Նոյեմբեր 12, 2018 15:19 Asia/Tehran

2018 թ.-ի մայիսի 8-ին Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից դուրս գալու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն անօրինական քայլ էր,որը հակասում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևի շրջանակում ԱՄՆ-ի ստանձնած պարտավորություններին: Թրամփն այսքանով չսահմանափակվեց և թվականիս օգոստոսին ու նոյեմբերին երկու փուլերում Իրանի դեմ միջուկային նոր շրջափակումներ կիրառեց:

Ներկայումս միջուկային երկփուլային պատժամիջոցներ սահմանելով, ԱՄՆ-ը նպատակ ունի արգելել նավթի վաճառքը , խափանել մյուս երկրների հետ առևտրա-տնտեսական ու բանկային գործարքները և ի վերջո ՝ փլուզել Իրանի տնտեսությունը : Իրանի գծով ԱՄՆ ներկայացուցիչ՝  Բրայան Հուքն ասել է.«Վաշինգտոնը վճռակամ է Իրանին պատժելու հարցում»: ԱՄՆ-ի այդ որոշմանը հակադրվել են 4+1 խմբի շրջանակում ՀԳՀԾ-ի մյուս անդամ երկրները՝ Ռուսաստանը, Չինաստանը, Գերմանիան, Ֆրանսիան, Բրիտանիան և Եվրամիությունը  : Վերջիններս կարևորել են միջազգային անվտանգության համար կարևոր ձեռքբերում համարվող միջուկային համաձայնության պահպանումը: Ուստի ցանկանում են, որ Իրանը շարունակի հավատարիմ մնալ իր հանձնառություններին: Այդ հարցում Իրանին խրախուսելու համար,  ՀԳՀԾ-ի անդամ արևլեյան ու արևմտյան երկրները տարբեր քայլեր են նախաձեռնել: Նրանք նաև քաջ գիտակցում են, որ ԱՄՆ-ի քայլերին խոչընդոտելու է համաձայնության գործադրումը: Ակնկալվում է, 4+1 խմբի անդամներից ՝ Ռուսաստանի և Չինաստանի լուրջ ու ազդեցիկ քայլերը խրախուսելու են Իրանին ՝ ՀԳՀԾ-ում մնալու համար: Այդ երկրները կարող են մեղմել ԱՄՆ-ի պատժամիջոցների հետևանքները: Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին ասել է.«Մենք կիրառելու ենք մեխանիզմներ ՝ Իրանի հետ առևտուրը շարունակելու համար : Դա անկախ երկրորդական պատժամիջոցներից, երաշխավորելու է առևտրական կապերը»:  

Քանի որ ՀԳՀԾ-ն պահպանելու Եվրամիության Հատուկ նշանակության մեխանիզմի(Special purpose vehicle, SPV) իրագործումը ժամանակ է պահանջում, եվրոպական երկրները գործելու են միության շրջանակում, իսկ Ռուսաստանը և Չինաստանն առանձին քայլերի են դիմելու: Եվրամիությունն առաջարկել է համադրել բոլոր քայլերն, ինչն էլ ողջունելի է եղել  Մոսկվայի  և Պեկինի կողմից: Այդպիսով թվում է, որ բոլոր կողմերը ՀԳՀԾ-ն պահպանելու հարցում համաձայնության են եկել: Դա կարող է մեղմել նոր պատժամիջոցների կիրառման հետևանքները: Սա ի հարկե վատ նորություն է Թրամփի համար, ով ենթադրում էր, թե կարող է աշխարհին թելադրել իր անօրինական ցանկությունները:

