Սեպտեմբեր 07, 2019 15:13 Asia/Tehran
  •  Հեղափոխության երկրորդ քայլը(15. Գիտատեխնիկական առաջընթաց)

Այաթոլլահ Խամենեի. «Արդեն մոտ երկու տասնամյակ, երկրում սկսվել է գիտական զարթոնքը և այնպիսի արագությամբ, որ անակնկալի է բերել համաշխարհային դիտորդներին: Այս ընթացքում Իրանի գիտական զարթոնքը 11 անգամ ավելի արագ է եղել, քան աշխարհում»:

Ներկա աշխարհում գիտության ու տեխնոլոգիայի դերը յուրաքանչյուր երկրի զարգացման հարցում, անհերքելի է: Ինչպես նշում է Այաթոլահ Խամենեին, «Հեղափոխության երկրորդ քայլը» բանաձևում. «Գիտությունը յուրաքանչյուր երկրի հպարտության և ուժի բացահայտ միջոցն է, իսկ գիտության մեդալի երկրորդ կողմը կարողությունն է»:

Փահլավիների ռեժիմը փորձում էր այդ ուժն ու հպարտությունը գտնել ռազմական ուժի և գերտերություններից կախվածության մեջ: Հենց այդ պատճառով էլ գիտությունից ու տեխնոլոգիայից վերցրեց այնքան, որքան  տվեցին գերտերությունները:

«Հեղափոխության երկորդ քայլը» բանաձևում ասվում է. «Հեղափոխությունից առաջ, Իրանը գիտության ու տեխնոլոգիայի ոլորտում զրո վիճակում էր: Արդյունաբերության մեջ, բացի մի քանի մոնտաժող գործարաններից, և գիտության մեջ՝ թարգմանություններից, Իրանն այլ ձև չգիտեր»: Հենց այդ պատճառով, իսլամական հեղափոխությունից հետո, պաշտոնյաները որոշեցին փոխհատուցել գիտական հետամնացությունը: Դժբախտաբար, Իրանին պարտադրված պատժամիոցները և Սադդամի կողմից պարտադրված պատերազմն ու թշնամիների սադրանքները, գիտնականներին թույլ չտվեցին ամենակարճ ժամանակում փոխհատուցել գիտության ու տեխնոլոգիայի ոլորտների հետամնացությունը: Սակայն հեղափությունից հետո, ճիշտ քաղաքակնություն որդեգրելով և Իրանի ատաջնորդի ճիշտ հորդորներով, Իրանում գիտությունն ու տեխնոլոգիան զարգացան և այս ոլորտներում գրանցվեցին մեծ առաջադիմություններ:

 

ԻԻՀ առաջնորդը, «Հեղափոխության երկրորդ քայլը» բանաձևում ասում է . «Աստծո կամոք, մեր ժողովրդի  գիտության և ուսումնասիրությունների կարողությունն ավելի բարձր է աշխարհում գրանցված միջինից: Արդեն մոտ երկու տասնամյակ, երկրում սկսվել է գիտական զարթոնքը և  այնպիսի արագությամբ, որ անականալի է բերել համաշխարհային դիտորդներին: Այս ընթացքում, Իրանի գիտական զարթոնքը 11 անգամ ավելի արագ է եղել քան աշխարհում: Գիտության ու տեխնոլոգիայի ոլորտում մեր երկրի ձեռքբերումներն այս տարիների ընթացքում այնքան են զարգացել, որ Իրանը 200 երկրների շարքում զբաղեցրել է 16-րդ տեղը: Դա զարմանալի էր համաշխարհային հանրության համար: Իսկ որոշ կարևոր ճյուղերում, Իրանը կարողացավ գրավել առաջին տեղերը: Այս ամենը տեղի ունեցավ այնպիսի պայմաններում, երբ երկրին պարտադրվել էին ֆինանսական ու գիտական պատժամիջոցներ»:

Այս զարմանահրաշ առաջխաղացումները գրանցվեցին Աստծուն ապավինելու և մասնագետների ինքնավստահության շնորհիվ: Նրանք, ովքեր ամեն ինչ արեցին, որպեսզի հետհեղափոխական 40 տարիների ընթացքում երկրի կրթական ու գիտական մակարդակը բարձրանա և մասնագետները կարողանան այդ ոլորտներում նվաճումներ արձանագրել: Այժմ դպրոցների թիվը, նախահեղափոխական շրջանի համեմատ, կրկնապատկվել է: Իրանում այսօր կրթության հնարավորություն ունի 14 միլիոն երեխա: Իսկ այս ամենի շնորհիվ, անցած 30 տարիների ընթացքում, իրանցի դպրոցականները միջազգային գիտական օլիմպիդաներում նվաճել են մոտ 700 մեդալ: Արդյունքում, Իրանին հաջողվել է տեղ զբաղեցնել աշխարհի տասը եկրների շարքում: Աճել են նաև համալասրանական հնարավորությունները: Իրանի 2570 համալսարաններում, ներկայումս սովորում է 3 միլիոն 800 հազար ուսանող: Դա այն դեպքում, երբ Փահլավիների օրոք, այդ թիվը կազմում էր 170 հազար: Այաթոլլահ Խամենեին, կրթական ոլորտի զարգացումներից բացի, անդրադարձել է նաև նանո տեխնոլոգիայի, ցողունային բջիջների, միջուկային վառելիքի, բժշկական, կենսոլորտի ու տեխնոլոգիայի ոլորտների զարգացմանը: Որոշ ճյուղերում Իրանը զբաղեցնում է առաջին տեղը:

Ուսանողների հանդիպումն Այաթոլլահ Խամենեիի հետ

 

 

Բժշկության ոլորտում նույնպես հեղափոխությունից հետո մեծ նվաճումներ են արձանագրվել: Այս ոլորտում Իրանը զբաղեցնում է տարածաշրջանում առաջին և աշխարհում՝ 17-րդ տեղը: Ներկայոսւմ Իրանում աշխատում է 117 հազար բժիշկ և ևս 200 հազար ուսանող սովորում է այս ոլորտում: Դրանից բացի, հիվանդանոցներն ու բուժհաստատոթյուններն ունեն համապատասխան սարքավորումները, իսկ բժշկական սարքավորումներն առկա են անգամ ամենահեռավոր գյուղերում: Փոխպատվաստումների առումով, Իրանն աշխարհի հինգ երկրների շարքում է և լավագույնը՝ տարածաշրջանում: Առողջապահության ոլորտն այնքան  զարգացած է, որ տարբեր երկրներից մարդիկ այցելում են Իրան՝ բուժում ստանալու նպատակով: Իրանն արտադրում է երկրին անհրաժեշտ դեղերի 97 տոկոսը, իսկ դրանց մի մասը նույնիսկ արտահանվում է: Դրանից  բացի, Իրանն արտադրում է բարդ հիվանդությունների բուժման համար կիրառվող 30 տեսակ դեղ: Իրանը ցողունային բջիջների ոլորտում նույնպես մեծ առաջխաղացում է արձանագրել: Իրանն այս առումով զարգացած երկիր է համարվում և իրանցի բժիշկներն ու մասնագետները այս տեխնոլոգիայի միջոցով կարողացել են մեծ առաջխաղացում արձանագրել հատկապես ուղեղի, ոսկորի, աչքի, վերականգնման ոլորտում:

Իրանը գետենտիկական կարևոր հետազոտությունների ոլորտում նույնպես տարածաշրջանում լավագույններից է: Այս գիտության օգնությամբ, հնարավոր է բարձրացնել կենդանիների ու բույսերի իմունիտետը:


Իրանի զարգացումը բժշկության ոլորտում

 

Այսօր նանոտեխնոլոգիան մեծ փոփոխություն է մտցրել մարդկանց կյանքում: Այս տեխնոլոգիայի մեջ, նյութի բջիջիների մեջ փոփոխություններ մտցնելով, ստացվում է ավելի բարձր որակի արտադրանք: Իրանն այս ոլորտում մեծ առաջընթաց է արձանագրել, զբաղեցնելով աշխարհում 4-րդ տեղը: Նանո ոլորտի արտադրանքն այսօր զբաղեցնում է  աշխարհում 4-րդ տեղը: Իրանը նանոատադրանք է արտահանում 40 երկիր: Այս տեխնոլոգիան օգնում է ավելի զարգացած բժշկական սարքավորւմների և թեթև ու դիմացկուն շինանյութի արտադրությանը:

Ավիատիեզերական ոլորտը նույնպես մեծ զարգացում է ապրել Իրանում: Այս ոլորտի զարգացման շնորհիվ, Իրանն այսօր արտադրում է արդիական հրթիռներ, ճշգրիտ արբանյակներ, որոնք ծառայում են կապի, եղանակի տեսության, հետախուզության ու ռազմական ոլորտներում: Այս արբանյակները տեղադրվում են տիեզերքում: Իրանը Միջին Արևելքի միակ երկիրն է, որ 2009թ կարողացավ տիեզերք ուղարկել Օմիդ արբանյակը, միանալով նման հնարավորություն ունեցող եզակի երկրների թվին: Դրանից հետո Իրանը տիեզերք ուղարկեց նաև կենդանիներ տեղափոխող հրթռիներ, որոնք հաջողությամբ հետ վերադարձան: Ներկայումս նույնեպս Իրանն ունհ արբանյակ տեղափոխող հրթռիներ, որոնք պատրաստվում են թռիչքի:

Իրանական հրթիռը պատարստվում է տիեզերք տեղափոխել արբանյակը

 

 

Միջուկային տեխնոլոգիայի ամբողջապան ցիկլին տիրապետելը նույնպես այն ոլորտներից է, որին անդրադարձել է Այաթոլլահ Խամենեին: Նա նշել է, որ այս մեծ գիտատեխնիկական առաջխաղացումը մեծ հաջողություն է համարվում: Իրանցի գիտնականներն այս տեխնոլոգիային տիրացան 2006թ և դրա շնորհիվ, Իրանն այսօր 8-րդ հորզիանականում է այն երկրների շարքում, որոնք ունեն միջուկային վառելիքի ամբողջական ցիկլի տեխնոլոգիան: Ներկայումս Իրանը միջուկային տեխնոլոգիան կիրառում է ատոմակայանների վառելիքի, ռաիդոդեղորայք արտադրելու, նավթի աղբյուրներ գտնելու և կենսոլորտի աղոտվածության մակարդակն ուսումնասիրելու, օդերևութաբանական և այլ ոլորտների համար: Իհարկե, արևմտյան պետությունները միջուկային էներգիան ծառայեցրել են միջուկային և զանգվածային ոչնչացման զենքեր արտադրելու համար: Սակայն նույն երկրները, Իրանի միջուկային խաղաղանպատակ գործունեությունը վտանգավոր բնութագրելով, փորձում են դադարեցնել այդ աշխատանքները: Սակայն Իրանի ատոմային գործունեությունը վերահսկվում է ՄԱԳՏԱԷ-ի կողմից, իսկ Իրանի առաջնորդը արձակել է հրաման, որի համաձայն, կրոնական տեսակետից, արգելվում է միջուկային  էներգիայից զենք արտադրելը:  Նրա ասելով. «Մենք չենք հորդորում չարաշահել այդ էներգիան, ինչպես դա արեց Արևմուտքը: Սակայն պնդում ենք, որ գիտության աղբյուրը պետք է մշտահոս լինի»:

Իրանի միջուկային խաղաղանպատակ աշխատանքները

 

 

Գիտական այս բոլոր  առաջխաղացումներով հանդերձ, Այաթոլլահ Խամենեին, իրանցի գիտնականներին հորդորում է  զարգացնել ուսումնասիրությունները, իսկ պաշտոնյաներին` աջակցել գիտնականներին, դա անվանելով գիտական ջիհադ: Այաթոլլահ Խամենեիի կարծիքով, գիտական զարգացման ռիթմը պետք  է շարունակական լինի, որպեսզի հատուցվի այն հսկայական հետամնացությունը, որ գոյություն է ունեցել հեղափոխությունից առաջ: Ընդհանուր առմամբ, երկրի գիտական ու տեխնոլոգիական հաջողությունների ու դրանց ապագայի վերաբերյալ խոսելիս, Այաթոլլահ Խամանեին, «Հեղափոխության երկրորդ քայլը» բանաձևում ասում է . «Այն ինչ ես ցանկանում եմ ասել, այն է, որ այն մեծ ճանապարհը որը մենք անցել ենք, իր ողջ կարևորությամբ հանդերձ, եղել է միայն սկիզբը: Մենք դեռևս երկար ճանապարհ ունենք՝ աշխարհի գիտության գագաթները նվաճելու համար և ամենակարևոր ոլորտներում պիտի անցնենք գիտության ներկա սահմաններից»:

 

 

Պիտակ