Նոյեմբեր 26, 2017 20:17 Asia/Yerevan
  • Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում

Ողջույն թանկագին բարեկամներ: «Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարում ինչպես միշտ չորս առանցքներում քննարկելու ենք Եվրոպայի անցած շաբաթվա գլխավոր իրադարձությունները:

Մեր հաղորդման առաջին բաժնում հպանցիկ հայացք ենք նետելու Եվրոպայի անցած շաբաթվա գլխավոր իրադարձությունների խորագրերին,որոնք են՝ ԻԼԻՊ-ի անդամների իրենց երկրները վերադառնալու կապակցությամբ Իտալիայի ՆԳ նախարարի ազդարարությունը, եվրոպական երկու կարևոր կառույցների Բրիտանիայից Ֆրանսիա և Նիդերլանդներ փոխադրվելը, 2018 թվականի համար Մաքրոնի կողմից ներկայացված բյուջեի կապակցությամբ ԵՄ-ի քննադատությունը, ԵՄ-ի երկրների պարագային Գերմանիայի տիրակալատենչական կողմնորոշման կապակցությամբ Հունաստանի վարչապետի խիստ քննադատությունը, Իսպանիայում ու Իտալիայում կանանց դեմ բռնությունները դատապարտող ցույցերը, Ֆրանսիայում կանանց դեմ բռնությունների տարածման կապակցությամբ Մաքրոնի հայտնած ամոթանքը, Հյուսիսային Իռլանդիայի ու Բրիտանիայի միջև մաքսային արգելքներ ստեղծելու հետ Հյուսիսային Իռլանդիայի առաջին նախարարի հակառակությունը, Գերմանիայում քաղաքական փակուղուց դուրս գալու կապակցությամբ Մերկելի հայտնած հուսադրությունը, Ֆրանսիայի նախագահի կողմից այդ երկրի կառավարության կազմում փոփոխությունները, ՄԱԿ-ի զեկույցում Միջերկրական ծովը, որպես աշխարհում փախստականների համար ամենամահաբեր սահման ճանաչվելը, Ռուսաստանի ու Կուբայի միջև համագործակցությունների ընդլայնումը, Ուկրաինայի արևելքում գտնվող Լուգանսկի տարածքի ընդդիմադիրների ղեկավարի հրաժարականը, ԵՄ-ի կողմից Եգիպտոսի Սինայում իրականացված ահաբեկչական հարձակման դատապարտումը, Բրյուսելում գումարված Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, Ուկրաինայի դեմ ոտնձգություն կատարելու հիմամբ ԵԽ-ի նախագահի կողմից Ռուսաստանին ուղղված մեղադրանքը, Մոսկվայում Ռուսաստանի պաշտպանության նախարարի և Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Ստեֆան Դիմիստուրայի հանդիպումը, «Բրէքզիթ»-ի հարցով ԵՄ-ի կողմից Բրիտանիային ներկայացված 10-օրյա վերջնագիրը, Ռուսաստանի բանակի սպառազինական մակարդակի բարձրացման կապակցությամբ Վլադիմիր Պուտինի կարգադրությունը, փախստականների արտաքսումն արագացնելու ուղղությամբ Գերմանիայի ՆԳ նախարարի պահանջը, «Բրէքզիթ»-ի պատճառով բրիտանացի ընտանիքների եկամուտների կրճատվելը, Բրիտանիայի տնտեսության անկումը և աշխարհում 6-րդ խոշոր տնտեսության դիրքերում հայտնվելը, Բրիտանիայի 2018 թվականի աղմկահարույց բյուջեի օրինագծի Համայնքների պալատին ներկայացվելը, Լիբիայում մարդու թրաֆիկինգի ցանցերն արմատախիլ անելու կապակցությամբ Մաքրոնի պահանջը, Ռիադին Լոնդոնի սպառազինական հովանավորությունը դադարեցվելու կապակցությամբ Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինի կոչը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կողմից Ատլանտյան օվկիանոսի երկու ափերին գտնվող ՆԱՏՕ-ի անդամների միասնականության ընդգծումը, ԱՄՆ-ի Փաթրիոթ տեսակի հակահրթիռային համակարգի վաճառքը Ռումինիային, կրկին խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հետ Գերմանիայի նախագահի հակառակությունը և սպառազինական օժանդակություն ստանալու համար արևմուտքին ուղղված Ուկրաինայի դիմումը:

