Փետրվար 19, 2019 19:37 Asia/Tehran

Նրանով հանդերձ, որ ԱՄՆ-ի ու Եվրոպայի միջև վերջին տասնամյակների ընթացքում և հատկապես սառը պատերազմից հետո սերտ կապեր հաստատվեցին, 2016թ հետո, երբ ԱՄՆ նախագահ ընտրվեց Դոնալդ Թրամփը, ԱՄՆ-Եվրոպա հարաբերություններում առաջացան բազմաթիվ տարաձայնություններ: Դրանցից ամենակարևորը վերաբերում է ՀԳՀԾ-ին, ինչն ավելի ցայտուն ձևով դրսևորվեց Վարշավայի նիստում ու Մյունխենի կոնֆերանսում:

Իրանի հետ միջուկային համաձայնությունը շատ կարևոր է համաշխարհային անվտանգության ու խաղաղության հաստատման ուղղությամբ: Սակայն 2018թ մայիսի 8-ին, ԱՄՆ-ն հայտարարեց համաձայնագրից դուրս գալու մասին: Այս որոշումը բացասաբար է ազդել միջազգային անվտանգության վրա և հարցականի տակ է դրել Եվրոպայի դիվանագիտության հեղինակությունը: Ելնելով այս խնդիրներից, Եվրոպայի արտաքին հարաբերությունների հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին և եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ անում են ամեն ինչ` ՀԳՀԾ-ն պահպանելու համար:

2019թ. հունվարին Մոգերինին հայտարարեց, որ չնայած 2.5 տարի է անցել միջուկային համաձայնագրի ստորագրումից, սակայն այն շարունակում է  գործել, ապահովելով Իրանի միջուկային ծրագրի ոչ ռազմական բնույթի գործունեությունը: Վերջին շաբաթների ընթացքում, հատկապես INTEX մեխանիզմի գործադրումից հետո,  Թրամփի կառավարությունն անում է  ամեն ինչ` Ֆրանսիային, Գերմանիային ու Բրիտանիային համոզելու հրաժարվել ՀԳՀԾ-ից: Այս հարցը բարձրացվեց նաև փետրվարի 13-14-ը Վարշավայում անցկացված  նիստում: Այս նիստում, որ կրում էր հակաիրանական բնույթ, ԱՄՆ փոխնախագահ Մաք Փենսը, Եվրոպային ու մասնավորապես Գերմանիային, Ֆրանսիային, ու Բրիտանիային մեղադրեց ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիրջոցները շրջանցելու փորձի մեջ: Նա եվրոպական երկրներին կոչ արեց հետևելով Թրամփի  կառավարությանը, դուրս գալ Իրանի հետ միջուկային համաձայնագրից: Փենսն Իրանին բնութագրեց որպես համաշխարհային անվտանգությունն ու կայունությունը վտանգող գլխավոր ազդակ: Նա Եվրոպայի ու Իրանի միջև ֆինանսական նոր մեխանիզմի գործադրումը որակեց որպես ԻԻՀ դեմ պատժամիջոցները խախտելու փորձ: Այս հայտարարություններն ավելի սրեցին Եվրոպայի ու ԱՄՆ-ի միջև առկա տարաձայնությունները: Իսկ ԵՄ-ն շարունակում է  անտեսել այդ ճնշումները և նպատակ չունի չեղարկել համաձայնագիրը:

Գերմանիայի ԱԳ նախարարի տեղակալ Նիլս Աննենի ասելով. «Մեր պատասխանը պարզ է: Եվրոպան միասնորեն առաջ է գնում: Մենք և ճնշման և բանակցությունների վրա ենք աշխատում: Եվրոպան շարունակում է հավատարիմ մնալ ՀԳՀԾ-ին»:

Ներկայուսմ ԱՄՆ-ի ու Եվրոպայի միջև այս հարցերի շուրջ տարաձայնություններն ավելի են սրվել: ԱՄՆ ԱԳ նախարարությունում իրանական խմբի ղեկավար Բրայան Հուքը, վերջերս «Ալ Շարղ ալ-Օսաթ» թերթին տված հարցազրույցում ասել էր, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան տարաձայնություններ ունեն Իրանի հետ շփվելու հարցում: Այս տարաձայնություններն ավելի սրվեցին այն բանից հետո, երբ Ֆեդերիկա Մոգերինին և Գերմանիայի ու Ֆրանսիայի ԱԳ նախարարները չմասնակցեցին Վարշավայի նիստին: Լարվածությունը նկատվեց նաև փետրվարի 5-ին Գերմանիայի Մյունխեն քաղաքում կայացած անվտանգության կոնֆերանսում: Եվրոպացիները Մյունխենում ցույց տվեցին, քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին Մյունխենի կոնֆերանսում հայտարարեց. «Եվրոպան, բոլոր ճնշումներով հանդերձ, շարունակելու է հավատարիմ մնալ ՀԳՀԾ-ին»: Նրա ասելով. «Իրանի հետ միջուկային համաձայնագրի պահպանումն անվտանգության հարց է»: ԻԻՀ ԱԳ նախարար Զարիֆի հետ հանդիպման ժամանակ, Մոգերինին նշեց, որ ԵՄ-ն շարունակելու է հավատարիմ մնալ ՀԳՀԾ-ին, քանի որ այն շատ կարևոր է տարածաշրջանային ու համաշխարհային անվտանգության համար: Հակառակ ամերիկացիների, որոնք պնդում են, թե Իրանը հավատարիմ չի եղել ՀԳՀԾ-ին ու այն չի կարող վերահսկել Իրանի միջուկային գործունեությունը, եվրոպացիները համոզված են, որ Իրանը կատարել է իր պարտավորությունները, իսկ ՀԳՀԾ-ին հաջողվել է կանխել միջազգային ու տարածաշրջանային լարվածությունը:  

Պետք է ասել, որ ԵՄ տեսանկյունից, այս համաձայնագիրը լավ օրինակ է միջազգային մակարդակով  բազմակողմանի համաձայնության վերաբերյալ: Դա հաստատվել է նաև մյուս եվրոպական երկրների կողմից: Գերմանիայի ԱԳՆ Հեյկո Մաասը, Մյունխենում մերժեց ՀԳՀԾ-ից դուրս գալու ԱՄՆ-ի հորդորը: Նրա ասելով. «Գերմանիան, Բրիտանիայի ու Ֆրանսիայի հետ միասին, գտել են համաձայնագիրը պահպանելու և շարունակելու ուղիներ»: Նրա ասելով. «Առանց այս համաձայնագրի, տարածաշրջանն ավելի ապահով չի լինելու: Ընդհակառակը, մենք ավելի կմոտենանք հակամարտություններին»: Մաասի այս դիրքորոշումը հաստատեց նաև Անգելա Մերկելը: Նա նույն կոնֆերանսում ասաց. «ՀԳՀԾ-ն արդյունավետ համաձայնություն է, որն արժե պահպանել»: Իսկ ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը, Մյունխենում հակաիրանական հայտարարություններ հնչեցնելով նշեց, որ Իրանը հովանավորում է  ահաբեկչությունը, պնդելով, որ Եվրոպան պետք է դադարեցնի իր աջակցությունն Իրանին: Նրա ասելով, ժամանակն է, որ Եվրոպան դուրս գա ՀԳՀԾ-ից: Նա հավելեց, որ եվրոպացի գործընկերները պետք է համաքայլ լինեն ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների հետ ու դադարեցնեն դրանք շրջանցելուն ուղղված քայլերը: ԵՄ-ն և Եվոպական եռյակը չընդունեցին այս հորդորները: Նույն կոնֆերանսում, Ֆեդերիկա Մոգերինին ևս մեկ անգամ հայտարարեց, որ Եվրոպա մայրցամաքը խստորեն պատասխանատու է միջուկային համաձայնագրի վերաբերյալ իր խոստումներին և միության 28 երկրներն այս համաձայնագիրը դիտում են որպես ազդեցիկ երաշխիք` խաղաղության հասնելու համար: Մյուս կողմից, ԻԻՀ ԱԳՆ Մուհամմադ Ջավադ Զարիֆը, NBC-ին տված հարցազրույցում նշեց, որ միջուկային համաձայնագիրը 13 տարվա բանակցությունների  արդյունք է: Նա նշեց. «Մենք ստորագրել ենք 150 էջանոց համաձայնագիր, ոչ թե երկու էջանոց փաստաթուղթ, որը ստորագրվել է Դոնալդ Թրամփի ու Կիմ Չեն Ինի միջև: Թրամփը հրաժարվել է բոլոր պայմանագրերից»:

ԱՄՆ կառավարությունն անում է  ամեն ինչ, որպեսզի Իրանին զրկի միջուկային համաձայնագրի արտոնություններից, ինչի պատճառով էլ 2018թ մայիսին միակողմանիորեն դուրս եկավ ՀԳՀԾ-ից: Բրայան Հուքի ասելով. «ԱՄՆ-ն ՀԳՀԾ-ից հրաժարվել է Թեհրանի դեմ ճնշումներ գործադրելու նպատակով և շարունակելու է այդ ճնշումները»:  ԱՄՆ-ի այս քայլը խստորեն քննադատվեց միջազգային հանրության կողմից: Համաձայնագրի անդամները շարունակեցին դրա գործադրումը 4+1 ձևաչափով, փորձելով շրջանցել ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները: ԵՄ-ն և եվրոպական եռյակը, պարտավորություն են ստանձնել հատուկ ֆինասնական մեխանիզմի միջոցով շրջանցել ԱՄՆ-ի  պատժամիջոցները: 2019թ հունվարի 31-ին, Եվրոպան պաշտոնապես հայտարարեց, որ ֆինանսական մեխանիզմն արդեն սկսել է իր աշխատանքը: Մի քայլ, որը չնայած գործնականում մեծ ազդեցություն չի կարող ունենալ ԱՄՆ-ի պատժամիջոցների ազդեցությունը  չեզոքացնելու հարցում, սակայն ապացույցն է այն փաստի, որ Եվրոպան կանգնած է ԱՄՆ-ի դեմ: Սակայն այս մեխանիզմից Իրանի պահանջներն ավելին են: Թեհրանը պահանջում է , որ մեխանիզմը տարածվի Եվրոպայի հետ համագործակցության բոլոր ոլորտների վրա:

Այսպիսով կարելի է  ասել, որ այս տարաձայնությունների ֆոնին չի կարելի սպասել, որ Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերի տարաձայնությունները շուտ հարթվեն: Թրամփը պաշտոնավարելու է ևս երկու տարի և եվրոպացիներն առնչվել են այն դառն իրողության հետ, որ մոտ ապագայում չի կարելի հույս ունենալ, որ ԱՄՆ ռազմավարությունը փոփոխության է ենթարկվելու: Այս հիման վրա կարելի է  ասել, որ Եվրոպայի ու ԱՄՆ-ի պաշտոնյաների բանակցությունները ոչ միայն չեն նվազեցրել առկա տարաձայնություններն այլ եղել են անարդունավետ: Մյուս կողմից պարզ է, որ Վարշավայի ու Մյունխենի կոնֆերանսները ցույց տվեցին, որ Եվրոպայի ու ԱՄՆ-ի միջև տարաձայնություններն աճում են:

ԻԻՀ ԱԳՆ Զարիֆը, «Ալ Մենար» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշեց, որ Մյունխենի և Վարշավայի նիստերն ապացուցեցին, որ ԱՄՆ կառավարությունը մեկուսացել է: Այսպիսով, ԱՄՆ-ի կառավարութունը քննադատության է  արժանանում ոչ միայն իր մրցակիցներ` Ռուսաստանի ու Չինաստանի կողմից, որոնք դեմ են ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականություններին, այլ նաև Վաշինգտոնի եվրոպակցի դաշնակիցների կողմից, որոնց վրա Սպիտակ տունը հույս էր դրել: Ներկայումս Եվրոպան նույնպես դեմ է արտահայտվում ԱՄՆ-ի բռնատիրական դիրքորոշումներին: Այսքանից հետո կարելի է  ենթադրել, որ համաշխարհային իրադարձությունները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ն օրեցօր ավելի է մեկուսանում:     

 

Պիտակ