները մի օր վերադառնալու են իրենց կողմը: Այսօր ապահովական հարցերով պաշտոնատարները խոսում են ԻԼԻՊ-ի սպառնալիքների խստացման մասին, ինչն իր հերթին վկայում է արևմտյան երկրներում անվտանգության մակարդակն իջնելու մասին:

-------------------------

Մեր այս շաբաթվա հաղորդման չորրորդ և վերջին բաժնում կանդրադառնանք Եվրոպայի անցած շաբաթվա ֆինանսական ու տնտեսական հարցերին: Այս շրջագծում Գերմանիան քննադատեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տնտեսական քաղաքականությունները: Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն Ավստրալիայում կատարած արտահայտություններում քննադատելով տնտեսական ոլորտում Թրամփի մեկուսացման ձգտող և ազատ առևտրի ճամբին արգելք առաջացնող քաղաքականությունները, հովանավորեց համաշխարհային ազատ առևտուրը: Համաշխարհային ազատ տնտեսությունը հովանավորելու կապակցությամբ Գերմանիայի նախագահի կտրուկ դիրքորոշումը և միջազգային առևտրական գործակցության շարունակվելը հակազդեցություն են հանդեպ Դոնալդ Թրամփի խթանիչ քաղաքականություններին, որոնք նրա իշխանության հասնելուց հետո ուղղված են եղել տնտեսության ու առևտրի համաշխարհայնացման դեմ: «Բրուքինգզ» հաստատության փորձագետներից Ջեֆրի Գարեթի ընդգծմամբ առևտրական երկկողմ բանակցությունների հանդեպ Թրամփի ցուցաբերած հետաքրքրությունը վկայում է համաշխարհային տնտեսության մասին նրա զրո ընկալման մասին: Դա ահազանգ է հնչեցրել Գերմանիայի նման աշխարհի մեծ տնտեսությունների համար, որոնց տնտեսության առանցքը հիմնված է արտահանումների վրա և այդ պատճառով ազատ առևտուրը և ապրանքի ու կապիտալի ազատ շրջանառությունը դրա անհրաժեշտություններից է համարվում:   

 

 

Պիտակ