Հոկտեմբեր 21, 2017 19:43 Asia/Tehran

Միջազգային հանրության կամքին հակառակ քայլով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խուսափեց վավերացնել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը(ՀԳՀԾ) ու համաձայնագրի ապագան հանձնեց ԱՄՆ կոնգրեսին:

Այժմ բոլորի հայացքները ուղղված են ԱՄՆ-ին, որպեսզի պարզ դառնա թե ԱՄՆ-ի օրենսդիրները միջազգային հանրության հավանությանը արժանացած համաձայնության մասին ինչ որոշում են կայացնելու: Իհարկե ԱՄՆ նախագահի կամ այդ երկրի կոնգրսի կողմից ՀԳՀԾ-ի հաստատման խնդիրը ոչ մի կապ չունի Իրանի ու «5+1» խմբի միջև կնքված համաձայնության փաստաթղթի հետ: Այլ կերպ ասած ՄԱԳԱՏԷ-ից բացի որևէ երկիր կամ էլ կառույց իրավասու չէ կարծիք հայտնել՝ ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների վերաբերյալ Իրանի հավատարմության մասին: Այդուհանդերձ, ԱՄՆ կոնգրեսում միջուկային գործարքին ընդդիմադիր պատգամվորները ՀԳՀԾ-ի գործադրման ուղին խոչընդոտելու համար Բարաք Օբամայի նախագահության օրոք վավերացրել են մի օրենք, որի համաձայն ԱՄՆ-ի նախագահը պարտավորվում է 90 օրը մեկ կոնգրեսին զեկուցել համաձայնության կետերի նկատմամբ Իրանի հավատարմության մասին: ԻՆԱՐԱ կոչվող օրենքի համաձայն կոնգրեսին տրվող Իրանի հավատարմության զեկույցից բացի երեք այլ խնդիրներ էլ կան, որոնց մասին պետք է զեկուցվի ԱՄՆ կոնգրեսին: Այդ երեք կետերն են՝ արդյոք Իրանը ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների հարցում ակնառու բացթողում ունեցե՞լ է, Արդյոք Իրանը ջանքեր է գործադրել միջուկային զենքի պատրաստման համար և իվերջո, արդյոք Իրանի դեմ միջուկային շրջափակումների շարունակումը համընկնում է ԱՄՆ-ի ազգային շահերին:

Ուրբաթ օրը իրանցիների դեմ մեղադրանքներով լի ելույթի ընթացքում ի տարբերություն նախորդ երկու անգամների ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ չի հաստատում ՀԳՀԾ-ն և կոնգրեսից պահանջել է, այդ համաձայնության մեջ ներառել նախապես նկատի առնված փոփոխությունները: Հաշվի առնելով այդ դիրքորոշումը հարց է ծագում, որո՞նք են ՀԳՀԾ-ի վերաբերյալ հավանական սցենարները:

Կոնգրեսում ՀԳՀԾ-ի հարցով հավանական սցենարներից մեկը սառեցված շրջափակումների վերականգումն ու բնականաբար միջուկային համաձայնության տպաալումն է: ԻՆԱՐԱ օրենքը կոնգրեսին թույլ է տալիս, որ ԱՄՆ նախագահի անվստահության հայտարարությունից առավելագույնս 60 օր հետո քննարկել սառեցված շրջափակումների խնդիրը և հարմար նկատելու դեպքում կրկին շրջանառության մեջ մտնեն Իրանի դեմ շրջափակումները: Այդ օրենքով նախատեսվում է, որ այդ խնդրի վերահասության կարգը տարբերվում է սովորական օրինագծերի համար նախատեսվածից ու այդ կապկցությամբ ցանկացած որոշում վավերացվում է 51 քվեներով: Հետևաբար ամերիկացի սենատորները կարող են կարճ ժամանակի ընթացքում որոշման համար 60 քվե հավաքելու մտահոգությունից հեռու կրկին շրջանառության մեջ դնել Իրանի դեմ միջուկային շրջափակումները: Եվ հաշվի առնելով այն փաստը, որ հանրապետականները սենատում ունեն 52 աթոռ առերևույթ սառեցված շրջափակումների վերականգնումն ու ՀԳՀԾ-ին հակադրվողների համար համաձայնության տապալումը այնքան էլ դժվար գործ չէ: Այդուհանդերձ վերջին շաբաթների ընթացքում ԱՄՆ-ի զարգացումները ցույց են տվել, որ ՀԳՀԾ-ի հակառակորդները կոնգրեսի պատնեշն անցելու համար դեռևս արգելքների առջև են կանգնած: Որպես օրինակ անցած օրերի ընթացքում ԱՄՆ սենատում ՀԳՀԾ-ին ընդդիմացող հայտնի սենատորների մեծ մասը դեմ են հանդես եկել ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու խնդրին: Արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ սենատոր Բաբ Քուրքերը, ով Բարաք Օբամայի օրոք ՀԳՀԾ-ն հարվածելու համար դիմեց ցանկացած քայլի հայտարարել է ՀԳՀԾ-ից դուրս գալն  ԱՄՆ-ի շահերից չի բխում: Նույն դիրքորոշումն է ընդունել ԱՄՆ ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների կոմիտեի ղեկավար Էդ Լուիսը: Նույնիսկ հակաիրանական ծայրահեղական սենատոր Թոմ Քաթենը կոնգրեսում հայտարարել է, որ ներկա դրությամբ ՀԳՀԾ-ն տպալող օրինագծի օգտին չի քվերակելու: Հետևաբար ՀԳՀԾ-ն տապալելու օգտին 51 քվե ձեռք բերելը այնքան էլ հեշտ չի լինելու, քանի որ չի թվում որ ԱՄՆ կոնգրեսը ուզում է միջազգային հանրության կամքին հակառակ քայլ վերցնել, ինչի գործադրումից նախապես խույս է տվել Թրամփը:

Եթե կոնգրեսի անդամները մտադրություն չունենան 60 օրերի ընթացքում տապալել ՀԳՀԾ-ն այլ սցենարներ ևս կհայտնվեն միջուկային համաձայնության առջև: Այդ սցենարների մեջ ներառվում են ՀԳՀԾ-ի բովանդակության փոփոխությունից սկսած մինչև ԱՄՆ-ին ներքին օրենքների փոփոխությունները: Դրանցից մեկը «ՀԳՀԾ-ի քննարկման մասին օրենքը» փոփոխության ենթարկելու ջանքերն են: Այդ օրենքը ԱՄՆ նախագահին հարկադրում է 90 օր մեկ ՀԳՀԾ-ին Իրանի հավատարմության մասին զեկուցի կոնգրեսին: Իր նախագահության 9 ամիսների ընթացքում Դոնալդ Թրամփը 3 անգամ կատարել է այդ պարտականությունը: Նա երկու անգամ՝ անցած ապրիլ ու հուլիս ամիսներին հաստատել Իրանի հավատարմությունը: Այդուհանդերձ Սպիտակ Տանը մոտ կանգնած լրատվամիջոցներ հայտարարել են, որ ԱՄՆ նախագահը ՀԳՀԾ-ի բովանդակությունից առավել, դժգոհ է 90 օրը մեկ Բարաք Օբամայի կառավարության թողած ժառանգության հաստատման խնդրից: Այդ իսկ պատճառով հիշյալ օրենքի փոփոխության համար ԱՄՆ կառավարության ավագ պաշտոնյաները խաորհրդակցություններ են սկսել կոնգրեսի ղեկավարների հետ: Բաբ Քուրքերի նկատմամբ Դոնադ Թրամփի վերջին անհարգալից արտահայտությունները նույնպես կատարվել են այդ օրենքի մեջ փոփոխություններ առաջացնելու պատճառով, որպեսզի ԻՆԱՐԱ օրենքի երկու հեղինակներից մեկը իր համաձայնությունը տա օրենքի փոփոխությանը: Ասվում է, որ Թրամփը մի անգամ չվավերացնելով ՀԳՀԾ-ն մեկընդմիշտ ազատվել այս պատասխանատվությունից: Մյուս վարկածն էլ այն է, որ նա կամենում է կնոգրեսին զեկուցելու ժամկետը 90 օրվանից բարձրացնել 180 օրվա, որպեսզի ԱՄՆ կառավարությունը բազմաթիվ ներքին խնդիրներին վերահասու լինելու համար բավարար ժամանակ ունենա: Այդուհանդերձ չի թվում, որ կոնգրեսին ներկայացվելիք զեկույցների ժամկետի երկարաձգմամբ վերանալու են ԱՄՆ նախագահի մտահոգությունները: Չնայած որ ԱՄՆ-ի մի խումբ կոնգրեսականներ համոզված են, որ համաձայն ԱՄՆ սահմանադրության ու այդ երկրի նախագահի պարտականությունների Դոնալդ Թրամփը հարկադրված է ՀԳՀԾ-ի գործադրման ընթացքի մասին զեկուցել այդ երկրի կոնգրեսին: Այդ իսկ պատճառով որոշ քննարկումներ վկայում են այն մասին, որ հաշվի առնելով Քուրքերի ու Դոնալդ Թրամփի լեզվակռիվը ԻՆԱՐԱ օրենքի փոփոխության հարցով դժվար թե հնարավոր լինի հավաքել նվազագույն 60 քվե:

Իհարկե այդ ընթացքում էլ մի խումբ կոնգրեսականներ անգործ չեն մնացել և ՀԳՀԾ-ի կետերի փոփոխության համար նախագծեր են ներկայացրել: Ներկայացված նախագծերից մեկը պատկանում է Բաբ Քրուքերին ու Թոմ Քաթենին, որտեղ իբր նախատեսվում է փակել Իրանի փախուստի ճանապարհները: Սրանով նախատեսվում է ՀԳՀԾ-ով սահմանված մի շարք սահմանափակումները մշտական բնույթ կրեն և արգելեն միջուկային զենքի պոտենցիալ արտադրության ժամկետի կրճատումը: ՀԳՀԾ-ում Իրանի մի շարք գործունեությունների համար 5-ամյա, 8-ամյա, 10-ամյա, 15-ամյա և 25-ամյա ժամկետ է նշանակվել: Թրամփի կողմնակից սենատորները հուսով են, որ ճնշման տակ դնելով Իրանին, միջուկային համաձայնության եվրոպացի ու միջազգային կողմերին այդ սահմանփակումների մի մասը մշտական դարձնել: Մինչդեռ եթե ԱՄՆ-ն հարգի իր հանձնառությունները և ՀԳՀԾ-ն ուժի մեջ մնա Իրանի համար ենթահող կստեղծվի ՀԳՀԾ-ի լրացուցիչ արձանագրությանը միանալու, ինչի հետևանքով էլ Իրանի նկատմամբ մի շարք ստուգումները մշտական բնույթ կստանան: Չնայած որ ԱՄՆ-ի բանագնաց թիմի խոսքերով ՀԳՀԾ-ն այնպես է ձևակերպվել, որ Իրանի համար միջուկային զենքի պոտենցիալ արտադրության համար ժամկետը ավելացնում են մեկ տարով: Սա այն դեպքում է, որ ԻԻՀ-ն սկզբունքորեն միջուկային զենքի պատրաստմանը չի ձգտում և այդ ժամկետի երկարաձգումը  չի մտահոգում Իրանին: Այդուհանդերձ Սպիտակ Տունը և կոնգրեսակկնների մեծամասնությունը դեռ հույս ունեն, որ ՀԳՀԾ-ի աջակիցների դեմ ուժի ցուցադրման համար կարիք ունեն թեկուզ ապարդյուն ու անկարևոր որոշման գործադրման: Այդ որոշման մեջ կարող է Իրանի դեմ սահմանափակումների ավելացում լինել, կամ էլ ՀԳՀԾ-ին չառնչվող ցանկացած որոշում:

Այդուհանդերձ այս սցենարն էլ բարդությունների է հանդիպել: Այդ թվում նաև այն, որ Իրանը և ԱՄՆ-ից բացի «5+1» խմբի բանակցող մյուս կողմերը մերժել են բանակցությունների կրկնությունը և ԱՄՆ կոնգրեսը նույնպսես չի կարող նրանց պարտադրել կրկին բանակցության սեղանի շուրջ գալ: Մյուս կողմից այդ քայլերը, որոնք կարող են լուրջ վնասներ հասցնել ՀԳՀԾ-ի շարունակմանը հավանաբար չեն արժանանա կոնգրեսի դեմոկրատ փոքրամասնության աջակցությանը: Հանրապետականներն էլ չունենալով նվազագույն 8 դեմոկրատական կամ անկախ սենատորների համաձայնությունը չենք կարողանա վավերացնել իրենց անհրաժեշտ օրենքները: Իհարկե Թրամփը սպառնացել է, որ եթե կոնգրեսը կամ միջազգային հանրությունը չհամագործացի իր կառավարության հետ գուցե իվերջո հանդես գա ՀԳՀԾ-ից դուրս գալու և Իրանի հետ միջուկային համաձայնության տապալման մասին հայտարարությամբ: Այս դիրքորոշումը գուցե Սպիտակ Տանը ուղեկցելու հարցով ճնշման տակի դնի ՀԳՀԾ-ին աջակցող կոնգրեսականներին ու նրանք էլ համաձայնությունը փրկելու համար քվեարկեն Թրամփի նախագծերի օգտին: Այդուհանդերձ, ՀԳՀԾ-ի լրացուցիչ բանակցություններ սկսելը դուրս է Սպիտան Տան ու կոնգրեսի միակողմանի կամքից և ամերիկացիների ցանկությունների իրականացման համար երաշխիքներ չկան: Այդ խնդիրն էլ խորացրել է կոնգրեսականների տարաձայնությունները:

Այդուհանդերձ ՀԳՀԾ-ի դեմ Թրամփի հակասական ելույթից առաջացած փոթորիկը խաղաղվելուց հետո հետզհետե երևան են գալիս ԱՄՆ-ի նախագահի առջև ծառացած արգելքները: Անշուշտ կոնգրեսականները զերծ չեն մնալու ՀԳՀԾ-ի նկատմամբ միջազգային հանրության ցուցաբերած աջակցության ազդեցությունից և չի բացառվում, որ միջազգային մասշտաբով ԱՄՆ-ի առավել մեկուսացումը կանխելու համար չենթարկվեն ՀԳՀԾ-ի դեմ Թրամփի գլխավորած շարժման պահանջներին: Սակայն եթե նույնիսկ նման մի դեպք էլ տեղի ունենա և կոնգրեսը ՀԳՀԾ-ի թուլացման կամ էլ տապալման համար քայլեր կատարի Իրանը կդիմի պատասխան քայլի, մի խնդիր, որ ՀԳՀԾ-ի չեղարկմումից ԱՄՆ-ին հետ պահող հիմնական գործոններից մեկն է համարվում:

Պիտակ