Բոլոր երիտասարդներին` Արևմուտքում (Նվիրված Այաթոլլահ Խամենեիի նամակի հրապարակման երրորդ տարելիցին)
Այս հաղորդումն արևմտյան երկրներում ապրող բոլոր երիտասարդներին ուղղված Իրանի առաջնորդի երկրորդ նամակի հրապարակման տարելիցի առիթով է։ Նամակը հրապարակվեց Փարիզի ահաբեկչական գործողություններից ու արևմուտքում իսլամաֆոբիայի ալիքի բարձրանալուց հետո:
Երեք տարի առաջ, երբ Փարիզում տեղի ունեցան ահաբեկչական գործողություններ, եվրոպական երկրներում տարածվեց իսլամաֆոբիայի նոր ալիք: Արևմտյան կառավարություններն ու ԶԼՄ-ները մեկ անգամ ևս առիթը բաց չթողեցին, որպեսզի ատելություն տարածեն մուսուլմանների դեմ: Ահաբեկչական գործողություններն արևմտյան երկրներին հնարավորություն տվեցին իսլամական երկրներում կիրառվող իրենց քաղաքականությունները, որոնք ավելի են խորացնում այդ ճգնաժամերը, արդարացնել ահաբեկչության դեմ պայքարով: Նրանք փորձում էին իսլամը ներկայացնել որպես ծայրահեղ և ագրեսիվ կրոն: Իսլամաֆոբիան և Եվրոպայում իսլամի դեմ պայքարը պատճառ հանդիսացան, որ ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, երկրորդ անգամ դիմի արևմուտքի երիտասարդներին, նրանց կոչ անելով իսլամը ճանաչել առանց միջնորդների ու նախապաշարումների: ԻԻՀ առաջնորդի առաջին նամակը հրապարակվեց այն ժամանակ, երբ Ֆրանսիայում տեղի ունեցան ահաբեկչական գործողություններ: 2015թ. հունվարին Ֆրանսիայում տեղի ունեցան ահաբեկչական գործողություններ, որոնց ընթացքում հարձակում իրականացվեց “Շառլի Էբդո” օրաթերթի վրա, որը հրապարակել էր ծաղրանկարներ իսլամի մարգարեի վերաբերյալ:
Առաջին նամակում, դիմելով Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի երիտասարդներին, Այաթոլլահ Խամենեին նշեց, որ իսլամից սարսափելի պատկեր ներկայացնելը նպատակ ունի սևացնել այս կրոնի իրական պատկերը: Առաջնորդն արևմտյան երկրների երիտասարդներին կոչ արեց իսլամը ճանաչել ուղիղ, առանց որևէ միջնորդի:
Արևմտյան երկրների երիտասարդներին ուղղված ԻԻՀ առաջնորդի երկրորդ նամակը գրվեց այն ժամանակ, երբ Փարիզում տեղի ունեցան ահաբեկչական գործողություններ: Այաթոլլահ Խամենեին երկրորդ նամակում գրեց. “Այն դառը դեպքերը, որ Ֆրանսիայում իրականացրեց կույր ահաբեկչությունը, մեկ անգամ ևս ինձ ստիպեցին դիմել ձեզ”:
Հեղափոխության առաջնորդի առաջին նամակի նպատակն էր երիտասարդներին կոչ անել իսլամը ճանաչել առանց միջնորդի: Իսկ երկրորդ նամակում նա մեկ անգամ ևս հիշեցրեց այն կարևոր փաստը, որ ահաբեկչությունն արևմտյան և իսլամական երկրների համընդհանուր ցավն է: Երկրորդ նամակում ասվում էր, որ չնայած իսլամական ծայրահեղականներն իրականացրեցին Փարիզի ահաբեկչությունը, սակայն այդ խմբերը ստեղծվել են ԱՄՆ-ի կողմից: Այաթոլլահ Խամենեին այդ կապակցությամբ գրել էր. “Այսօր դժվար թե որևէ մեկը տեղյակ չլինի, որ ԱՄՆ-ն է ստեղծել, հովանավորել ու զինել ահաբեկչական այնպիսի խմբերի, ինչպես` Ալ Ղաիդան և Թալիբները”:
Ինչպես նշել է ԻԻՀ առաջնորդը,. “Այսօր բոլորը գիտեն, թե որ երկրներն են առանցքային դեր կատարում ահաբեկչական ու թաքֆիրական խմբերի կազմակերպման գործում, ինչպես Ալ Ղաիդան, ԻԼԻՊ-ը, Ալ Նուսրան և բազմաթիվ այլ խմբեր, որոնք գործում են Աֆղանստանում, Իրաքում, Լիբանանում ու Լիբիայում: Անկասկած, առանց Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի և Էմիրությունների աջակցության, ահաբեկչական ու թաքֆիրական խմբերը չէին ունենա այն հնարավորությունները, որ ունեն այսօր: Խմբեր, որ արևմտյան մեդիայի կայսրության աջակցությամբ, իրականացնում են հանցագործություն, այն էլ իսլամի անունից: Արևմտյան կառավարություններն ու ԶԼՄ-ները նույնիսկ արևմտյան երկրներում ահաբեկչական խմբերի գործողությունները կապում են իսլամի հետ, որպեսզի կարողանան արդարացնել ահաբեկիչներին զինելը` Սիրիայում ու Լիբանանում ժողովրդավարություն հաստատելու անվան տակ”:
Արևմտյան երկրների երիտասարդներին ուղղված երկրորդ նամակում, խոսելով որպես հոգևոր առաջնորդ, Այաթոլահ Խամենեին Փարիզի ահաբեկչական գործողությունները ցավալի է բնութագրում: Նա նշում է. “Յուրաքանչյուր ոք, ով չնչին բարություն ու մարդասիրություն ունի իր հոգում, այս պատկերները տեսնելով վշտանում է: Լինի դա Ֆրանսիայում, Պաղեստինում, Իրաքում, Սիրիայում թե Լիբանանում”: Սա նշանակում է, որ մի երկրի առաջնորդը, որի քաղաքացիներից 17 հազարը դարձել են ահաբեկչության զոհ, ցավ է հայտնում այն ահաբեկչական գործողությունների կապակցությամբ, որ իրականացվել են արևմյան երկրներում, այնպիսի խմբերի կողմից, որոնք ֆինանսավորվում են նույն արևմտյան երկրների ղեկավարների կողմից: Իրանի առաջնորդը դատապարտում է ահաբեկչությունն աշխարհի որ մասում էլ որ այն իրականացվի: Դա բխում է կրոնական խորը իմաստասիրությունից, ըստ որի, մարդկանց կյանքը, անկախ նրանց ազգությունից և բնակվելու վայրից, կարևոր է: Սա կազմում է իսլամի հիմքը: Քանի որ իսլամն աստվածապաշտության, բարության և մարդասիրության կրոն է: Իսլամի մարգարե Մուհամմեդը, որպես Աստծո վերջին մարգարե, ուղարկվեց Աստծո կողմից, որպեսզի մարդուն փրկի տգիտությունից ու կարծրամտությունից և նրան առաջնորդի դեպի մարդկային ու բարոյական արժեքներ: Ինչպես կարող է նման կրոնը բռնություն քարոզել: Հակառակ արևմտյան պետությունների, որոնց մարդկային արժեքները բացարձակ չեն և համեմատական բնույթ են կրում, իսլամում բարոյական և մարդասիրական արժեքները բացարձակ են և դատապարտելի է դրանց ոտնահարումը, ինչ պատճառով էլ որ այն լինի: Իսլամի առաջնորդներից իմամ Հոսեյնը և նրա ողջ ընտանիքը հենց այդ աստվածային արժեքների համար զոհվեցին ու երբեք չմտան բռնության լծի տակ:
Եմենում տեղի ունեցող վերջին իրադարձությունները և արաբ լրագրող Ջամալ Խաշողջիի սարսափելի մահն ու արևմտյան պետությունների և մասնավորապես ԱՄՆ-ի հակազդեցությունն այս դեպքերին, ցույց են տալիս, թե ինչպես կարելի է մարդկային արժեքները զոհաբերել նավթային դոլարներին: Չնայած CIA-ի վարչությունը ներկայացրել է փաստեր, որոնք վկայում են, որ Սաուդյան Արաբիայի գահաժառանգը Խաշողջիին սպանելու և նրա դիակը ոչնչացնելու հարցում ուղղակի դերակատարություն է ունեցել, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է արդարցնել Սաուդյան իշխանություններին: Եմենում Սաուդյան Արաբիայի ու նրա դաշնակիցների հարձակումների պատճառով, այսօր սովի ու աղքատության հետևանքով զոհվում են հազարավոր մարդիկ: Բոլոր ճանապարհները, որով Եմենի բնակչությունն օգնություն է ստանում, փակ են: Դա վկայում է, որ արևմտյան պետությունները մարդկային արժեքներից օգտվում են որպես միջոց: Պաղեստինի բռնագրավված տարածքներում սիոնսիտների ոճրագործությունները, որոնք հովանավորվում են ԱՄՆ-ի ու արևմտյան երկրների կողմից, ցույց են տալիս, թե ինչպես են ոտնահարվում մարդկային արժեքները: Երկրորդ նամակում Այաթոլլահ Խամենեին ասում է. “Սիոնիստական ռեժիմի բռնություններն անտեսելը պատճառ է դարձել, որ այդ հանցագործ ռեժիմի բռնությունները սովորական բնույթ կրեն: Այլ խոսքով, Պաղեստինի նկատմամբ բռնությունները սովորական երևույթ են դարձել արևմտյան պետությունների ու հասարակությունների համար: Այդ պատճառով, այդ ոճրագործությունները չեն ազդում մարդկային խղճի վրա: Կարելի է ասել, որ Սիոնիստական ռեժիմի ամենամեծ ոճրագործությունն այն է, որ կարողացավ մարդկանց սպանությունը դարձնել սովորական երևույթ”: ԻԻՀ առաջնորդի նամակում ասվում է. “Եթե Եվրոպայի բնակիչները մի քանի օր մնում են իրենց տներում և չեն հայտնվում հանրային վայրերում, Իրաքի, Աֆղանստանի, Եմենի մարդիկ, տարիներ ի վեր, իսկ Պաղեստինի ժողովուրդը տասնյակ տարիներ, ապրում են անապահովության մեջ”: Նա հավելում է. “Իսլամ աշխարհում ահաբեկչության ցավը երկու տարբերություն ունի արևմուտքում նույն ցավից: Առաջինն այն է, որ իսլամ աշխարհում ահաբեկչությունն ավելի մեծ չափսերով ու ավելի մեծ ժամանակահատվածում է զոհեր խլում և բռնություն ու սարսափ տարածում: Երկրորդ հերթին, իսլամ աշխարհում բռնությունները տարբեր ձևերով աջակցություն են ստանում գերտերությունների կողմից”: ԻԻՀ առաջնորդի նամակի երրորդ մասում ներկայացվում է արևմտյան երկրների երկակի քաղաքականությունը` իսլամական զարթոնքի շարժման վերաբերյալ: Երբ արևմտյան երկրները ժողովրդավարության և մարդու իրավունքների կոչեր են անում, հեղափոխության առաջնորդն արևմտյան երիտասարդներին զգուշացնում է, որ քաղաքական ամենահետամնաց վարչակարգերը մշտապես եղել են արևմտյան երկրների դաշնակիցները: Իսկ տարածաշրջանում ամենաժողովրդավարական սկզբունքների հիման վրա ամենազարգացած մտքերն անխղճորեն բռնության են ենթարկվել ու ճնշվել: Իսկ դա վկայում է, որ արևմտյան երկրների քաղաքականությունները երկստանդարտ են: Խաշողջիի մահը կոծկելու ԱՄՆ նախագահի ջանքերը վկայում են, որ ԱՄՆ-ի ու արևմտյան երկրների մարդասիրական հայտարարություններում կա լուրջ հակասություն:
Այաթոլլահ Խամենեին իր նամակի վերջում երիտասարդներին կոչ է անում ճիշտ ճանաչողություն ունենալ իսլամից և դառը փորձից օգուտ քաղելով, փորձել արժանապատիվ և ճշմարիտ երկխոսություն սկսել իսլամ աշխարհի հետ: Դատապարտելով արևմտյան երկրներում մուսուլմանների նկատմամբ սխալ օրենքների կիրառումը, նա նշել է, որ արևմտյան երկրները, և այն ժամանակ, երբ հյուր են եղել և այն ժամանակ, երբ հյուրընկալել են մուսուլմաններին, նրանցից բացի բարություն այլ բան չեն տեսել: Այլ խոսքով, հակառակ այն փորձերի, որոնց նպատակն է իսլամի վերաբերյալ բացասական պատկեր ներկայացնել գրականության և մեդիա դաշտում, Արևմուտքն է, որ իսլամ աշխարհում հիմք է դրել բռնության, ահաբեկչության ու պատերազմի: Սակայն խեղաթյուրելով իրականությունը, փորձում է իսլամի վերաբերյալ սխալ կարծիք ստեղծել և փաստել, որ բռնությունը կազմում է իսլամի էությունը: Ուստի մնում է միայն մեկ ճանապարհ, որն է արևմտյան երկրների քաղաքականության փոփոխությունը համաշխարհային խնդիրների և թնջուկների վերաբերյալ: Անկասկած, քանի դեռ արևմտյան երկրների և ԱՄՆ-ի քաղաքականությունը “բարի ահաբեկչությանն” աջակցելն է, (լինի դա Սիոնիստական կեղծ ռեժիմը, թե ԻԼԻՊ ահաբեկչական խումբը), աշխարհում իրավիճակը շարունակելու է մնալ այսպիսին: