Ապրիլ 27, 2019 20:42 Asia/Tehran

Տարբեր երկրների, մասնավորապես մրցակիցների ու Վաշինգտոնի հակառակորդների դեմ տարբեր պատժամիջոցների սահմանումը Դոնալդ Թրամփի նախագահության օրոք ԱՄՆ արտաքին քաղաքականության մաս է կազմում: Այդ ուղղությամբ 2018 թ.-ի մայիսի 8-ին Թրամփի կողմից Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, վերականգնեցին Իրանի դեմ միջուկային պատժամիջոցները:

 

Թրամփը բազմիցս խստորեն քննադատել էր ՀԳՀԾ-ն և շեշտել էր, որ պատժամիջոցների օգնությամբ, Թեհրանին հարկադրելու է ընդունել Վաշինգտոնի պահանջները: Այդ պատժամիջոցները միակողմանի են և համարվում են Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևի և այլ միջազգային օրենքների խախտում: Այդ կապակցությամբ Թրամփի կառավարությունը Իրանի դեմ երկուփուլանոց պատժամիջոցներ է հայտարարել , որի առաջին փուլն իրականացվել է 2018 թ.-ի օգոստոսին: Հակաիրանական պատժամիջոցների երկրորդ փուլն իրագործվեց 2018 թ.-ի նոյեմբերի 5-ին, որը վկայում էր Իրանի դեմ ճնշումների գործադրման համար Վաշինգտոնի նոր ծրագրերի մասին:

ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների գլխավոր բաժինը վերաբերում է Իրանի նավթային շրջափակումներին: Վաշինգտոնն ավելի վաղ հայտարարել էր, որ գլխավոր նպատակը ՝ նոյեմբերի հինգից Իրանի նավթային արտահանումների ամբողջական դադարեցումն է: Այդ պատժամիջոցներից օրեր առաջ հայտարարեց, որ Իրանի նավթի գնորդների համար արտոնություններ են նկատի առնվել: Այդ ուղղությամբ Թրամփի կառավարությունը հարկադրված եղավ վեց ամսվա համար ութ երկրների զերծ պահել Իրանի նավթային պատժամիջոցներից: Այդ երկրներն են Չինաստանը, Հնդկաստանը, Իտալիան, Հունաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Թայվանը և Թուրքիան: Փաստորեն Իրանի նավթային շրջափակումները և շուկաներում նավթի պակասորդը , նավթի գների ավելացումը և ԱՄՆ-ում դրանց թողած ազդեցությունները, որոնք դրսևորվեցին բենզինի գների ավելացմամբ, պատճառ դարձան, որ Թրամփի կառավարությունը վեցամսյա ժամկետ սահմանի Իրանի նավթի գնորդ երկրների համար:

ԱՄՆ կառավարության այդ բացահայտ նահանջը բերեց շատ հակազդեցությունների և վերլուծաբանները Վաշինգտոնի այդ քայլը որակեցին Թրամփի կառավարության սպառնալիքների անլրջության ապացույց: Հաշվի առնելով այս բացահայտ պարտությունը, Թրամփը փորձեց արդարացնել տեղի ունեցածը և 2018 թվականի նոյեմբերին մամուլի ասուլիսում, խոսեց նոյեմբերի 5-ին այդ ութ երկրների համար նավթային արտոնություններ սահմանելու մասին: Թրամփն ասաց .«Ես չեմ ցանկանում բարձրացնել նավթի գները, այդ պատճառով էլ արտոնություններ եմ սահմանել: Պատժամիջոցները գնալով խստանալու են»: Թրամփի այս խոսքերը երկու փաստերի մասին էին վկայում: Առաջինն այն, որ ամերիկացի ավագ պետայրերն այն ժամանակ, երբ վճռակամ էին Իրանի դեմ նավթային պատժամիջոցներ կիրառել, չէին մտածել դրա հետևանքների մասին և հաշվի չէին առել այն փաստը, որ դա բերելու է հենց իրենց երկրում բենզինի գների բարձրացմանը : Դրա մասին անդրադարձան ավելի ուշ : Սա ինքնին թերություն է Թրամփի կառավարության համար, որն առանց քայլերի հետևանքները հաշվարկելու, որոշումներ է ընդունում: Իսկ մյուս կողմից, ԱՄՆ-ի նահաջը և ութ երկրներին արտոնության շնորհումը, վկայում է Թրամփի կառավարության միահեծան քայլերի դեմ համաշխարհային դիմադրության մասին, որոնք Իրանի նավթային շրջափակումը համարում են իրենց ազգային շահերին դեմ քայլ և չեն պատրաստվում Վաշինգտոնի շահերի ուղղությամբ, ընդունել նման պատժամիջոցներ: Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն ասել է.«Անկարան չի հետևելու Իրանի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցներին»:

Վաշինգտոնն ի վերջո որոշեց չեղարկել Իրանի նավթի գնորդների արտոնությունները: Չնայած նավթի շուկայում սպասվող խանգարումների կապակցությամբ միջազգային հանրության մտահոգություններից, այդ որոշումն իրականացավ : Առաջին փուլում, Սպիտակ տունը երկուշաբթի օրը մի հաղորդագրությամբ հայտարարեց, թե Դոնալդ Թրամփի կառավարությունը որոշել է վերացնել 2019 թ.-ի մայիսին ավարտվող Իրանից նավթի գնումներին տրվող արտոնությունները: Սպիտակ տան հայտարարությամբ, Վաշինգտոնը, Ռիադը և Աբուդաբին փուլային համաձայնության են եկել այս հարցում և որոշել են, ապահովել շուկային անհրաժեշտ նավթը:

Այս որոշման նպատակը Իրանի նավթի վաճառքի զրոյացնելն է , որպեսզի Իրանին զրկեն իր եկամտային ռեսուրսներից: Սպիտակ տունը հայտարարել է, որ Վաշինգտոնը և նրա դաշնակիցները կարող են առավելագույն ջանքերը գործադրել Իրանին տնտեսապես ճնշելու համար:

Հաջորդ փուլում, ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն երկուշաբթի ապրիլի 22-ին, ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի անօրինական հրաժարման առաջին տարելիցի սեմին և Վաշինգտոնի հակաիրանական քաղաքականության շրջանակում, հայտարարեց, որ Իրանից նավթ գնող երկրներին ոչ մի արտոնություն չի տրվելու: Պամպեոն ասաց .«2019 թ.-ի մայիսի 2-ից Վաշինգտոնը վերացնելու է  Իրանից նավթ գնող երկրների արտոնությունները և մենք հսկելու ենք այդ գործընթացը»: Էմիրությունները և Արաբիան Վաշինգտոնին վստահեցրել են, որ չեն թույլ տալու նավթի շուկայում գների հարցով խնդիրներ առաջանան: ԱՄՆ պետքարտուղարը կրկին անգամ ընդգծել է Իրանի համար 2018 թ.-ին սահմանած 12 նախապայմանների իրագործման անհրաժեշտությունը և հայտարարել է , որ Իրանի դեմ Իսրայելի և արաբական որոշ երկրների մասնակցությամբ մեծ կոալիցիա է ձևավորվել:

Իրանի նավթային շրջափակումների և շուկայում նավթի արտադրման պակասորդի հեռանկարի պատճառով, նավթի գները բարձրացել են: Երկուշաբթի  օրը համաշխարհային շուկայում անմշակ նավթի գինը հասել է ավելի քան 74 դոլարի, որը 2019 թ.-ին անմշակ նավթի ամենաբարձր գինն է: Նավթի գների բարձրացման անմիջական հետևանքը լինելու է բենզինի գների ավելացումը, որն ի հարկե Թրամփի կառավարության նկատմամբ դժգոհությունների է բերելու: ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց առաջ, Իրանն օրական 2.3 միլիոն բարել անմշակ նավթ էր արտադրում: 2019 թ.-ին նավթի արտահանումների ծավալները նվազեցին օրական 1.3 միլիոն բարելի : Կարևոր է այն, որ Թրամփի կառավարությունը կարող է սահմանափակել նավթի արտահանումները, սակայն չի կարող այն զրոյացնել: Նավթային փորձագետ Բիորնատ Տոնհագանն ասել է«Փոքր է հավանականությունը, որ Իրանի անմշակ նավթի արտահանումները հասնելու են զրոյի»:

Թրամփի կառավարության այդ քայլին շատերն են հակազդել: Իրանում, կա այն կարծիքը, որ ԱՄՆ-ը միտում է ժողովրդի նկատմամբ հոգեբանական ճնշում բանեցնելով , իբր բորբոքել Իրանի հասարակական մթնոլորտը և նպաստավոր պայմաններ ստեղծել Իրանի պետայրերի կողմից զիջումների համար: Այնուամենայնիվ Իրանի պետայրերը հաստատում են, որ ԱՄՆ-ի պատժամիջոցային քայլերն ապարդյուն են լինելու: Նավթի նախարարությունում մի պաշտոնյա ասել է , որ ԱՄՆ-ը չի հասնելու հայտարարած նոյեմբերի հինգին Իրանի նավթի վաճառքը զրոյացնելու նպատակին: Դա չի լինելու ոչ առաջիկա տասն օրերին , ոչ էլ ամիսներին ու տարիներին:  Նավթի համաշխարհային շուկան Իրանի նավթին կարիք ունի և Իրանը տարբեր լուծումներ ունի նավթը վաճառելու համար: ԻԻՀ ԱԳ նախարարությունը ևս հակազդել է  այդ որոշմանը: Նախարարության մամուլի խոսնակ Սեյյեդ Աբբաս Մուսավին ասել է.«Հաշվի առնելով սահմանված պատժամիջոցների անօրինականությունը, ԻԻՀ-ը սկզբունքորեն չի կարևորել նավթի վաճառքի համար սահմանած արտոնությունները»: Իսլամական խորհրդարանը ևս հակազդել է ԱՄՆ-ի այդ քայլին: Ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Հեշմաթոլլոհ Ֆալահաթփիշեն շեշտել է, որ Իրանի նավթի վաճառքը երբեք չի իջնելու օրական մեկ միլիոն բարելի սահմանից: Նա թուիթերում գրել է.«Իրանի նավթի վաճառքի շեմը որոշում են երկկողմ հարաբերությունները, ոչ թե Թրամփի ու Պոմպեոի քաղաքական խաղերը: Իրանի նավթի վաճառքը երբեք չի իջնելու օրական մեկ միլիոն բարելի սահմանից»:

Նավթի արտոնությունների չեղարկմամբ Իրանի նավթի արտահանումը զրոյացնելու համար Թրամփի թշնամական քայլերին հակադարձել են բազմաթիվ կառույցներ ու լրտվամիջոցներ: Բրիտանիայի «Բարկիլզ» բանկը հայտարարել է, որ Վաշինգտոնի այդ որոշումը կարճ ժամանակում բացասաբար է ազդելու համաշխարհային շուկայում անմշակ նավթի գների վրա: Բանկը կանխատեսել է, որ Արաբիան և Էմիրությունները շատ ավելի դանդաղ են փոխարինելու Իրանի նավթի բացը: Բանկը նաև հավաստիացրել է , որ ԱՄՆ-ի այդ որոշումը մեծացնելու է Միջին Արևելքում բախումների վտանգը, նաև Հորմոզի նեղուցը փակելու հավանականությունը: Ի հարկե կարևոր է լինելու Չինաստանի և Հնդկաստանի նման Իրանի նավթի խոշոր գնորդների հակազդեցությունը:

Ամերիկյան «Ֆարին փալիսի» պարբերականը «Իրանի նավթի համար Թրամփի մեծ խաղը» խորագրով հոդվածում շեշտել է , որ Թրամփի կառավարությունը Իրանի նավթի վաճառքը զրոյացնելու նպատակով , դիմել է քաղաքական ու տնտեսական մեծ ռիսկի : Պարբերականը գրել է .«Նավթային արտոնությունները վերացնելու ԱՄՆ-ի որոշման դիմաց Իրանն ունի բազմաթիվ տարբերակներ : Իրանը կարող է փակել Հորմոզի նեղուցը, որից անցնում է տարածաշրջանի արտահանվող նավթի 30 տոկոսը և այդպիով խիստ պատասխան տա Վաշինգտոնին»: Պարբերականի վերլուծաբանների կարծիքով, Թրամփի կառավարության այս որոշումը ոչ միայն բարձրացնելու է նավթի գները, այլև ազդելու է Վաշինգտոնի և դաշնակիցների ու մրցակիցների հարաբերությունների վրա, որոնք իրենց էներգիայի ապահովման համար կախված են Իրանից և միաժամանակ ավելի է սրելու Պարսից ծոցի ջրերում լարվածությունը:

Պակիստանի «Ջանգ» օրաթերթը ևս անդրադաձել է Իրանից նավթ գնող ութ երկրների արտոնությունը վերացնելու Վաշինգտոնի որոշմանը և գրել է .«ԱՄՆ-ի այս որոշումը բազմաթիվ խնդիրներ է առաջացնելու ասիական երկրների համար»: Ավելի շատ են տուժելու ասիական երկրները՝ Ճապոնիան և Հարավային Կորեան: Մյուս կողմից Չինաստանը և Թուրքիան երբեք չեն ընդունելու Թրամփի կառավարության նոր որոշումը:

Իրանի նկատմամբ պատժամիջոցների խստացման շրջանակներում Վաշինգտոնն այլևս արտոնություն չի տա իրանական նավթի ամենախոշոր գնորդներ հանդիսացող 8 երկրներին:

Financial Times-ին տված հարցազրույցում անունը չհրապարակած ամերիկացի պաշտոնյան հայտնել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարելու է, որ մայիսի 2-ից իրանական նավթի խոշոր սպառողներ հանդիսացող 8 երկրների նկատմամբ նույնպես պատժամիջոցներ կկիրառվեն:  

Այդ երկրներն են Չինաստանը, Հնդկաստանը, Իտալիան, Հունաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Թայվանը և Թուրքիան: 

Հիշեցնենք, որ 2018-ի նոյեմբերի 5-ին ուժի մեջ մտած Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների ցանկում ներառվել էր ավելի քան 700 մարդ, կազմակերպություն ու ընկերություն, այդ թվում նաև հիմնական բանկերը, նավթ արտահանողներն ու առաքող ընկերությունները։ ԱՄՆ-ը հայտարարել էր, որ փորձելու է իրանական նավթի արտահանումը հասցնել զրոյի: Սակայն ավելի ուշ պաշտոնական Վաշինգտոնը հայտարարեց, որ համաձայնել է ժամանակավորապես՝ 6 ամսով,  8 երկրների թույլ տալ շարունակել իրանական նավթի գնումները:

Պիտակ