Հունիս 20, 2018 20:42 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: ,Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք անցած շաբաթվա տնտեսական կարևոր իրադարձություններին:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին «Ֆեթր» բարեբաստիկ տոնի երկրորդ քարոզում անդրադառնալով Իրանի դեմ ԱՄՆ-ի սադրիչ քայլերին, ասաց. «Այսօր թշնամու գլխավոր սադրանքը ժողովրդի զանգվածների վրա «տնտեսական ճնշում» գործադրելն է, որ նպատակ ունի նրանց հոգնեցնել ու հիասթափեցնել: Նա իշխանական բոլոր մարմիններին ու պատասխանատուներին հորդորեց այս սադրանքին դիմակայելու համար մեծ  ջանք գործադրել և նշեց. «Տնտեսական հարցերին վերահասություն տալու համար եռյակ իշխանությունների ղեկավարների ու այդ իշխանությունների տնտեսական ակտիվիստների մասնակցությամբ կենտրոն է ստեղծվել և այդ կենտրոնը պիտի քայլ առ քայլ հետևի տնտեսական հարցերին, կտրում որոշումներ ընդունի ու դրանք գործադրի»:

 

Մեր այսօրվա հաղորդման առաջին բաժինը հատկացված է այդ թեմային:

Իրանի տնտեսական շրջանառության մեջ կանխիկ դրամի գոյության բարձր տոկոսն այն կետերից է, որին անդրադառնալով ՆՎ Այաթոլլահ Խամենեին այդ կանխիկ կապիտալի տերերին կոչ արեց դրանք ուղղորդել դեպի արտադրություն, որպեսզի դրանով մարդկանց կյանքի անիվը պտտվի: Նա արտաքին առևտրի բնագավառում աշխատողներին նույնպես կոչ արեց խիստ կերպով հրաժարվել ներքին արտադրության նմուշ ունեցող ոչ-անհրաժեշտ ապրանքներ ներկրելուց:

Արտարժութային տատանումները և ոսկու գնի բարձրացման հետևանքով ցնցումները վերջին ամիսներին չնայած Կենտրոնական բանկի կողմից արտարժույթի համար միատեսակ գին որոշվելու քաղաքականության գործադրման, դեռ շարունակվում են: Թեև անցած շաբաթվա վերջին օրերին որոշ որոշումների գործադրմամբ ոսկեդրամի, արտարժույթի, ինքնաշարժի ու բնակարանի շուկայում առաջացած տենդը մասամբ մեղմացավ, այդուհանդերձ այս բաժիններում գների հավելումը հոգեկան ամենաշատ ազդեցությունն են գործել շուկայի տատանումների վրա:

ԻԻՀ նախագահը արձագանքելով գների բաձրացմանն ընդդիմանալու հետ կապված ակնկալիքներին, իրեն ենթակա կառույցներին կոչ է արել միջամտել այս հարցում և անբարեկարգ վիճակին դիմակայելու համար ազդեցիկ քաղաքականություններ կիրառել:

Վերջին շրջանում գների հավելումն իսլամական խորհրդարանի նիստերում պատգամավորների կատարած նկատողությունների գլխավոր առանցքն են կազմում:

Պատգամավորները նախագահին ուղղված նկատողության մեջ բողոքել են ազգային արժույթի արժեզրկման դեմ: 68 պատգամավորներ էլ նախագահին ու արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախարարին ուղղված մեկ այլ նկատողությամբ բողոքեցին ներքին ավտոարտադրողների վրա վերահսկողություն չգործադրվելու և ներքին ու արտասահմանյան ավտոների գները կրկնապատկվելու դեմ:

Գների այս անտրամաբանական թանկացումը տեղի է ունենում այն պայմաններում, երբ հաղորդումների համաձայն այս տարվա առաջին երկու ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ավտոների արտադրման քանակը մեծացել է:

Իրանի ծրագրավորման ու բյուջեի կազմակերպության տնօրեն Նոբախտը շուկայում ավտոյի գնի բարձրացման մասին ասում է. «Այն որ շուկայում ոմանք արտարժույթի ոչ-պաշտոնական գնի բարձրացումը չարաշահելով միջնորդությամբ զբաղվեն ու փորձեն այդպիսով անսովոր շահույթ ձեռք բերել կառավարության համար անկասկած ընդունելի չի լինելու և կառավարության կողմից առավել խիստ վերահսկողություն է գործադրվելու:

Բարձր տոկոսով ինֆլյացիայի դեպքում անհնարին է տնտեսական բարձր ու կայուն աճ արձանագրել: Հետևաբար կառավարությունը մեծ փորձ է կատարել, որպեսզի սանձի ինֆլյացիան: Սակայն առանց կանխիկ կապիտալի աճի վերահսկմամբ հնարավոր չէ կայուն կերպով սանձել ինֆլյացիան: Կանխիկ կապիտալի աճն ու դրա ուղղորդումը դեպի կեղծ շուկաներ ինֆլյացիայի վերականգնման պատճառ է դառնալու և հիմնական բարդությունների դիմաց է կանգնեցնելու արտադրության տնտեսությունը: Ակնկալվում է, որ տնտեսական պատասխանատուների ու Կենտրոնական բանկի քայլերը կկարողանան այս տագնապը թիկունքում թողնելու հող նախապատրաստել:

----------------------------------

Իրանի ու Իրաքի միջև առևտրաշրջանառությունն այս պահին հասել է տարեկան 10 միլիարդ դոլարի:

Իրաքում Իրանի դեսպան Իռաջ Մասջեդին ասում է, որ դա համեմատաբար ուշագրավ գումար է, սակայն նկատի առնելով երկու ժողովուրդների միջև  մշակութային, պատմական ու քաղաքական բազմաթիվ ընդհանրություններն ընդունելի չէ:

Այս թեմայի մասին է պատմում մեր հաջորդ զրույցը:

Այս պահին Իրանի ու Իրաքի միջև տարեկան առևտրաշրջանառության ծավալը հասել է շուրջ 7 միլիարդ դոլարի, որին եթե հավելենք գազի ու նավթի վաճառքի, կրոնական զբոսաշրջության և տեխնիկական ու ինժիներական ծառայություններից գոյացած գումարները երկու երկրի միջև առևտրական ու տնտեսական շրջանառության ծավալը կարող է հասնել մինչև 12 միլիարդ դոլարի:

Տարբեր բնագավառներում, այդ թվում կաթնամթերքի, մսամթերքի ու սննդամթերքի և հատկապես տեխնիկական ու ինժիներական ծառայությունների տեսակետից Իրաքը համարվում է Իրանի արտահանումային գլխավոր շուկաներից մեկը և հենց դրա պատճառով էլ Իրաքի շուկան տնտեսական ակտիվիստների և ներքին ու պետական ու մասնավոր ընկերությունների համար յուրահատուկ դիրք է զբաղեցնում:

Փորձագետների համոզմամբ Իրաքի շուկայում ներկայությունը թե Իրանի և թե Իրաքի համար մեծ առավելություն ունի:

Ահաբեկչության դեմ պայքարի շրջանում Իրանն աջակցություն ցուցաբերեց Իրաքին  և վերակառուցման շրջանում էլ կանգնած է մնում Իրաքի կառավարության ու ժողովրդի կողքին:

Իրաքի վերակառուցման գործին Իրանի մասնակցությունը վերջին տարիներին իրականացվել է տարբեր բնագավառներում, որոնցից են էլեկտրացանցերի ընդլայնումը, էներգակիրների փոխադրումն ու սրբավայրերի վերանորոգությունը:

Այդուհանդերձ Իրաքի շուկայում ներկայությունն առավել մանրակրկիտ ծրագրավորման և քննարկման կարիք ունի, որպեսզի ամրապնդվեն այն բաժինները որոնք տեխնիկական ու ինժիներական ծառայությունների, գյուղատնտեսության, զբոսաշրջության, արդյունաբերության, հանքերի ու էներգիայի ոլորտներում համագործակցության ամենամեծ պոտենցիալն են պարունակում:

-------------------------

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն անցած շաբաթ Երևանում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ հանդիպման ժամանակ ասաց. «Հատկապես տնտեսական ոլորտներում երկկողմ համագործակցությունների ամրապնդման ու ընդլայնման համար պիտի շահագործման ենթարկվեն բոլոր պոտենցիալներն ու հնարավորությունները»:

Իրանի ու Հայաստանի քաղաքական հարաբերությունները երկու երկրի պաշտոնատարների դրսևորած կամքի շնորհիվ ընդլայնվել են և դա նաև իր ազդեցությունն է գործել տնտեսական տարբեր բնագավառներում:

Այս շրջագծում Աստանայում Իրանի ու ԵԱՏՄ-ի միջև ստորագրված արտոնյալ մաքսատուրքերի կապակցությամբ համաձայնագիրը  երկկողմ տնտեսական հարաբերությունների ընդլայնման, ինչպես նաև Մեղրի տնտեսական ազատ գոտու և Արասի առևտրական ազատ գոտու միջև  համագործակցության ակտիվացման պատճառ է դարձել:

Մեղրին Հայաստանի Սյունիքի մարզում՝ Իրանի Ջուլֆա քաղաքի և Արաս առևտրի ազատ գոտու հարևանության մեջ գտնվող քաղաք է: Արաս առևտրի ազատ գոտին կենտրոն ունենալով Ջուլֆա քաղաքը գտնվում է Իրանի Արևելյան Ատրպատական նահանգում: Մեղրիի տնտեսական ազատ գոտին իրականության մեջ երկու կողմերի միջև առևտրական արտադրանքների արտահանման կամուրջ է ծառայում: Իրանցի ու հայ առևտրականները կարող են առավելագույն օգուտը քաղել ստեղծված այս առիթից:

ՀՀ-ում ԻԻՀ առևտրական նախկին կցորդ Հմայակ Ավետիսյանն այս կապակցությամբ ասում է. «Նկատի առնելով Իրանի ու ԵԱՏՄ-ի միջև արտոնյալ սակագների մասին համաձայնագրին թափ հաղորդվելը և իրանական ընկերությունների միջոցով Հայաստանում տեխնիկական ու ինժիներական ծառայությունների իրագործումը ակնկալվում է, որ երկու երկրի միջև առևտրական ու տնտեսական հարաբերություններն ընդլայնվելու են»:

Այս շրջագծում նույնիսկ փոքր կապիտալով համատեղ ներդրումները կարող են մեծացնել երկու երկրների միջև համագործակցության պոտենցիալները: Երկու երկրների պատասխանատուները հավատացած են, որ իրանցի առևտրականներն օգտվելով այս առիթից կարող են եվրասիական գոտուց բացի իրենց արտադրանքներն արտահանել Եվրոպա:

----------------------------

ԻԻՀ ԱԳ նախարարը Հարավաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Պրետորիա ուղևորվեց: Այս այցն իրականացվեց տնտեսական դիվանագիտության շրջանակներում: Մեր հաղորդումը կավարտենք ամփոփ հայացք նետելով այս այցին:

Պրետորիա կատարած այցի շրջանակներում ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հանդիպեց Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոզային և ԱԳ նախարար Լինդիվի Սիսուլուին և նրանց հետ զրուցեց ՀԳՀԾ-ի, տնտեսական տարբեր թեմաների, նաև երկու երկրի միջև համագործակցությունների ընդլայնման շուրջ:

Այս հանդիպումներին զուգահեռ նաև գումարվեց Իրանի ու Հարավաֆրիկյան Հանրապետության տնտեսական համագործակցությունների համատեղ նիստը:

Հարավաֆրիկյան Հանրապետության ԱԳ նախարար Լինդիվի Սիսուլուն Իրանի ու Հարավաֆրիկյան Հանրապետության տնտեսական համագործակցությունների համատեղ նիստում հայտարարելով ԻԻՀ-ի հետ տնտեսական համագործակցություններն ընդլայնելու իր երկրի ցանկությունն, ասաց, որ այդ հարցը ներառված է երկու երկրների մի(և համագործակցության միջպետական հանձնաժողովի օրակարգում:

Իրանն ու Հարավաֆրիկյան Հանրապետությունը 2018 թվականին 20 առանցքներում տնտեսական հարաբերությունների ընդլայնման կապակցությամբ պայմանավորվածություն ձեռք բերեցին, որոնցից կարելի է հիշատակել առևտրական պատվիրակությունների փոխանակումը, ներդրման առիթների և երկու երկրների կարողությունների ցուցահանդեսի կազմակերպումը, տնտեսական խմբերի փոխանակումը և Իրանի ու Հարավաֆրիկյան Հանրապետության օրենքների հետ ծանոթացումը: