Մարդու իրավունքների ոտնահարումը արևմուտքում․ երևակայությունից մինչև իրականություն(33)
Ռասիզմն ու ազգայնամոլությունը այնպիսի ախտավոր երևույթներ են, որոնք մարդկանց և ազգերի միջև միմիայն թշնամանք և բախումներ են առաջացնում։ Շատ կարևոր է արդի ժամանակներում պայքար մղել նմանատիպ արատավոր երևույթների դեմ, քանի որ դրանցից տուժում է համայն մարդկությունը։
Ռասիզմը Ամերիկայի պատմության մեջ շատ խորը արմատներ ունի։ Այն հասնում է մինչև տասնվեցերորդ դար, երբ սպիտակամորթ եվրոպացիները տեղափոխվեցին այդ աշխարհամաս և սկսեցին վերից նայել այնտեղ վաղուց բնակություն հաստատած կարմրամորթ ազգաբնակչությանը։ Սևամորթները ամերիկացիների ռասիստական և ազգայնամոլական վերաբերմունքի միակ զոհերը չեն։ Ամերիկացիների նման վերաբերմունքի զոհ են դարձել ցեղասպանված կարմրամորթները, ճապոնացիները՝ երկրորդ աշխարհամարտի ժամանակ, էմիգրանտներն ու մուսուլմանները՝ սեպտեմբերի տասնմեկի դեպքերից հետո։ Այսօրինակ վարվելակերպի միակ պատճառաբանությունը մաշկի գույնի, ազգության և կրոնի տարբերություններն են։
Իրավունքի և արդարության հաստատման համար բազմիցս քաղաքացիական բողոքներ ու շարժումներ են եղել։ Դրանց հիմնական նպատակը հասարակության անդամների իրավահավասարության սկզբունքի պահպանումն է, որը շատ հաճախ է խախտվում ԱՄՆ-ում հատկապես աֆրոամերիկացիների նկատմամբ։ Նմանատիպ շարժումներից ամենահիշարժանը թերևս Մարտին Լյութեր Քինգի շարժումն էր 1968-1995 թվականների ընթացքում։ Այն հանգեցրեց քաղաքացիական իրավունքների օրինագծի ընդունմանը, որի համաձայն ցանկացած խտրականություն՝ այդ թվում ռասայական, կրոնական, ազգային, ինչպես նաև աշխատանքի ընդունան պայմանների, արգելված է և պատժելի է օրենքով։ Սակայն այսօր ԱՄՆ-ի նախագահի ազգայնամոլ թեկնածու Թրամփի հաղթանակը կրկին անգամ ապացուցեց, որ ԱՄՆ-ն դեռևս շատ հեռու է հասարակության անդամների միջև հավասարության սկզբունքի պահպանման արժեքներից։
Դոնալդ Թրամփը դեռևս նախընտրական պայքարում բազմիցս հայտարարել է իր ազգայնամոլական հայացքների մասին։ Թրամփը նախընտրական պայքարի ընթացքում տեղի ունեցած մի հանրահավաքի ժամանակ ստիպեց իր կողմնակիցներին հավատարմության երդում տալ իրեն։ Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ այս քայլը շատ նմանություններ ունի ֆաշիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի գործելակերպի հետ։
Այս նմանությունները ավելի ակնառու դարձան, երբ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում տեղի ունեցած նախընտրական քարոզարշավի հանրահավաքներից մեկի ժամանակ Թրամփը կոչ արեց ներկաներին բարձրացնել իրենց աջ ձեռքը և երդվել, որ քվեարկելու են իր օգտին։ Այս տեսարանը հիշեցնում էր նացիստական Գերմանիայում տեղի ունեցած ընտրությունները՝ 1930-ական թվականներին։ Հանրապետական կուսակցության այս թեկնածուն խոստացել է, որ Սպիտակ տուն մտնելուց անմիջապես հետո ձեռնամուխ կլինի տասնմեկ միլիոն անօրինական փախստականներին երկրից դուրս վռնդելու գործին, ինչպես նաև հսկողության տակ կառնվեն ԱՄՆ-ում կառուցված բոլոր մզկիթները՝ որոշները նույնիսկ կփակվեն։ Անշուշտ պետք է նշել, որ Թրամփի նախընտրական պայքարը ամենամեծն ու ամենաազգայնամոլականն էր «Ջորջ Ուոլլես»-ի (George Wallace) ժամանակներից ի վեր։ Անցած կես դարի ընթացքում կրոնական և ռասսայական խտրականությունները Ամերիկայի միացյալ նահանգներում բավականին աննկատ և ոչ-արտահայտված են եղել, ինչը չի կարելի ասել Թրամփի նախագահության մասին։ Նա բավականին կտրուկ և խիստ դիրքորոշում ունի մեքսիկացի փախստականների և մուսուլմանների նկատմամբ։ Բնականաբար նման դիրքորոշման պայմաններում բավականին ավելացել են նրանց նկատմամբ կիրառվող խտրականությունները:
Ռասիզմը Ամերիկյան հասարակության մեջ բավականին լուրջ հետևանքների է հանգեցրել,որոնք lկարող են անուղղակի կերպով ազդել ԱՄՆ-ի շահերի վրա: Անշուշտ Թրամփի նախագահության ժամանակ այդ հետևանքները կրկնապատկվելու են:
Որևէ ռասայի, ազգի կամ կրոնի նկատմամբ Թրամփի կողմից արված թշնամական հայտարարությունները հեշտությամբ պատճառաբանություն և գործիք են դառնում ծայրահեղականների ձեռքերում։ Կարելի է ասել, որ նրանք մեղմ ասած թույլտվություն են ստանում պետության կողմից իրենց հանցագործ գործունեությամբ զբաղվելու համար։ Այս ամենը լավ գիտակցելով այժմ ԱՄՆ-ն հակաիսլամական քաղաքականություն է որդեգրել։
Թրամփի հաղթանակի մեկ այլ ցավալի հետևանքներից մեկն այն է, որ Ամերիկայում ևս, փաստորեն, հաղթանակ տարավ աջակողմյան ծայրահեղական դիրքորոշումներ ունեցող թեկնածուն։ Նույն գործընթացը մենք նկատում ենք Եվրոպայում, երբ խտրականությունը գործիք է դառնում պետության ձեռքերում։
Թրամփի շտաբը ցանկանում է խտրականությունը վերածել քաղաքական գործիքի։ Ինչպես գիտենք այս օրինակը Եվրոպայում բավականին հաջող է եղել, քանի որ աջակողմյան ծայրահեղական կուսակցությունները շատ երկրներում քաղաքական հաղթական են տարել։ Եվրոպայի հաջորդ ընտրությունները մեծապես ազդելու են ԵՄ-ի երկրների տնտեսության և հասարակության վրա։ Պետք է հաշվի առնել, որ այդ ընտրությունները ազդելու են նաև տարբեր երկրների ազգային փոքրամասնությունների և տարբեր ռասայի և կրոնի մարդկանց հարաբերությունների վրա։ Թրամփի ընտրվելը ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում ևս մեկ լրացուցիչ գործոն է, որպեսզի ռասիզմն ու ազգայնամոլությունը ավելի մեծ տարածում գտնեն ինչպես Եվրոպայում, այնպես էլ ԱՄՆ-ում։
Եվրամիությունից ստացված տեղեկությունների համաձայն տարբեր ազգությունների ավելի քան տասնչորս միլիոն մուսուլմաններ են բնակություն հաստատել եվրոպական երկրներում։ Փախստականների առաջին մեծ ալիքի տեղափոխվելը Եվրոպա տեղի է ունեցել նախորդ դարի վաթսունական թվականներին։ Այդ տարիներին մուսուլմանները տեղափոխվում էին Եվրոպա որպես մեխանիկ-բանվորներ, սակայն հետագայում նրանք Եվրոպայում մնալը գերադասեցին իրենց հայրենիք վերադառնալուց։ Ներկայումս Եվրոպայի մուսուլմանները ոչ թե զբաղվում են միայն բանվորությամբ, այլև իրենց բազմաբնույթ դերը ունեն հասարակության մեջ։ Նրանք նաև ներկայացված են եվրոպական տարբեր երկրների խորհրադարաններում։
Երոպայում մուսուլմանները բավականին մեծ հաջողություններ են արձանագրել վերջին շրջանում, ինչը պատճառ է հանդիսացել որպեսզի եվրոպացիների մեջ արթնանա իրենց պատմական հիշողությունները խաչակրաց արշավանքների հետ կապված։ Այսիսկպատճառով եվրոպացիները այժմ ընտրում են աջակողմյան ծայրահեղական կուսակցություններին և շարժումներին աջակցելը։ Մուսուլմանների ողջ խնդիրները եվրոպական երկրներում առաջանում են հենց այս ոչ տրամաբանված մտածելակերպի հետևանքով։ Պատմական արմատներ ունեցող այս մտածելակերպը վերջին տարիների ընթացքում հսկայական տարածում է գտել, ինչը ծնունդ է տվել նոր ազգայնամոլություն կոչվող շարժմանը։ Այս շարժման հետևորդները իրենց մարմինների վրա ֆաշիստական նշաններ են դաջում և ջանք ու եռանդ չեն խնայում այդ շարժումը ամեն տեղ տարածելու և նոր համախոհներ ձեռք բերելու ուղղությամբ։
