Հոկտեմբեր 23, 2017 10:33 Asia/Tehran

Վերջերս ունեցած ելույթում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ոչ միայն վիրավորեց Իրանի ժողովրդին, այլ Իրանի դեմ ուղղված նոր մեղադրանքներ հնչեցրեց: Իհարկե մեղադրանքների մի մասը կրկնված էին: Սակայն քանի որ այդ ելույթը հասարակական մեծ արձագանք գտավ, որոշեցինք այն անպատասխան չթողնել:

ԱՄՆ նախագահն իր ելույթում ասաց, որ իրանցի ահաբեկիչը փորձել է Վաշինգտոնում գտնվող մի ռեստորան պայթեցնել: Այս կապակցութամբ պետք է ասել, որ ամերիկացի մի շարք պաշտոնյաներ և ԶԼՄ-ներ վերջերս հայտարարեցին, որ Իրանի Իսլամական Հեղափոխության Պահակազորին կապված Ղոդս պահակազորը փորձել է սպանել Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպան Ադել Ալ- Ջուբեյրին:

 2011թ. ԱՄՆ գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերը հայտարարեց, որ ահաբեկիչը եղել է իրանցի Մանսուր Արբաբ Սայարը, ով ունեցել է նաև ԱՄՆ քաղաքացիություն: Նա թմրանյութ վաճառող մի խմբի որոշակի գումար է տվել, որպեսզի սպանի Ալ-Ջուբեյրին: Նա նաև հայտարարել է, որ Սայարի հետ աշխատել է նաև Ալի Ղոլամ Շաքուրին, ով ըստ ամերիկացի դատախազի, ԻԻՀ Պահակազորի անդամ է եղել: Մանսուր Արբաբ Սայարը հետագայում ձերբակալվեց, իսկ նրա գործընկերոջը հաջողվեց փախչել երկրից: Մանսուր Արբաբ Սայարի գործունեությոնը, հատկապես թմրանյութերի վաճառքում, ամերիկացի ոստիկաններին հնարավորոթյուն տվեց Իրանի դեմ նոր սադրանք նյութել, ավելի խորացնելով Թեհրանի ու արևմտյան երկրների միջև առկա կոնֆլիկտը` Իրանին ճնշելու նպատակով: Իհարկե Պահակազորի անդամի փախուստի մասին լուրը և նրա փոխարեն մեկ այլ մարդու ձերբակալությունը, ով զբաղվում էր մեքենայի առևտրով, լուրջ կասկածներ հարուցեց: Իսկ հիմա, իրանաֆոբիան նորից տարածելու նպատակով, Դոնալդ Թրամփը վերադարձել է այս դեպքին:

Նա նաև հայտարարել է, որ Իրանը 130 տոննա ծանր ջուր արտադրելով խախտել է ՀԳՀԾ-ն։

Իրանը 5+1 խմբի հետ ձեռք է բերել համաձայնություն, ըստ որի Թեհրանը պարտավոր է ոչ միայն կրճատել իր ցենտրիֆուգների և ուրանի քանակը, այլ նաև ծանր ջրի պաշարը, այն հասցնելով 130 տոննայի: ԱԷՄԳ մի քանի զեկույցների համաձայն` Իրանը լիովին հավատարիմ է եղել ՀԳՀԾ-ին և որևէ խախտում թույլ չի տվել: Իսկ Թեհրանն իր հավատարմությունն ապացուցելու նպատակով, ծանր ջրի հավելյալ արտադությունը վաճառել է ցանկացողներին: Ծանր ջրի մի մասն Իրանը պահեստավորել է Օմանում` միջզազգային շուկայում վաճառելու համար: ԱԷՄԳ զեկույցների համաձայն, որոշ դեպքերում, երբ Իրանի ծանր ջրի արտադրությունը չի համապատասխանել վաճառքին, երկրի ծանր ջրի պաշարները անցել են 130 տոննայի սահմանը: Սակայն այդ մասին անմիջապես զեկուցվել է գործակալությանը և այնուհետև ծանր ջրի արտադրության ծավալը նվազել է: Այլ խոսքով,  եթե նույնիսկ այդ ծավալը բարձրացել է, դա եղել է տեխնիկական խնդիրների պատճառով, և Իրանը նպատակ չի ոնեցել խախտել միջուկային համաձայնագիրը: Հենց այդ պատճառով, Իրանի այս քայլը բարձր գնահատելով, ԱԷՄԳ-ն ներկայացրեց 8 զեկույց և դրանցում հատարարեց, որ Թեհրանը հավատարիմ է մնացել համաձայնագրի սկզբունքներին:

Իսկ Դոնալդ Թրամփը փորձում է  այդ տեխնիկական խնդիրը վերածել միջոցի, որպեսզի չեղարկի միջուկային համաձայնագիրը:

Թրամփն անդրադարձել է նաև ցենտրիֆուգների հարցին: Պետք է նշել, որ Իրանը միջուկային համաձայնագրի շրջանակներում ունի IR-1 տեսակի 5060 ցենտրիֆուգ, որոնք գտնվում են Նաթանզի օբյեկտում: Այս ցենտրիֆուգները որոշակի քանակությամբ 3.67 տոկոս հարստացված ուրան են արտադրում: Որոշված է, որ Իրանն այս ցենտրիֆուգները օգտագործի միջուկային վառելիք արտադրելու համար: Այդուհանդերձ Իրանը թույլտվություն է  ստացել շարունակել  նոր սերնդի` IR-8 ցենտրիֆուգների  շուրջ հետազոտւթյունները: Այս ցենտրիֆուգներն 8 անգամ ավելի արագ են հարստացնում ուրանը: ԻԻՀ նպատակ ունի որոշակի ժամանակից հետո իրականացնել նոր սերնդի ցենտրիֆուգեների կիրառումը, որպեսզի Բուշեհրի ատոմակայանի ռեակտորի համար բավարար վառելիք արտադրի: Ռուսաստանը, որպես Բուշեհրի ատոմակայանն ամբողջացնող երկիր , Իրանի հետ կնքել է վառելիքի վաճառքի տասնամյա պայմանագիր: Թեհրանը պնդում է, որ այս ատոմակայանին անհրաժեշտ վառելիքն անձամբ արտադրի: Դա այն դեպքում, երբ Թրամփը փորձում է  անտեղի մեղադրանքներով Իրանին զրկել հետազոտություններ անելու հնարավորությունից, որպեսզի Իրանը չկարողանա միջուկային վառելիք արտադրել: Թրամփը հայտարարել է, որ Իրանը փորձում է  ատոմային զենք արտադրել: Այս կապակցությամբ պետք է ասել, որ Իրանը բազմիցս հայտարարել է, որ իր ռազմական դոկտրինայում ատոմային զենք արտադրելու մասին խոսք անգամ չկա: ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին այս կապակցությամբ արձակված հրամանով արգելել  է ատոմային զենք արտադրելու ուղղությամբ որևէ աշխատանք: Միևնույն ժամանակ, եթե ԱՄՆ-ն հավատարիմ մնա միջուկային համաձայնագրին, ԻԻՀ համաձայնագրի կնքումից 8 տարի անց, երկրի խորհրդարանին կներկայացնի լրացուցիչ պրոտոկոլը վավերացման նպատակով: Իհարկե, եթե  Միացյալ Նահանգները Կոնգրես ուղարկի Իրանի դեմ կիրառված բոլոր շրջափակումների չեղարկման նախագիծը, այս դեպքում ԻԻՀ  միջուկային աշխատնքի վերահսկողոթյունը կդառնա մշտական: Սակայն որոշ արգելքներ պետք է հնգամյա, ութամյա, տասամյա, տանսհիգնամյա   և քսանհինգամյա ժամկետներից հետո վերացվեն: Ադուհանդերձ, անտեսելով այս ամենը, Դոնալդ Թրամփը փորձում է  Իրանի միջուկային խաղաղանպատակ ծրագրի վեաբերյալ աշխատանքները բացասական լույսի ներքո ներկայացնել և խանգարել միջուկային համաձայնագրի օրինականացմանը: Համենայնդեպս ԱՄՆ կառավարությունն օգտագործելով "Միջուկային համաձայնագրի մայրամուտ" բառակապակցությունը, հայտարարել է, որ հենց որ ավարտվեն սահմանափակությունները, Իրանը կշարունակի միջուկային զենք արտադրելու աշխատանքները: Դա այն դեպքում, երբ այս համաձայնագիրը չի կարող մայրամուտ ունենալ և Իրանը ոչ մի դեպքում չի պատրաստվում միջուկային զենք արտադրել:

ԱՄՆ-ն հայտարարել է, որ Ալ Ղաիդայի առաջնորդ Ուսամմա Բեն Լադենի որդին գտնվում է  Իրանում և հենց այդ պատճառով Թեհրանը հովանավորել է 2001թ սեպտմբերի ահաբեկչական հարձակումները:    ԱՄՆ հետախուզական գործակալությունների կողմից ներկայացված փաստերի համաձայն` 1980թ Բեն Լադենը CIA-ի աջակցությամբ Աֆղանստանում  սկսել է իր աշխատանքը ` ԽՍՀՄ կարմիր բանակի դեմ պայքարելու նպատակով: Հետագայում այս ահաբեկիչները ստեղծեցին Ալ Ղաիդան և թալիբներին օգնեցին հարձակում իրականացնել Իրանի որոշ տարածքների դեմ: Իհարկե այս ահաբեկչական գործողություններն այնուհետև հենց ամերիկացիներին մեծ վնաս հացրին 2001թ սեպտեմբերին: Դեպքից հետո զոհերի հիշատակին մոմեր վառվեցին և Իրանի կողմից հովանավորվող խմբերն Աֆղանստանում հարձակում  իրականացրեցին Ալ Ղաիդայի և թալիբների դիրքեի վրա: Հարկ է նշել որ Աֆղանստանում ԱՄՆ օդուժի հրթիռակոծությունները որևէ արդյունք չէին տալիս: Իրանը մեծ աջակցություն ցուցաբերեց Աֆղանստանին` այդ երկրին քաղաքական փակուղուց դուրս բերելու համար: Դրանից հետո ստեղծվեց հնարավորություն` նախագահական ընտրություններում Համիդ Քարզայի հաղթանակի համար: Իհակե Աֆղանստանում թալիբների կործանումից հետո, թալիբներն ու Ալ Ղաիդայի որոշ անդամներ մտան Իրան: Սակայն Իրանի Զինված ուժերը կանխեցին նրանց նախատեսած ահաբեկչական գործողությունները: Եվ պետք  է նշել, որ եթե թալիբների ու Ալ Ղաիդայի նկատմամբ Իրանի խստությունը չլիներ, Աֆղանստանի վիճակն ավելի կվատանար, իսկ արևմտյան երկրներին ավելի շատ կսպառնային ահաբեկչական գործողությունները: Իսկ այդ ժամանակ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը, շնորհակալության փոխարեն, Իրանի անունը ներառեց "Չարիքի առանցք" ցուցակում: Այսօր ԱՄՆ մեկ այլ նախագահ փորձում է  որոշ պատրվակներ փնտրելով, շարունակել իր հակաիրանական քայլերը: Եվ վերջապես ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ Իրանն ու Հյուսիսային Կորեան ատոմային համագործակցություն են ծավալում: Գաղտնիք չէ, որ այս երկու երկրների միջև առկա են բարեկամական հարաբերություններ: Սակայն Իրանը ոչ միայն չունի ատոմային զենք արտադրելու, այլ նաև Հյուսիսային Կորեայի հետ նման համագործակցություն ծավալելու մտադրություն: Իրանը բազմիցս դատապարտել է ատոմային սպառազինության փորձարկումը և ներկա դրությամբ իր միջուկային վառելիքի ցիկլը գործարկում է ներքին ուժերով: Գոյություն չունի որևէ ապացույց, որ Իրանն ու Հյուսիսային Կորեան միջուկային զենքի փորձարկման շուրջ որևէ համաձայնություն  են ձեռք բերել: Պարզից էլ պարզ է, որ եթե ԱՄՆ-ն ունենար այս կապակցությամբ փաստեր, մինչ այժմ կհրապարակեր դրանք: Հետևաբար, ամերիկացի պաշտոնյաների և հատկապես նախագահի կողմից արվող նման հայտարարությունները քննադատվել են համաշխարհային հանրության կողմից: Այժմ պարզ է, որ ԱՄՆ նախագահի հակաիրանական հայտարարություններն անիմն  են և նա դրանցով փորձում է միայն տարածել իրանաֆոբիա և արդարացնել Վաշինգտոնի կողմից պայմանի դրժումը: Իսկ այս հայտարարությունների վերաբերյալ քննադատությունները ցույց տվեցին, որ ոչ ոք չի հավատում դրանց  և ոչ մի նման հատարարություն չի կարող բացասաբար ազդել Իրանի վերաբերյալ համաշխարհային հանրային կարծիքի վրա:

 

Պիտակ