------------------------

Բարեկամներ մեր հաղորդման երկրորդ բաժնում հանգամանորեն կանդրադառնանք Եվրոպայի անցած շաբաթվա քաղաքական կարևոր իրադարձություններին:

ԵՄ հետ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը» ոչ թե պարտադրված էր Հայաստանին, այլ դեռևս 2000-ականների սկզբից Հայաստանի իշխանությունների որդեգրած կոմպլեմենտար քաղաքականության դրսևորումներից մեկն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

--------------------------------

Անցած շաբաթվա Եվրոպայի քաղաքական գլխավոր մյուս իրադարձությունը ԵՄ-ի երկրների հանդեպ Գերմանիայի տիրակալատենչական կողմնորոշման կապակցությամբ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հնչեցրած խիստ քննադատությունն էր: Ցիպրասն ազդարարել է ԵՄ-ն այնպիսի մի կառույցի վերածվելու կապակցությամբ, որտեղ Գերմանիայի նման հզոր երկիրն իր տեսակետները պարտադրում է մյուսներին:

Հունաստանի վարչապետը նաև քննադատեց իր երկրի կապակցությամբ Եվրոպայի հակաճգնաժամային քաղաքականությունը և ընդգծեց, որ վերջին տարիներին Եվրոպայի գերակայությունը հույներին ճգնության քաղաքականություններով պատժելն է եղել: Հունաստանի վարչապետը հովանավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնի բարեփոխման առաջարկները և ընդգծել է ԵՄ-ում առավել գրավչություն ու թափանցիկություն ստեղծելու անհրաժեշտությունը: Ցիպրասի համոզմամբ ԵՄ-ն չպիտի տեխնոկրատների ու քաղաքական այրերի միջև վիճարկումների ֆորումի վերածվի, որտեղ ի վերջո հզոր երկրներն իրենց տեսակետները պարտադրում են մյուսներին: Նա ընդգծել է անդամների միջև համագործակցությանը զուգահեռ երկրների անկախության պահպանման անհրաժեշտությունը: ԵՄ-ում Գերմանիայի տիրակալատենչական կողմնորոշման հանդեպ Հունաստանի վարչապետի քննադատությունը կարելի է քննարկել այն դիտանկյունից, որ Հունաստանում ֆինանսական ու տնտեսական ճգնաժամ սկսվելուց ի վեր ճգնության քաղաքականություններ գործադրելու ուղղությամբ գերմանացիներն ամենաշատ ճնշումն են բանեցրել Եվրոպայի հարավային այդ երկրի վրա և իրականության մեջ հանդես են եկել որպես պարտադրող այն ուժը, որը Հունաստանի կառավարությանը պարտադրել է հետևելու միջազգային եռյակի՝ ԵՄ-ի, Եվրոպայի կենտրոնական բանկի ու Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից թելադրված ճգնության քաղաքականություններին: Վերջին տարիներին տնտեսական ճգնաժամը դիմագրավելու համար Հունաստանի կառավարությունը գործադրել է ԵՄ-ի նկատի ունեցած տնտեսական ճգնության ծրագիրը, ինչն այդ երկրում հանգեցրել է ժողովրդային ծավալուն բողոքի: Քաղաքագետ Ասթամաթիս Յանիսիսի ընդգծմամբ Հունաստանի կառավարությունը տնտեսական ճգնության առավել քայլեր ձեռնարկելու ուղղությամբ անհամաչափ ճնշում գործադրելու մեջ է մեղադրում վարկատու երկրներին: Բեռլինը 2015 թվականին նույնիսկ պահանջեց Եվրոգոտուց Հունաստանի հեռացումը: Այդ հարցերը համաշխարհային երկրորդ պատերազմի ընթացքում նացիստական Գերմանիայի հանդեպ հույների պատմական բացասական փորձին զուգահեռ պատճառ են դարձել, որ այդ երկրի ժողովրդի մոտ Գերմանիայի հանդեպ ինչ-որ բացասական տրամադրություն առաջանա:

----------------------------

Այս շաբաթվա հաղորդման երրորդ առանցքը հատկացված է Եվրոպայի անվտանգության հետ կապված հարցերին: Այս շրջագծում կարելի է անդրադառնալ արևելյան Եվրոպայի որոշ երկրներին սպառազինություն վաճառելու միջոցով այդ տարածաշրջան ներթափանցելու ԱՄՆ-ի ջանքերին: Այս կապակցությամբ վավերացվեց Ռումինիային Փաթրիոթ տեսակի հակահրթիռային համակարգի վաճառքը: Այս պայմանագրի արժեքը 3 միլիարդ 900 միլիոն դոլար է գնահատվում: ԱՄՆ-ից Փաթրիոթ տեսակի հակահրթիռային համակարգ գնելու Ռումինիայի որոշումը նոր էջ է բացում Բուխարեստ-Վաշինգտոն ռազմական ու սպառազինական հարաբերություններում: 2014 թվականի Ուկրաինայի ճգնաժամը սկսվելուց հետո ամերիկացիները թափ են հաղորդել Եվրոպայի արևելքում ու մասնավորապես Բալտյան ու Սև ծովյան տարածաշրջանում ռազմական ներկայության ընդլայնմանը և դրան զուգահեռ նաև համատեղ զորավարժությունների կազմակերպման, զորուժ և զինատեխնիկա տեղակայելու ու նաև սպառազինություն ու զինասարքեր վաճառելու միջոցով փորձել են ընդլայնել տարածաշրջանի երկրների հետ ռազմական համագործակցությունը: Միևնույն ժամանակ Ռումինիան նույնպես թափ է հաղորդել ԱՄՆ-ի հետ ռազմական ընդլայնված համագործակցություններին: Այդ համագործակցության կարևոր դրսևորումներից էր 2016 թվականի մայիսին Ռումինիայի Դեվեսելու ավիաբազայում ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հակահրթիռային համակարգի տեղադրումն ու գործարկումը: Բուխարեստի իշխանությունների այդ կողմնորոշումը դժգոհություն է պատճառել Ռուսաստանին: Դա ի տես այն բանի, որ Եվրոպայի արևելքում ռազմական ուժերի տեղակայման ընդլայնման շրջագծում Ռումինիայի կառավարությունը Սև ծովում ՆԱՏՕ-ի ծովային ներկայությունն ընդլայնելու ուղղությամբ լուրջ քայլեր է ձեռնարկել: Ռուս ռազմական փորձագետ Յուրի Նիթքաչևի ընդգծմամբ Ռուսաստանի նավերի ճամբին ու նաև նրա ռազմա-ծովային բազաների մերձակայքում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը պոտենցիալ սպառնալիք է համարվում: ԱՄՆ-ն սրելով Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի միջև առճակատումը փորձել է արևելյան Եվրոպայի երկրներին խրախուսել իրենց ռազմական բյուջեի մեծացման ուղղությամբ և այդ երկրների ռազմական կառույցը փոխել ու վերակազմավորել այնպես, որ հանգեցնի տեղական ու նաև ՆԱՏՕ-ի ուժերի ներկայության ընդլայնմանն ու հզորացմանը: Նույն շրջագծում է իրականացվել նաև Ռումինիային աննախընթաց ծավալով սպառազինության վաճառքը:

----------------------

Եվ ի վերջո մեր հաղորդման չորրորդ ու վերջին առանցքում քննարկելու են Եվրոպայի անցած շաբաթվա ֆինանսական ու տնտեսական հարցերը: Այս շրջագծում 2018 թվականի համար Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մաքրոնի ներկայացրած բյուջեն արժանացավ ԵՄ-ի քննադատությանը: ԵՄ-ի գործադիր բազուկը համարվող Եվրահանձնաժողովի կողմից ԵՄ-ի անդամ երկրների բյուջեների տարեկան քննարկման արդյունքների համաձայն առաջիկա տարվա համար Ֆրանսիայի ներկայացրած բյուջեն չի համապատասխանում Բրյուսելի ֆինանսների ու բյուջեի հետ կապված օրենքներին: Բրյուսելի հայտարարության համաձայն, Ֆրանսիայի տնտեսության կառուցվածքային խնդիրներից ակունք առնող բյուջեի դեֆիցիտը բարդացնելու է տնտեսական կայուն աճ ունենալու համար պարտքերի կրճատման ուղին: Թեև 2018 թվականի համար նախատեսված Ֆրանսիայի բյուջեում դեֆիցիտը 2,9 տոկոս է նախատեսված, որը չի գերազանցում Եվրահանձնաժողովի չափանիշները, սակայն բյուջեի օրինագծում Ֆրանսիայի կառավարության կատարած նախատեսումները չեն համապատասխանում ԵՄ-ի օրենքներին: Եվրահանձնաժողովի կողմից այս հարցի հայտարարումը Մաքրոնի տնտեսական ու ֆինանսական նախագծերի հանդեպ վատատեսություն է առաջացնելու Ֆրանսիայի ժողովրդի մոտ:   

 

 

 

 

Պիտակ