Նոր ազգայնամոլները դեմ են դպրոցներում փախստականների մայրենի լեզվի դասավանդմանը։ Նրանք մշակութային և կրոնական երկխոսությունների իսկական թշնամին են համարվում։ Այդ շարժման կողմնակիցները միայն մեկ ճշմարտություն ունեն՝ դա օտարների հետ թշմանանքն է։
Եվրոպական շատ երկրներում՝ ինչպես օրինակ Բրիտանիայում, Գերմանիայում, Իտալիայում ժողովրդավարության և մարդու իրավունքների մասին հայտարարությունները հնչեցվում են միայն պետայրերի կողմից։ Քաղաքացիների շրջանում ազգայնամոլական և ռասիստական մտածելակերպն ու շարժումները ավելի մեծ տարածում ունեն։ Այս ամենը Եվրոպան վերածել է լարված ու անհանգիստ մի աշխարհամասի։ Եվրոպական երկրների տարբեր հարթակներում ներկայացված բազմաթիվ զեկույցները վկայում են այն մասին, որ այս երկրներում ազգայնամոլությունը շատ բարձր մակարդակի վրա է գտնվում։ Միայն 2004 թվականի ընթացքում Գերմանիայում փախստականների վրա հարձակումների ավելի քան քսան հազար դեպք է գրանցվել։
Նմանատիպ ազգայնամոլական վերաբերմունքի պատճառով փախստականների երեխաների մեծ մասը եվրոպական երկրներում չեն կարողանում բավարար կրթություն ստանալ։ Եվրոպական երկրներում հենց առաջին դասարանից զգացվում է, որ շատ ուսուցիչներ խտրական վերաբերմունք են ցուցաբերում փախստական երեխաների նկատմամբ, ինչը ոչ միայն բացասական է անդրադառնում երեխաների հոգեբանության վրա, այլև հետագայում խոչընդոտներ է առաջացնում համալսարան ընդունվելու ճանապարհին։ Փախստականների նկատմամբ նման վերաբերմունք ցուցաբերվում է բոլոր բնագավառներում։ Հենց այս պատճառով է, որ Գերմանիայում գերմանացիների գործազրկությունը ինը տոկոս է, իսկ փախստականներինը՝ քսան։ Այս իրավիճակը ավելի արտահայտված է Ֆրանսիայում, Բելիգայում և Նիդեռլանդներում, որտեղ մուսուլմանները օրեցօր ավելի են աղքատանում։ Նրանք նույնիսկ չեն կարողանում քաղաքներում ազատորեն որոշել, թե որտեղ պետք է բնակություն հաստատեն։ Փախստականներին թույլատրում են բնակվել միայն հատուկ թաղամասերում։ Նման քայլերով իշխանությունները արհեստական միջնորմ են ստեղծում մուսուլման փախստականների և բնիկ եվրոպացիների միջև։
Եվրոպայում մուսուլմաններին շատ հաճախ ահաբեկիչներ են անվանում հեռուստատեսություններով, սահմանափակություններ են ստեղծում ուրբաթօրյա աղոթքին մասնակցելու համար և ստուգում են նրանց անձը հաստատող փաստաթղթերը։ Շատ հաճախ ոստիկանները կոշիկներով մզկիթ են մուտք գործում, իսկ մուսուլման աղջիկներին թույլ չի տրվում գլխաշոր կրել դպրոցներում և աշխատանքի վայրերում։ Այս ամենը վիրավորում է մուսուլմաննների կրոնական զգացմունքները և ստիպում իրենց օտար զգալ Եվրոպայում։
Թրամփի նախագահ ընտրվելուց հետո Եվրոպայում ազգայնամոլները սկսեցին ավելի շատ հարձակումներ գործել մուսուլման փախստականների վրա։ Նրանք այժմ զանազան պլաններ են մշակում իրենց աջակողմյան ծայրահեղական հայացքները ավելի լայնածավալ գործնական քայլերի վերածելու ուղղությամբ։ Վերջին շրջանում ռասիզմն ազգայնամոլությունը Եվրոպայում մեծ տարածում են գտել, որի հետևանքով օրեցօր ավելի է բարդանում փախստականների վիճակը այդ աշխարհամասում։ Ռասիզմն ու ազգայնամոլությունը այնպիսի ախտավոր երևույթներ են, որոնք մարդկանց և ազգերի միջև միմիայն թշնամանք և բախումներ են առաջացնում։ Շատ կարևոր է արդի ժամանակներում պայքար մղել նմանատիպ արատավոր երևույթների դեմ, քանի որ դրանցից տուժում է համայն մարդկությունը։