Մայիս 08, 2019 19:51 Asia/Tehran

Դոնալդ Թրամփի նախագահության օրոք, ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ամենակարևոր գործելաոճը պատժամիջոցներն են:

2018թ մայիսի 8-ին ԱՄՆ-ն հայտարարեց ՀԳՀԾ-ից դուրս գալու և Իրանի դեմ պատժամիջոցները խստացնլու մասին: Պատժամիջոցները վերսկսեցին երկու փուլով՝  90 և 180 օր ժամանակաշրջաններով: ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները հիմնականում վերաբերում էին նավթային ոլորտին և կիրառվում են 2018թ նոյեմբերի 5-ից: Այս պատժամիջոցները միակողմանի են և խախտում են միջազգային բոլոր օրենքներն, այդ թվում՝ ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձևը:  Ինչպես ամերիկացիներն իրենք են ասում, այս պատժամիջոցները պատմության մեջ աննախադեպ են: Վաշինգտոնն ավելի վաղ հայտարարել էր, որ նպատակ ունի նոյեմբերի 5-ից Իրանի նավթային արտահանման ծավալները հասցնել զրոյի: Սակայն պատժամիջոցների կիրառումից մի քանի օր առաջ ԱՄՆ-ն հայտարարեց, որ Իրանի նավթի գնորդ հանդիսացող մի քանի երկրներին, այդ թվում՝ Չինաստանին, Հնդկաստանին, ճապոնիային, Հարավային Կորեային, Թուրքիային, Իտալիային, Հունաստանին և Թայվանին, երկու անգամ վեց ամիս ժամկետով կտրամադրվեն արտոնություններ: Ու չնայած համաշխարհային հանրությունը մտահոգություն հայտնեց համաշխարհային շուկայում նավթի վիճակի կապակցությամբ, վերջերս ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարեց, որ վերոնշյալ արտոնությունների ժամկետը, որն ավարտվում է մայիսի 2-ին,  չի երկարաձգվելու: Միևնույն ժամանակ, Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն հայտարարեցին, որ պատրաստ են կոմպենսացնել համաշխարհային շուկայում Իրանի նավթի բացը:

ԱՄՆ Պետքարտուղարը մեկ անգամ ևս հայտարարեց, որ պետք է անպայման գործադրվեն այն 12 նախապայմանները, որոնք 2018թ առաջարկվել են Իրանին: Նա նշել է, որ Իսրայելի և որոշ արաբական երկրների մասնակցությամբ ձևավորվել է հակաիրանական հզոր կոալիցիա: Նավթային արտոնությունները չերկարաձգելու ԱՄՆ-ի նպատակն է առավելագույն ճնշում գործադրելով Իրանի տնտեսության վրա, թույլ չտալ, որ Իրանը եկամուտ ունենա նավթի վաճառքից և ընդունի իրեն առաջարկված 12 պահանջները: Սակայն ԱՄՆ –ի իրական նպատակն Իրանի տնտեսության փլուզումն  է և թույլ չտալը, որ Իրանը որևէ առևտրային գործարք իրականացնի տարբեր երկրների հետ:

ԻԻՀ ԱԳՆ տեղակալ Աբբաս Էրաղչիի ասելով. «Ամերիկացիները նպատակ ունեն Իրանի նավթի վաճառքը հասցնել զրոյի  և ցանկանում են Իրանին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ»:  

Իրանի դեմ սահմանված նավթային պատժամիջոցները պատճառ են դարձել, որ նավթի շուկայում որոշակի խնդիրներ առաջանան, ավելանա Սաուդյան Արաբիայի նավթը, ԱՄՆ-ում բարձրանա բենզինի գինը և դրա հետևանքով այդ երկրում առաջանան դժգոհություններ: Իսկ Չինաստանն ու Թուրքիան հայտարարել են, որ շարունակելու են Իրանից նավթ գնել և ԱՄՆ-ի սպառնալիքները չեն ազդելու իրենց որոշման վրա:

Թրամփի կառավարությունը գուցե կարողանա նվազեցնել Իրանի նավթի արտահանումը, սակայն չի կարող այն հասցնել զրոյական մակարդակի: Պատճառն այն է, որ ԱՄՆ-ն չի կարող բոլոր երկրներին համոզել հրաժարվել իրանական նավթից: Հատկանշական է, որ ՕՊԵԿ-ում նույնպես այս կարծիքին են: ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Մոհամմադ Բարկինոն, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք տեխնիկապես հնարավոր է Իրանի նավթը կրճատել համախարհային շուկայից, ասել է. «Թերևս կարիք չկա մեկ անգամ ևս կրկնել, որ հնարավոր չէ Իրանին դուրս մղել նավթի համաշխարհային շուկայից»:

Հնդկաստանն ու Չինատանն Իրանի ամենախոշոր նավթի գնորդներից  են և լայն կապեր ունեն Իրանի հետ ու կախված են Իրանի էներգակիրներից: Ուստի դժվար թե ԱՄՆ-ն կարողանա պատժամիջոցներ սահմանել այս երկրների դեմ: Թուրքիան նույնպես մեծ կախվածություն ունի Իրանի նավթից: Մյուս կողմից, համաշխարհային շուկայում Իրանի նավթի պակասը կնպաստի գների աճին, ինչն ավելի կխորանա հատկապես Վենեսուելայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պայմաններում:

Լիբիայում  և Ալժիր նույնպես առկա են նավթի վերաբերյալ մտահոգություններ, որոնք ազդել են նավթի գների բարձրացման վրա: ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ նավթային պատժամիջոցներն ազդելու են ոչ միայն Իրանի, այլ նաև ՕՊԵԿ-ի վրա և այն ինչ տեղի է ունենում Իրանում, Լիբիայում և Վենեսուելայում, ազդելու է համաշխարհային շուկայի վրա:

Չնայած Պոմպեոն հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան խոստացել է հատուցել համաշխարհային շուկայում նավթի պակասը, սակայն հարց է ծագում թե արդյո՞ք այդ երկիրն ունի նման հնարավորություն: Եվ բացի դրանից, արդյո՞ք նավթային պատժամիջոցները պատճառ կդառնան որ Իրանն ընդունի ԱՄՆ-ի պահանջները: Բնականաբար՝ ոչ: Իրանն անցած 40 տարիների ընթացքում մշտապես կանգնել է ԱՄՆ-ի պատժամիջոցների դեմ, չեզոքացնելով ԱՄՆ-ի սադրանքները: Միևնույն ժամանակ, Իրանը փաստել է, որ հնարավորություն ունի դիմակայել Թրամփի կառավարության քաղաքականություններին ու պատժամիջոցներին:

Միջուկային բանակցություններում ԱՄՆ-ի նախկին բանագնաց Վենդի Շերմանը հայտարարել է, որ հակաիրանական պատժամիջոցներն ապարդյուն են: Նա նշել է, որ իրանցիների հիմնական կոչը դիմադրությունն է: Եվրոպացիները նույնպես մտահոգ են ստեղծված իրավիճակի կապակցությամբ: ԵՄ Էներգետիկ հարցերով հանձնակատար Միգուել Ալիաս Քանթը, մայիսի 2-ին կայացած մամլո կոնֆերանսում, որին ներկա էր նաև ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարար Ռիկ Բերին, քննադատել է Թեհրանի դեմ սահմանված Վաշինգտոնի պատժամիջոցները: Նա ասել է. «Իրանի նավթի գնորդ մի շարք երկրներին տրամարդված արտոնությունների ժամկետի չերկարաձգելը պատճառ կդառնա, որ ՀԳՀԾ-ի դիրքերն ավելի թուլանան: Իսկ այդ համաձայնագիրը շատ կարևոր է: Այն հաստատվել է  ԱԽ-ի կողմից և կենսական նշանակություն ունի ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխահի համար»:

Եվրոպացիները լավ գիտեն, որ եթե ՀԳՀԾ-ում Իրանի սպասելիքները չիրականանան, Թեհրանից չի կարելի սպասել, որպեսզի հավատարիմ մնա ՀԳՀԾ-ին: Այս կապակցությամբ, ԻԻՀ փոխարտգործնախարար Էրաղչին ասել է, որ Իրանի համբերությունը սպառվում է: Խոսելով ՀԳՀԾ-ի մասին, նա ասել է, որ ԱՄՆ-ն փորձում է Իրանին ստիպել դուրս գալ համաձայնությունից: Հետևաբար, եթե եվրոպացիները ցանկանում են, որ ՀԳՀԾ-ն պահպանվի, պետք է  Վաշինգտոնի վրա ճնշում գործադրեն ու որոշակի արդյունավետ քայլեր կատարեն ՀԳՀԾ-ով ստանձնած իրենց պարտավորությունների շրջանակներում:

Միևնույն ժամանակ, Իրանն արդեն 40 տարի ենթարկվում է  պատժամիջոցների և ունի իր նավթային արտահանումը պահպանելու համար անհրաժեշտ փորձը: Իրանը թույլ չի տա ԱՄՆ-ին հասնել իր նպատակին:

Վերջերս Միացյալ Նահանգները չեղարկեց  Իրանի միջուկային գործունեության երեք արտոնությունները, իսկ մյուսների ժամկետները 180 օրից կրճատեց 90 օրվա: ԱՄՆ-ն հայտարարեց, որ մայիսի 4-ից, այն երկրները, որոնք համագործակցեն Բուշեհրի ատոմակայանի կառուցման կամ հարստացված ուրան և ծանր ջուր տեղափոխելու հարցում, կենթարկվեն պատժամիջոցների: Սակայն Բուշեհրի, Արաքի ու Ֆորդոյի ատոմակայանները զերծ կմնան պատժամիջոցներից: ԱՄՆ Պետդեպարտամենտը նաև հայտարարել է, որ թույլ չի տա Իրանին պաշարել ծանր ջուր: Դա այն դեպքում, երբ ըստ ՀԳՀԾ-ի, Իրանն ունի ուրանի հարստացումը մինչև 3.67 տոկոս հասցնելու իրավունք: Սակայն ԱՄՆ-ի վերջին պատժամիջոցների իմաստն այն է, որպեսզի Իրանում դադարեցվի ուրանի հաստացումը: Այս բանաձևում ասված է, որ ԱՄՆ-ի կառավարությունն Իրանին սպառնալիք է համարում տարածաշրջանի համար և այս քաղաքականությունը նպատակ ունի Իրանին զրկել միջուկային զենք ունենալու իրավունքից:

Այսպիսով, Միացյալ Նահանգները 4+1 խմբի երկրներին թույլ չի տալիս միջազգային համաձայնագիրը գործադել և պահանջարկից ավելին արտադրված ծանր ջուրը տեղափոխել Օման: Բանաձևը նաև Ռուսաստանին թույլ չի տալիս համագործակցել Իրանի հետ ՝ Բուշեհրի ատոմակայանի կառուցման գործում: ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմեոն հայտարարել է, որ այս որոշումները նպատակ ունեն թույլ չտալ, որ Իրանն արտադրի միջուկային զենք: Հատկանշական է, որ  ԱԷՄԳ-ն մինչ այժմ 14 զեկույցներով հաստատել է, որ Իրանի միջուկային գործունեությունը խաղաղանպատակ է: Իսկ ԱՄՆ-ի այս քայլերը հակասում են ԱԽ 2231 բանաձևին ու ՀԳՀԾ-ին: ԱՄՆ-ն պարզապես հետևում է բռնատիրական քաղաքականության: Այլ խոսքով, Թրամփի կառավարությունն այժմ գործի է անցել և փորձում է իր 12 պահանջներց մեկը՝ այսինքն՝ Իրանի միջուկային գործունեությանը դադարեցումը իրականությունդ արձնել բռնության միջոցով:

Միացյալ Նահնագներն ընդհանրապես ուշադրություն չի դարձրել ԱԷՄԳ-ի զեկույցներին և հենվել է միայն Սիոնիստական ռեժիմի սուր հայտարարությունների վրա: ԱՄՆ-ն նպատակ ունի առավելագույն ճնշում գործադրել Իրանի վրա: Սակայն Իրանը դիմակայում է այդ ճնշումներին: 4+1 խումբը, հակառակ ԱՄՆ-ի հայտարարությունների, առ այն, թե Իրանը հավատարիմ չի մնացել ՀԳՀԾ-ին, բազմիցս հայտարարել է, որ այս համաձայնագիրն ազդեցիկ համաձայնություն է և կարող  է վերահսկել Իրանի միջուկային գործունեությունը: Եվրոպական կողմը համոզված է, որ ոչ միայն Իրանն այլ բոլոր կողմերը կատարել են ՀԳՀԾ-ով ստանձնած իրենց պարտավորությունները և համաձայնությունը կարող է իրականացնել իր հիմնական նպատակը, որն է՝ տարածաշրջանային ու համաշխարհային մասշտաբով հակամարտություններից զերծ մնալը: 4+1 խմբի անդամները պահանջում են իրագործել ՀԳՀԾ-ի կետերը և Իրանին թույլ տալ խաղաղ նպատակով միջուկային գործունեություն ծավալել:

 

 

Պիտակ