Նոյեմբեր 14, 2018 16:20 Asia/Tehran

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համոզված է, որ Իրանի դեմ պատժամիջոցների նոր փուլն իր տեսակի մեջ ամենախիստն է, որը գործադրվել է Իրանի դեմ: Իրանի դեմ պատժամիջոցների նոր փուլը գործադրման է հանձնվել նոյեմբերի 5-ից, որոնք ուղղակի կերպով ազդում են Իրանի ժողովրդի վրա:

Թրամփի օրենքի շրջանակից դուրս քայլերը

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ԱՄՆ-ի պատժամիջոցների երկրորդ փուլը գործադրման հանձնվելուց հետո ասաց. «Ամերիկացիների կատարածը միանշանակ ժողովրդի վրա ճնշում գործադրել է, ուրիշ մեկի վրա ճնշում չի գործադրվում: Դա ուղղված ժողովրդի, այլ ժողովուրդների, այլ ընկերությունների և այլ պետությունների դեմ: Այսօր  միայն Իրանը զայրացած չէ ԱՄՆ-ի քաղաքականությունից, նույնիսկ եվրոպական պետություններն ու ընկերությունները զայրացած են ԱՄՆ-ի քաղաքականությունից»:

ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները թիրախավորում են Իրանի նավթային բաժինը, նաև առևտրական ու բանկային շրջանառությունը: Այս տեսակի պատժամիջոցն Իրանի հետ համաշխարհային տնտեսության համագործակցության խզում է նշանակում: Իրանի վրա տնտեսական ճնշում գործադրելով ԱՄՆ-ն փորձում է Թեհրանին պարտադրել իր միջուկային ծրագրի շուրջ նոր համաձայնություն ստորագրել: Այս կապակցությամբ ԻԻՀ ԱԳ նախարարության քաղաքական ու միջազգային ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Մոհամմեդքազեմ Սաջադփուրը Լոնդոնի «Chatham House» հետազոտական կենտրոնում ելույթի ժամանակ ասաց. «Իրանը չի ընդունում ԱՄՆ-ի սպառնալիքները և հնարավոր չէ պատժամիջոցների գործադրմամբ Իրանին նոր բանակցություն պարտադրել»:

Դոնալդ Թրամփը, որ 2018 թվականի մայիսի 8-ին ՀԳՀԾ-ից հրաժարվեց հավակնում էր, որ այս համաձայնությունն ապահովում է միայն Իրանի շահերը և ԱՄՆ-ի վնասին է ու պիտի նոր համաձայնություն ստորագրվի: Նոր համաձայնության հարցն առաջ քաշելով ԱՄՆ-ն նպատակ ունի այլ հարցեր ներառել բանակցության օրակարգում, որոնք որևէ առնչություն չունեն միջուկային հարցին: Իրանի տարածաշրջանային ներկայությունն ու հրթիռային ծրագիրն ԻԻՀ-ին հզորություն պարգևող երկու գործոններ են և ԱՄՆ-ն ամեն գնով փորձում է միջամտել այդ հարցերում: Տարածաշրջանում Իրանի ազդեցիկ ներկայությունը և նրա հրթիռային կարողությունը, որի միայն մի բաժինը վերջերս ցուցադրվեց «Վելայաթ-97» հակաօդային պաշտպանության համատեղ զորավարժության ընթացքում, ԻԻՀ-ին որոշիչ ուժ է դարձրել տարածաշրջանային հավասարություններում: Երկինք-երկիր «Շալամչե» հրթիռը և միջին հեռահարությամբ հակահրթիռային «Թաբաս» համակարգը հաջողությամբ փորձարկվեցին «Վելայաթ-97» հակաօդային պաշտպանության համատեղ զորավարժության ընթացքում: Այս կապակցությամբ զորավարժության խոսնակ գեներալ Մահմուդ Մուսավին «Շալամչե» հրթիռի և «Թաբաս» համակարգի փորձարկման արդյունքը հաջող բնութագրելով, ասաց. «Արդիական տեխնոլոգիայով նման զինասարքերի արտադրությունն ու գործարկումը վկայում է, որ ԻԻՀ-ն կարող է ներքին կարողության վրա հենվելով բավարարել իր ներքին կարիքները»:

Իրանի ժողովրդի ազդեցիկ փորձը

ԱՄՆ-ի պատժամիջոցներն այն պայմաններում լայնամասշտաբ քարոզչությամբ հայտարարվեցին ու գործադրման հանձնվեցին, երբ իսլամական հեղափոխության գոյության ամբողջ ընթացքում այդ պատժամիջոցներն ընկերակցել են Իրանի ժողովրդին և նորություն չեն: Այս կապակցությամբ Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին Աբանի 13-ի՝ նոյեմբերի 4-ի կապակցությամբ հազարավոր աշակերտների ու ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց. «Այս 40 տարիների ընթացքում ամերիկացիների քայլերից մեկը եղել է տնտեսական պատերազմը և այն որ այսօր ասում են, թե պատժամիջոցներն Իրանի դեմ ուղղված նոր քայլ են իրականության մեջ խաբում են իրենց ու ԱՄՆ-ի ժողովրդին, քանի որ պատժամիջոցների թեման իսլամական հաղթանակից հետո շարունակ գոյություն է ունեցել»:

Իհարկե Իրանի ժողովրդի կյանքի վրա պատժամիջոցների ազդեցությունը զգալի է լինելու, սակայն նրանք անցյալում ու տարբեր շրջաններում համբերատարությամբ ու տոկունությամբ թիկունքում են թողել ծանր ժամանակաշրջանները: Միասնականությունը, զորակցությունը և նպատակաուղղված ծրագրավորումն ԱՄՆ-ի պատժամիջոցների նոր փուլը թիկունքում թողնելու անհրաժեշտություններից է: Պատժամիջոցներ գործադրելուց Թրամփի վարչակազմի հետապնդած գլխավոր մեկ նպատակը ժողովրդի ու պատասխանատուների միջև տարածություն առաջացնելն է, սակայն անցած 40 տարիների ընթացքում ամերիկացիներն այդ բնագավառում էր ձախողել են:

Աբանի 13-ի՝ նոյեմբերի 4-ի, այս տարվա քայլարշավն ի ցույց դրեց ԻԻՀ համակարգի ու ժողովրդի միջև  միասնականությունը և դրա եզրափակիչ բանաձևում էլ հստակ կերպով շեշտը դրված էր ամերիկյան գաղութարարության դեմ պայքարի վրա: Մեծապետականության դեմ պայքարի ազգային օրվա միջոցառման Իրանի ժողովրդի միլիոնանոց ներկայությունը լայն արձագանք գտավ աշխարհի տարբեր ԶԼՄ-ներում: Այս ԶԼՄ-ներն ընդգծեցին, որ ԱՄՆ-ի կողմից լայնամասշտաբ պատժամիջոցների գործադրման օրվա հետ միաժամանակ Իրանի ժողովուրդը փողոցներ դուրս գալով դատապարտեց ԱՄՆ-ի քաղաքականությունը:

ԱՄՆ-ի խոստումնադրժությունը

ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարումը և այնուհետև երկու փուլերում Իրանի դեմ միջուկային բոլոր պատժամիջոցների վերականգնումը միջազգային օրենքների ոտնահարում և համաձայնությունների հանդեպ ԱՄՆ-ի անհավատարմության վկայությունն են: Իրանի հանդեպ Թրամփի որդեգրած կողմնորոշումը սոսկ հակաիրանական կողմնորոշում չէ և միջազգային նորմերի հանդեպ նրա անտարբերությունն ազդում է ամբողջ աշխարհի ու բոլոր երկրների վրա: Թրամփի վարչակազմը նպատակ ունի իր կամքը թելադրել աշխարհին և ամեն գնով իրագործել իր շահերը, իսկ նման պայմաններում ԱՄՆ-ի հանդեպ երկրների դիմադրությունն անհրաժեշտություն է համարվում:

Թեև ՀԳՀԾ-ին հավատարիմ մնացած անդամները դեմ են Թրամփի վարչակազմի ներկա կողմնորոշմանը և ընդգծում են, որ հակառակ են Իրանի դեմ ԱՄՆ-ի օրենքի շրջանակներից դուրս պատժամիջոցներին, սակայն նրանցից գործնական քայլեր են սպասվում: Այս կապակցությամբ Ֆրանսիայի էկոնոմիկայի ու ֆինանսների նախարարն առաջարկել է Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները դիմակայելու համար զարկ տալ եվրոյի օգտագործմանը: Ֆրանսիայի էկոնոմիկայի ու ֆինանսների նախարար Բրոնո Լումերն ասել է. «Իրանի դեմ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցների հանդեպ հակազդեցությունը պիտի ներառի միջազգային առևտրաշրջանառության մեջ եվրոյի հզորացումը»:

Այս շրջագծում Ռուսաստանի Կենտրոնական բանկը տեղեկացրել է ռուսական SWIFT-ը (SPFS) շահագործման համար պատրաստ լինելու մասին և հայտարարել է, որ տեխնիկական պայմանները լրացնելու դեպքում ներքին ու արտասահմանյան բանկերն ու վարկային հաստատությունները կարող են միանալ ռուսական SWIFT-ին: Ավելի վաղ ռուս բարձրաստիճան մի պաշտոնատար տեղեկացրել էր ֆինանսական փոխանցումների Ռուսաստանի տեղական համակարգին միանալու համար Մոսկվայի  ու Թեհրանի միջև բանակցությունների մասին: Ռուսաստանի Դումայի ֆինանսական հարցերի հանձնաժողովի նախագահ Անատոլի Աքսաքովն ասել է. «Իրանի ու Ռուսաստանի կողմից տեխնիկական մեխանիզմներն ստեղծվել են և իրանական ընկերությունների հետ համագործակցությունը և ուղղակի վճարումներ կատարելը հնարավոր է դարձել»:

Իրանը շարժվում է առաջադիմության ուղղությամբ

Ամեն դեպքում իրողությունն ապացուցում է, որ չնայած ԱՄՆ-ի տնտեսական ճնշումներին դեպի առաջադիմության գագաթներ Իրանի երթը շարունակվում է: Նանոտեխնոլոգիայի և նոր գիտությունների արտադրման ուղղությամբ Իրանցի տաղանդավոր երիտասարդության ջանքերը, բնական հարուստ պաշարները և ինքնաբավության շրջագծում ներքին արտադրությունը բոլորն էլ արտաքին բարդությունները շրջանցելու համար ներքին կարողության վրա հենվելու հաջող ազդանշաններ են:

Այս կապակցությամբ Իսլամական հեղափոխության պահակազորի գլխավոր հրամանատարի տեղակալ բրիգադային գեներալ Հոսեյն Սալամին համոզված է. «Սպառնալիքների հանդեպ Իրանի ժողովրդի վճռականությունն ու դիմադրությունը թշնամու բոլոր ճնշումներն ու սպառնալիքներն Իրանի ժողովրդի համար գեղեցիկ առիթների են վերածում»: Նրա ընդգծմամբ մոտ ապագայում քաղաքական ու տնտեսական բոլոր խնդիրների շրջանցմամբ երևան կգա հզոր Իրանն ու նաև թշնամին ավելի կթուլանա:

Իսլամական հեղափոխության 40-ամյա փորձը վկայում է, որ անլուծելի խնդիրներ չեն լինում և ժողովրդի ու կառավարության առավել ջանադրությամբ Իրանը հաջողությամբ թիկունքում է թողնելու  նաև պատմական այս բարդ ոլորանը: Այս փորձը նկատի առնելով ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ԱՄՆ-ի պատժամիջոցների երկրորդ փուլը գործադրման հանձնվելուց հետո Իրանի ժողովրդին հղած ուղերձում, ընդգծեց. «Իրանի ժողովուրդը կրկին անգամ զղջում կպարտադրի ԱՄՆ-ին»:

Նույն շրջագծում իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին վերջին 40 տարիների ընթացքում տնտեսական պատժամիջոցներ գործադրելուց ու պատերազմ մղելուց ԱՄՆ-ի հետապնդած նպատակը երկիրն անդամալույծ դարձնելն ու նրան հետ պահելն է համարել և ասել է. «Տնտեսական պատերազմում է ԱՄՆ-ի ցանկության հակառակն է տեղի ունեցել, քանի որ դեպի ինքնաբավություն տանող շարժմանն ու ներքին արտադրությանը թափ է հաղորդվել և այսօր համալսարանական տաղանդավոր երիտասարդների հարյուրավոր խմբեր երկրում կարևոր աշխատանքներ են իրականացնում»: Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը նաև անդրադառնալով աշխարհում ԱՄՆ-ի զբաղեցրած դիրքին, ընդգծել է. «Առավել լայն մասշտաբով աշխարհում ԱՄՆ-ի հզորությունը, ուժն ու հմայքը փլուզվում է և այսօրվա Ամերիկան անգամներ ավելի թույլ է չորս տասնամյակ առաջ գոյություն ունեցող Ամերիկայից»:

 

 

 

 

Պիտակ