Հունիս 25, 2018 00:52 Asia/Yerevan

Զբոսաշրջության տեսակներից մեկը, որը վերջին տարիներին գտնվում է ուշադրության կենտրոնում, պատերազմի զբոսաշրջությունն է: Պատերազմ, ավերածություններ, փախստական մարդիկ: Բնականաբար շատ զարմանալի է, եթե զբոսաշրջությունը դրվի պատերազմի կողքին:

  Ընդհանրապես, զբոսաշրջիկների նպատակն է  այցելել վայրեր, որտեղ կարելիէ կազմակերպել հաճելի ժամանց: Անշուշտ, քաղաքներ ու գյուղեր տեսնելը, որտեղ բազմաթիվ մարդիկ կորցրել են իրենց կյանքը, հաստատ յուրաքանչյուր զբոսաշրջիկի կտխրեցնի: Սակայն միլիոնավոր մարդիկ այցելում են պատերազմին վերաբերող թանգարաններ, կամ շրջաններ, որտեղ վերջին ժամանակներում տեղի են ունեցել պատերազմներ: Նման վայրեր կան Ռուստանում,   Ֆրանսիայում, Բելգիայում, Թուրքիայում, Ճապոնիայում, Վիետնամում: Չնայած այցելությունն ինքնին հաճելի չէ, սակայն այդպիսով այցելուները նաև հարգանքի տուրք են մատուցում նրանց, ովքեր հանուն հայրենիքի նվիրել են իրենց կյանքը: Թվում է, որ պատերազմական շրջաններում զբոսաշրջության զարգացումը առիթ է ստեղծում, որպեսզի մարդիկ ծանոթանան տվյալ երկրի ժառանգության հետ: Որոշ զբոսաշրջիկների կարծիքով, պատերազմն իր հետ բերում է նվիրվածության գրականություն:

موزه جنگ هانوی در ویتنام

 

Պատերազմի թանգարան Վիետնամում

Զբոսաշրջության արդյունաբերությունը մարդակենտրոն է: Եվ թերևս չկա այնպիսի վայր, որը տուժած չլինի պատերազմներից ու կռիվներից: Աշխարհի պատմությունը, հատկապես նորագույն պատմությունը, լի է բազմաթիվ պատերազմներով, հաղթանակներով, պարտություններով, դառնություններով ու քաղցրություններով: Հենց այս պատճառով էլ պատերազմական զբոսաշրջությունը տարածված է աշխարհի տարբեր երկրներում: Որոշ վայրերում արվել են մեծ ներդրումներ ու դրանք գրավում են մեծ թվով ներքին ու արտասահմանցի զբոսաշրջիկների: Այս շրջանները շատ կարևոր են հատկապես որոշակի արժեքներ փոխանցելու հարցում:

Երկրորդ աշխարհամարտից հետո փոխվեց նաև մարդկանց կյանքի ձևը: Եվ հենց այդ ժամանակվանից ձևավորվեց պատերազմական զբոսաշրջությունը: Առաջին նպատակն էր օգնել պատերազմից տուժած շրջաններին: Սակայն կարևոր էր նաև մշակութային ու քաղաքական կողմը: Պատերազմի զբոսաշրջության նպատակներից է նաև հակապատերազմական զգացողություններն ու մարդասիրությունը այցելուների մոտ բարձրացնելը: Պատերազմական զբոսաշրջության ժամանակ այցելուներն այցելում են վայրեր, որտեղ եղել են ճակատամարտեր, ավերված քաղաքներ, կամ զենքերի ցուցադրության վայրեր:

Իրանի Խոռամշահրի պատերազմի թանգարան

 

 

Իրանում նույնպես կան պատերազմական թանգարաններ, հատկապես նվիրված Իրաքի բաասական վարչակարգի դեմ 8-ամյա պատերազմին, որը տեղի ունեցավ 1980-1988թթ.: Շատ իրանցիների համար այս պաշտպանությունը նոստալգիկ բնույթ է կրում և երբեմն այդ հուշերը ոչ միայն հաճելի և ուրախ են լինում, այլ նաև տխուր ու դառը: Զբոսաշրջությունը մարդկանց թույլ է տալիս մեկ անգամ ևս գնահատել ու տեսնել պատմական տխուր իրադարձությունները, մոտենալ դրանց:

Այսօր Իրանում գործում է «Լույսի ուղևորներ» տուրը, որը մեկնարկում է ձմռան ավարտին և ավարտվում գարնան կեսերին: Դրանց մասնակցում են նրանք, ովքեր ցանանում են մոտիկից ծանոթանալ 8-ամյա սրբազան պաշտպանության շրջաններին, որոնք գտնվում են Իրանի հարավում և հարավ-արևմուտքում: Նրանք, ովքեր այցելում են այդ շրջաններ, լսում են պատերազմի ժամանակվա հերոսական երգերը, զինվորների աղոթքները և այլն: Այսօր այդ շրջանները վերածվել են ուխտավայրերի: Զբոսաշրջիկներից Մուհամմադ Հեժբարին ասում է. «Բարձրյալն Աստված տարբեր ժամանակներ ու վայրեր է ստեծել մարդու համար, որպեսզի այդպիսով մարդիկ այդ շրջաններից ու ժամանակներից անցնելով, մաքրվեն: Այդ շրջաններից են նահատակների գերեզմանները: Այնտեղ այցելելիս, մարդու միտքը վեհանում է  ու բարձրանում դեպի Բարձրյալը»:   

Լույսի ուղևորները

 

 

Հեժբարին իրեն համարում է  ուխտագնաց-զբոսաշրջիկ ոչ թե պատերազմի զբոսաշրջիկ: Նա ասում է. «Թերևս այստեղ տուրիստական ծառայությունները շատ հարմար չեն: Սակայն սովն ու ծարավը տալիս են իմաստնություն: Իրանի ռազմիկների պաշտպանությունը թշնամու դիմաց, նախքան սահմանների պաշտպանությունը պաշտպանություն է  հավատալիքների  ու համոզմունքների»: Իմ կարծիքով, մարդու մեջ պետք է ստեղծվի մի վիճակ, որպեսզի մարդը մաքրվելով ու իմաստնություն փնտրելով, փորձի այցելել այստեղ:

 

8-ամյա պատերազմի շրջաններ այցելում են ոչ միայն իրանցի, այլև չինացի զբոսաշրջիկներ: Չինացի զբոսաշրջիկներից մեկի կարծիքով. «Այստեղ շատ գեղեցիկ է ու հետաքրքիր: Այս վայրը հանգստացնում է  մեզ: Ինձ համար հետաքրքիր է, երբ տեսնում եմ, թե մարդիկ ինչպես են տարբեր շրջաններից այցելում այստեղ: Մենք այստեղ ենք եկել, որպեսզի հասկանանք, թե իրանցի մարտիկներն ինչ դժվարություններ են քաշել հանուն հաղթնակի»:

 

Պիտակ