ՀԳՀԾ-ի արևելյան կողմը ՝ Ռուսաստանը և Չինաստանը համոզված են, որ միջազգային համաձայնության խափանումը բացասաբար է ազդելու միջազգային անվտանգության վրա: Երկու երկիրը վերջին ամիսներին բազմիցս հանդես են եկել միջուկային համաձայնությունը պահպանելու ցանկությամբ: Ռուսները համոզված են, որ պետք է անհապաղ անհրաժեշտ քայլեր անել: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ առանց ԱՄՆ-ի ՀԳՀԾ-ն մնում է ուժի մեջ : Դա հաստատվել է Եվրամիության, Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի կողմից: Լավրովի խոսքերով, հակաիրնական պատժամիջոցների կիրառումն անօրինական և ԱԽ-ի բանաձևերը խախտող քայլ է: Հաշվի առնելով բոլոր երկրների Իրանի հետ նավթային կապերը խզելու համար Վաշինգտոնի որոշումը, ներկա պայմաններում դժվար է լինելու ՀԳՀԾ-ի պահպանումը: Ուստի Մոսկվան իր ջանքերն ուղղել է ԱՄՆ-ի քայլերը չեզոքացմանը և համաձայնությունում մնալու համար Իրանին խրախուսմանը: Ռուսաստանի ավագ պետայրերը խոսել են առևտրական ու էներգետիկ գործակցությունները պահպանելու և հնարավորության դեպքում՝ ռուսական սուիֆտից Իրանի օգտվելու մասին:  Ռուսաստանի Դումայի ֆինանսական գծով հանձնաժողովի նախագահ Անատոլի Ակսակովն ասել է.«Մոսկվան բանակցում է Իրանի , Թուրքիայի և Չինաստանի Կենտրոնական բանկերի հետ՝ ռուսական սուիֆտի հարցով գործունեությունը համադրելու նպատակով»: Իրանի հետ տեխնիկական համագործակցություն է կատարվում և իրանական ընկերությունների հետ ուղղակի վճարումներ կատարելու հնարավորություն է ստեղծվել: Ռուսաստանը հայտարարել է, որ այդ երկրները պետք է համադրեն իրենց ֆինասական տեխնոլոգիաները, որպեսզի բարդություններ չլինեն ռուսական սուիֆտում ֆինանսական տեղեկությունների առաքման ներքին համակարգերից օգտվելու հարցում: Ռուսաստանի Կենտրոնական բանկը վերջերս հայտարարել է , որ ռուսական սուիֆտը պատրաստ է և ներքին ու արտասահմանյան բանկերն ու վարկային հաստատությունները կարող են տեխնիկական պայմաններ ունենալու դեպքում միանալ ռոսական սուիֆտի համակարգին: Թեև դա դեռևս չի դրսևորել իր գործառույթը, սակայն պարզ է, որ ռուսները չեն վստահում ամերիկացիներին և հասել են այն եզրակացության, որ ստեղծված իրավիճակը կարող է տեղի  ունենալ նաև Ռուսաստանի հետ: Ուստի աչալրջորեն հետևելով զարգացումներին, Մոսկվան մեխանիզմներ է մշակում ԱՄՆ ֆինանսական սանկցիաներին դիմակայելու համար:

Չինաստանը ևս որպես ՀԳՀԾ-ի արևելյան կողմ, Իրանի հետ առևտրա-տնտեսական լայն հարաբերություններ ունի և համարվում է իրանական նավթի խոշոր գնորդներից մեկը: Չինացիներն էլ ինչպես ռուսները, համոզված են, որ միջուկային համաձայնության խախտումը վտանգելու է միջազգային խաղաղությունը: Չինաստանի ԱԳ նախարար Վանգ Յին հայտնել է, որ իր երկիրը շարունակելու է Իրանի հետ տնտեսական հարաբերությունները: Պեկինի կարծիքով, Իրանի դեմ նավթային պատժամիջոցների կիրառումը համարվում է վերսահմանային քայլ: ԱՄՆ-ի այդ քայլին հակազդել են 4+1 խմբի անդամները: Հակաիրանական նոր պատժամիջոցներին հետևելու համար մյուս երկրներին ճնշելով ԱՄՆ-ը փորձում է տարածել իր իշխանության տարածքը, իսկ դա հակասում է միջազգային օրենքներին: Չինաստանի ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Հուա Չուն Յինգը հավաստիացրել է, որ իր երկիրը շարունակելու է գնել իրանական նավթը: Ըստ նրա, Չինաստանը մշտապես դեմ է եղել երկրների միակողմանի շրջափակմանը: Իրանը և Չինաստանը ծավալում են օրինական ու տրամաբանական համագործակցություն: Ակնկալվում է, որ Ռուսաստանի և Եվրամիության հետ պատժամիջոցների հետևանքները մեղմող քայլերին մասնակցելու կողքին, Չինաստանը շարունակելու է Իրանի հետ իր նավթային ու առևտրական երկկողմ հարաբերությունները: Չինաստանի հետ Իրանի հարաբերությունները շարունակվելու են, քանի որ ԱՄՆ-ը 8 երկրների համար բացառել է պատժամիջոցներում ընդգրկումը:

ՀԳՀԾ-ի արևմտյան կողմը ՝ Գերմանիան, Ֆրանսիան , Բրիտանիան և Եվամրությունը ևս նման մտավախություններ ունեն: Պատժամիջոցների հետևանքները մեղմելու ուղղությամբ, եվրոպական կողմը ևս քայլեր է նախաձեռնել: Եվրոպացիները ցավ են հայտնել պատժամիջոցների խստացման կապակցությամբ և կարևորել են Իրանում եվրոպական ընկերությունների գործունեության շարունակումը: Դա վկայում է այն մասին, որ բոլոր կողմերը համոզված են, որ ՀԳՀԾ-ն օրինական համաձայնություն է: Եվրահանձնաժողովի խոսնակ Մարգարիտիս Շինասն ասել է.«Քանի դեռ Իրանը հավատարիմ է համաձայնության շրջանակում իր հանձնառություններին, Եվրամիությունը պահպանելու է ՀԳՀԾ-ն»: Եվրամիության տեսանկյունից, ՄԱԳԱՏԷ-ի 12 զեկույցների համաձայն, Իրանը կատարել է ՀԳՀԾ-ի հարցում իր պարտավորությունները և հաշվի առնելով գործակալության հեղինակությունը, Եվրոպայի համար ընդունելի չէ Իրանի գաղտնի միջուկային ծրագիր ունենալու մասին ԱՄՆ-ի հայտարարությունը: Իրանի կողմից հավատարմությունը տեսնելով, Եվրոպան ինտենսիվացրել է Թեհրանի հետ առևտրա-տնտեսական հարաբերությունները: Եվրամիության խոսնակ Մայա Կոցիանչիչը տեղեկացրել է Իրանի հետ ֆինանսական մեխանիզմներ ստեղծելու համար Եվրամիության ջանքերի մասին: «Ֆինանսական մեխանիզմը որպես Եվրամիության և Իրանի միջև արտահանումների ու ներմուծումների միջնորդ է լինելու : Դա կիրառելու է Իրանի հետ առևտրական կապեր հաստատել ցանկացող երկրների համար»-ասել է նա: Ֆինանսական այդ մեխանիզմում ՝ հակառակ սուիֆտին, որը կիրառելի է ողջ աշխարհում, ամերիկացիները չեն կարող հետամուտ լինել գործարքներին: Այլ խոսքով, այս համակարգում ամերիկյան դոլարը տեղ չունի : Վճարումները կատարվում են եվրոյով ՝ որպեսզի հնարավոր լինի Իրանի հետ հարաբերություններում չընդգրկել դոլարը: Եվրոպացի պետայրերը փորձում են այդ համակարգի օգնությամբ  ՀԳՀԾ-ի հարցում գոհ պահել Իրանին: Եվրամիությունը վերջերս Իրանին և եվրոպական ընկերություններին աջակցելու համար կանխարգելիչ օրենքներ է ներկայացրել:

Եվրոպայի այդ դիրքորոշումը զայրացրել է ամերիկացիներին : Նրանք հուսով էին, որ եվրոպական երկրները կանգնելու են իրենց կողքին: Այդ մասին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոպեոն հայտնեց, որ զայրացած ու հուսահատված է ֆինանսական համակարգի պատճառով: Հակառակ ՀԳՀԾ-ն պահպանելու համար 4+1 խմբի ջանքերին,  Թրամփը շարունակում է պնդել համաձայնության տապալման վրա: Պարզից էլ պարզ է, որ Թրամփի ջանքերն ապարդյուն են անցնում : Այդպիսով ԱՄՆ-ը դարձել է առավել մեկուսի: Թրամփի այդ կողմնորոշումը քննադատվել է նույնիսկ ԱՄՆ-ի դաշնակիցների կողմից : Նույնիսկ Թուրքիան որպես ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դաշնակից, անընդունելի է համարում Իրանի նկատմամբ Վաշինգտոնի դիրքորոշումը: Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն ասել է.«Անկարան չի հետևում Իրանի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցներին»: Սա վկայում է այն մասին, որ նույնիսկ ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դաշնակիցը չի պատրաստվում կանգնել նրա կողքին: Ամփոփելով կարելի է ասել, որ ԱՄՆ-ի հակաիրնական պատժամիջոցները հիմնված են սպառնալիքի ու պարտադրման վրա: Այնուամենայնիվ, վերջին 40 տարիներին Իրանը դիմակայել է ԱՄՆ-ի քայլերին ՝ չեզոքացնելով Վաշինգտոնի դավերն ու ծրագրերը: Վաշինգտոնի միակողմանի քայլերին 4+1 խմբի, ՄԱԿ-ի և միջազգային հանրության հակադրումը, վկայում է այդ հարցում միջազգային ընդհանուր կողմնորոշման մասին:  Փաստորեն այս հարցում ԱՄՆ-ը գնալով ավելի է մեկուսանում:

Պիտակ