Պաղեստինցիների դեմ Իսրայելի 69-ամյա ոճրագործությունները (3)
(last modified Sun, 28 May 2017 16:52:41 GMT )
Մայիս 28, 2017 21:22 Asia/Tehran

2017թ. մայիսի 14-ը Իսրայելի կեղծ ռեժիմի ձևավորման 69-րդ տարելիցն է: Այս հաղորդման ընթացքում կներկայացնենք այս տարիների ընթացքում պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի իրականացրած հանցագործությունները:

 

Վերաբնակեցման քաղաքականությունը որպես Իսրայելի ստեղծման հիմք.

Սիոնսիտական ռեժիմն ունի երկու հիմք` տարածքների բռնազավթում և հրեաների վերաբնակեցում այս տարածքներում: Իրականում Իսրայելն իր գոյությունը հռչակելու նպատակով տարածքի կարիք ուներ: Հենց այդ հիման վրա, սիոնիզմի համաշխարհային կոնգրեսի առաջին համաժողովում, որը տեղի ունեցավ 1897թ, արծարծվեց հրեաների կողմից գնված տարածքներում նրանց բնակեցնելու խնդիրը: Դրան զուգահեռ, տեղի ունեցավ նաև արաբների բռնագաղթը: Այդ տարածքների գնումը նպաստեց, որ հրեաները Եվրոպայից գաղթեն դեպի այդ շրջաններ:

Վերաբնակեցման ձևի փոփոխություն `գնումներից մինչև բռնազավթում.

Պետք է ասել, որ նշված տարածքների գնումը տեղի ունեցավ առաջին տարիներին: Այնուհետև սկսվեց մի նոր գործընթաց:

Պաղեստինցիների տարածքներն ուժով գնելը, ապա դրանց բռնազավթումը: Հենց այս շրջանում էլ սկսվեց բռնագրավված տարածքների հրեականացման գործընթացը: Այն պաղեստինցիները, որ դիմադրում էին, հանդիպում էին անվտանգության ուժերի բռնություններին: Նրանցից ոմանք այդ ընթացքում վիրավորվում էին ու սպանվում: Այսպիսով, 5 միլիոն պաղեստինցի օտարվել է, իսկ  բռնագրավված տարածքներում բնակչության կառուցվածքը փոփոխության է ենթարկվել: Եվ հենց սա էլ Սիոնիստական ռեժիմի վարչակարգի նպատակն էր: Սիոսնիստները, շրջափակելով պաղեստինյան տարածքները, լայնացնում են վերաբնակեցված տարածքների սահմանները: Որպես օրինակ, սիոնիստները, Երուսաղեմի արևելքում ստեղծելով տարբեր հրեաբնակ ավաններ, փորձեցին այդպիսով խոչընդոտել պաղեստինցիների ելումուտն այդ քաղաք: Այլ խոսքով, Իսրայելը փորձում է իրականացնել "Մեծ Երուսաղեմ" նախագիծը, որի հիման վրա, բոլոր հրեաբնակ թաղամասերը` արևմտյան ափից մինչև արևելյան Երուսաղեմ, պետք է միանան ու մեկ միլիոն հրեա պետք է տեղափոխվի արևելյան Երուսաղեմ: Այժմ, ԱՄՆ-ի ու որոշ եվրոպական երկրների աջակցությամբ, Իսրայելը փորձում է իրականացնել նաև մայրաքաղաքի փոփոխությունը Թել Ավիվից Երուսաղեմ: Ստորև ներկայացված է մի պատկեր, թե ինչպես է հիմնվել Սիոնիստական ռեժիմը:

Հողի գնում, հրեաների գաղթ և արաբների բռնագաղթ

Վերաբնակեցման քաղաքականության կարևորությունը` իսրայելական ազգային ինքնության գրավական.

Վերաբնակեցման քաղաքականությունը շատ կարևոր է Իսրայելի համար, որի պատճառով, չնայած բոլոր ճնշումներին, այդ ռեժիմը  շարունակում է իրականացնել այն:  ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի կառավարության և Իսրայելի միջև հենց այդ քաղաքականությունը լուրջ տարաձայնության պատճառ դարձավ: Իսկ Իսրայելի դաշնակիցները մի քանի անգամ հայտարարել են, որ վերաբնակեցման քաղաքականությունն արաբների ու Իսրայելի միջև խաղաղության հաստատման հիմնական խոչընդոտն է: Իսկ ինչու է Իսրայելը բոլոր ճնշումներով հանդերձ, որոնց արդյունքում ՄԱԿ-ի ԱԽ Թել Ավիվի դեմ բանաձև հռչակեց, շարունակում է  այդ քաղաքականությունը: Պատճառը թերևս պարզ է: Վերաբնակեցումը բերում է տարածքների հրեականացման և արաբամաքրման:

Ստորև բերված պատկերում ներկայացված է Իսրայելի ազգային ինքնության ստեղծման գոծընթացը` վերաբնակեցման քաղաքականության միջոցով

Տարածքների ընդարձակում, հրեականացում, արաբների մաքրելու գործընթաց, էթնիկ  և կրոնական կառույցի փոփոխություն և Իսրայելի ազգային ինքնության ստեղծում

 

Վերաբնակեցման նշանակությունը 

Իսրայելի ռեժիմը մի կողմից օտարացված ինքնություն է  Միջին Արևելքում և մյուս կողմից տառապում է սահմանափակությունների ու արաբական երկրների կողմից շրջափակվելու խնդրով: Այդ պատճառով Իսրայելն իրեն անապահով է զգում: Ուստի Իսրայելը փորձում է  այդ քաղաքականությամբ լուծել այնպիսի հարցեր, ինչպես` ջրային ռեսուրսներ, գյուղատնտեսական հնարավորություններ, սննդի ապահովում և արդյունաբերական կենտրոնների բացում: Իսրայելն այս հնարավորությունները ստեղծելով փորձում է հրեաներին խրախուսել տեղափոխվել հրեականացված տարածքներ:

Վերաբնակեցման քաղաքականությունն անհերքելի հանցագործություն

Գեոպոլիտիկական ու միջազգային հարաբերությունների տեսություններում ծավալապաշտական քաղաքականությունը համարվում է ուժի մեծ ռեսուրս: Սակայն միջազգային կոնվենցիաներում դա հռչակվել է որպես ռազմական հացագործություն, որն իրականացնում է Սիոնիստական ռեժիմը: Ոչ միայն վերաբնակեցումը, այլ դրա հետևանքները փաստում են, որ Սիոնիստական ռեժիմն այս քաղաքականությունը որդեգրելով, լրջորեն խախտումէ բազմաթիվ կոնվենցիաների սկզբունքները:  1949թ ժնևյան կոնվեցնիայի 49-րդ կետն արգելում է բռնագաղթի ցանկացած տեսակ` հավաքական կամ անհատական: Եվ դա այն դեպքում, երբ այս քաղաքականության արդյունքում պաղեստինցիները բռնագրավված տարածքներում փոքրամասնություն են դարձել:  5 միլիոն պաղեստինցի պարտադրված լքել է իր հայրենիքը: 1988թ Հռոմի բանաձևի 7 և 8-րդ կետերի համաձայն` բռնագաղթը համարվում է հանցագործություն` ուղղված մարդկության դեմ և ռազմական հանցագործություն: Ժնևի կոնվենցիայի 49-րդ կետում նաև նշվում  է, որ բռնազավթող պետությունն իրավունք չունի իր բնակչությանը տեղափոխել զավթված տարածքներ: Այս քաղաքականության հետևանքով ոչ միայն պաղեստինցիներն անօթևան դարձան, այլև ոչնացվեցին նշված տարածքների մշակութային, կրոնական և էթնիկ կառույցները: Պաղեստինցի երեխաները զրկվեցին կրթությունից, իսկ այն պաղեստինցիները որ գտնվեցին ճամբարներում, հանդիպեցին բազում խնդիրների` առողջապահականից ու հումանիտարից մինչև տնտեսական: ՄԱԿ-ի ԱԽ կողմից այս քաղաքականությունըդատապարտող բազմաթիվ բանաձևեր են ընդունվել : Այդ թվում `446, 450, 465, 478, 2334 բանաձևերը: Բոլոր այս բանաձևերում, որոնց մի մասը հռչակել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան, դատապարտվում է վերաբնակեցման քաղաքականությունը և Իսրայելի ռեժիմից պահանջվում է  դադարեցնել այն: Սակայն Սիոնիստական ռեժիմն անտեսելով բոլոր այդ բանաձևերը, ոչ միայն չի դադարեցրել վերաբնակեցումը, այլ ավելի է արագացրել այդ գործընթացը: