Ապրիլ 29, 2017 21:13 Asia/Tehran

Pew (Փիու) հետազոտական կենտրոնի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ բռնությունների հարցում, եվրոպացիները ռեկորդակիր են:

Կենտրոնի տվյալներով, եվրոպական 38 երկրներում, այսինքն` Եվրոպայի 84 տոկոսում, 2015թ բռնություններ են գործադրվել փոքր կամ մեծ կրոնական խմբերի նկատմամբ: Սա  այն դեպքում, երբ 2015թ. մոտավորապես 1.300 000 մարդ ապաստան է խնդրել եվրոպական երկրներից: Սա աննախադեպ ցուցանիշ է երկրորդ աշխարհամարտից հետո: Այդ մարդկանց կեսից ավելին մուսուլմանական երկրներից են, այդ թվում` Սիրիայից, Աֆղանստանից և Իրաքից

Եվրոպան 2015թ. կրոնական խմբերի դեմ բռնություն գործադրելու հարցում ռեկորդակիր է եղել

 

 

Այս ուսումնասիրության մեջ ի նկատի են առնվել տարբեր ցուցանիշներ. ֆիզիկական բռնությունը,  հարազատներին իրարից բաժանելը, կրոնական ծիսակարգերի սահմանափակումը, կամ մուսուլմանների հասցեին ագրեսիվ հայտարարություններ հնչեցնելը: Նման հայտարարություններ հնչեցվել են նաև պետական պաշտոնյաների կողմից: Եվրոպական երկրների կառավարություններն այս ընթացքում կիրառել են այնպիսի քաղաքականություն, որի հետևանքով մարդիկ ֆիզիկապես տուժել են, տեղափոխվել այլ վայր, ենթարկվել բռնության կամ մահացել: Փիույի տվյալներով, բռնությունները գործադրվել են հիմնականում մուսուլմանների նկատմամբ, իսկ օրինակ հրեաներին տրվել են արտոնություններ: Բացի այդ, որևէ եվրոպացի պաշտոնյա իրեն թույլ չի տվել բացասական հատարարությունն անել հրեաների հասցեին: Իսլամաֆոբիան և Իսլամի դեմ կռիվը Եվրոպայում արդեն երկար տարիներ իրականացվում է  պետական մակարդակով: Եվ այդ քաղաքականությանն աջակցում են ԶԼՄ-ները: Եվրոպայում մուսուլմանական անուն ունենալը և կրած հագուստը կարող են սահմանափակումների պատճառ դառնալ: Այն մուսուլման կանայք, ովքեր Եվրոպայում շարունակում են կրել իսլամական հագուստ, ավելի շատ բռնության են ենթարկվում այլ կանանց համեմատ

Բռնություններ մուսուլմանների դեմ` Եվրոպայում

 

Մարդու իրավունքների պաշտպանները Եվրոպայում հաճախ ուշադրություն չեն դարձնում մուսուլմանների  խնդիրներին, թեկուզ երբեմն այդ կապակցությամբ զեկույցներ են հրապարակում: 5 տարի առաջ Amensty International կազմակերպությունը հայտարարեց, որ այն մուսուլմանները, ովքեր Եվրոպայում իրենց կրոնի մասին բարձրաձայնում են, ենթարկվում են խտրության: Կազմակերպության անդամներից Մարկո Փրոլինի ասելով, խտրության դրսևորումներից է այն, որ կանանց աշխատանք չեն տալիս, իսկ մուսուլման աղջիկները զրկվում են դպրոց գնալու հնարավորությունից` ավանդական մուսուլմանական հագուստ կրելու պատճառով: Իսկ մուսուլման տղամարդիկ կարող են վտարվել մորուք կրելու պատճառով: Մարկո Փրոլինի ասելով, պետական պաշտոնյաներն ու քաղաքական կուսակցությունները,   իրենց նախընտրական քարոզարշավներում ձայն հավաքելու նպատակով, հանդես են գալիս այդ խտրականությունը պաշտպանող հայտարարություններով: Նա նշում է. "Իսլամական խորհրդանիշեր կրելը պատճառ է դարձել, որ որոշ մուսուլմաններ կանգնեն դժվարությունների առջև: Պետք է ասել, որ դա կրոնական ազատության մաս է և բոլոր կրոնների ներկայացուցիչները պետք է ունենան հավասար իրավունքներ": Սակայն Եվրոպայի մուսուլմանները մշտապես դժվարությունների են հանդիպում իրենց կրոնը պահպանելու հարցում: Ազատության ջատագով եվրոպացիները և հատկապես Ֆրանսիան, դարձել են այդ սահմանափակությունների խորհրդանիշը: Ֆրանսիան առաջին երկիրն էր, որ հիջաբ կրող աղջիկներին արգելեց դպրոց հաճախել: Ավելի ուշ Ֆրանսիային միացան նաև այլ երկրներ: Իսկ հետո մուսուլման կանանց արգելվեց իսլամական հագուստով հայտնվել հասարակական վայրերում: Այնուհետև եվրոպական երկրները հայտարարեցին, որ մուսուլման կանայք չպետք է ծածկեն իրենց դեմքը: Որոշ երկրներում, այդ թվում` Շվեյցարիայում, ծայրահեղ աջակողմ կուսակցությունները հայտարարեցին, որ պետք է արգելել մզկիթի մինարեթ կամ գմբեթ կառուցելը: Ներկա դրությամբ, որոշ եվրոպական երկրներ նույնիսկ արգելում են իսլամական դպրոցներում արաբերեն դասավանդելը: Դա այն դեպքում, երբ արաբերենը Ղուրանի և Իսլամ կրոնի լեզուն է:

Փիույի զեկոյցը` 2015թ Եվրոպայում կրոնական փորքմասնությունների նկատմամբ բռնությունների վերաբերյալ

 

 

Այս բոլոր սահմանափակությունները հիմնված են սխալ գաղափարների և այն համոզմունքի վրա, որ Իսլամը ծայրահեղական կրոն է: Արևմտյան երկրները հենց այդ գաղափարի հիման վրա հասարակության մեջ տարածում են իսլամաֆոբիա և ատելություն Իսլամի նկատմամբ, ինչից էլ ծնվում է խտրությունը մուսուլմանների նկատմամբ: Ահաբեկչության դեմ պայքարի օրենքներն այնպիսին են, որ առաջին թիրախը համարվում են մուսուլմանները: Յուրաքանչյուր ահաբեկչական գործողությունից հետո նախ մեղադրվում են մուսուլմանները: 2017 թ. հունվարին Amensty International կազմակերպությունը հրապարակեց մի զեկույց, որում քննադատեց հակաահաբեկչական օրենքների բովանդակությունը, հայտարարելով, որ Եվրոպայում այդ օրենքում առկա է խտրություն, իսկ նման օրենքները պատճառ են դառնում, որ մուսուլմանների և ապաստանյալների նկատմամբ վախի մթնոլորտ տարածվի: Կազմակերպության փորձագետներից մեկի ասելով. "Այսօր Եվրոպայում ցանկացած մարդ, ով մուսուլման է, կամ ապաստանյալ, սպառնալիք է համարվում": Նրա ասելով."Կազմակերպության վերջին զեկույցի նպատակն էր հայտարարել, որ եվրոպական պետությունների քայլերը նպաստել են նման վերաբերմունքի ձևավորմանը":

Իսլամաֆոբիան Եվրոպայում

 

 

Ամեն դեպքում պետք է նշել, որ եվրոպական երկրներում մուսուլմանների և ապաստանյալների մեծ մասը մուսուլմանական երկրներից են: Իսկ եվրոպական, հատկապես աջակողմ ծայրահեղական կուսակցությունները, փորձում են սահմանափակություններ ստեղծել մուսուլմանների համար:  Որպես օրինակ  Հոլանդիայի Ազատության կուսակցության առաջնորդ Գերտ Վիլդերսը հայտարարել է որ այդ երկրում պետք է փակվեն բոլոր իսլամական դպրոցներն ու մզկիթները: Իսկ Մարին Լը Պենը, ում տեսակետները նման են Վիլդերսի տեսակետներին, հայտարարել է, որ Ֆրանսիայում մուսուլման կանանց պետք է արգելել կրել իսլամական հագուստ:  Նա նաև բողոք է ներկայացրել  "Հալալ" մակնշված սննդամթերքի դեմ: Հատկանշական է, որ ֆրանսիացիների մոտ  այս սնունդը մեծ ընդունելություն է  գտել, քանի որ համարվում է  առողջ սնունդ:   Եվրոպական որոշ կուսակցություններ, դիմելով ամբոխավարական միջոցների և մուսուլմանների դեմ լոզունգներ հնչեցնելով, փորձում են ամրացնել իրենց դիրքերը: Այդ պատճառով էլ մուսուլմանների նկատմամբ կիրառվում են նոր սահմանափակություններ: Այս քայլը կանաչ լույս է հատկապես հակաիսլամական խմբերի համար, որպեսզի նրանք շարունակեն բռնությունները մուսուլմանների և էմիգրանտների նկատմամբ: Քայլեր, որ և' իրավական և' քրեական առումով ոչ մի սահմանափակություն չունեն, քանի որ եվրոպական պետությունները մտածում են, որ նման ռասիստական գործողություններն ավելի են սահմանափակելու Եվրոպայում բնակվող մուսուլմաններին:

 

Պիտակ