Նոյեմբեր 14, 2017 19:56 Asia/Tehran

Մեր զրուցաշարի առաջին բաժնում անդրադարձանք ԻԻՀ-ի նկատմամբ ԱՄՆ-ի կառավարության շրջափակումների քաղաքականությանը:

Մեր նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ  ի հակազդեցություն Իրանի ներքին հարցերին ամերիկացիների միջամտության և Փահլևի ռեժիմի հանդեպ նրանց ցուցաբերած հովանավորության Թեհրանում ԱՄՆ-ի դեսպանատան գրավման պատրվակով 1980 թվականին՝ իսլամական հեղափոխության հաղթանակից մեկ տարի անց ամերիկացիները շրջափակման ենթարկեցին ԻԻՀ-ին: Այդ շրջափակումները վերաբերում էին Իրանի հետ ամերիկացիների ամեն կարգի առևտրական փոխանակումների արգելքին, ԱՄՆ-ում Իրանի գույքի բռնագրավման ու նախկին իշխանությունների շրջանում Իրանի ժողովրդի դրամով գնված սպառազինության հանձնմանը:

Հետագային երբ Ալժիրի հռչակագրի հրապարակմամբ և Իրանի ներքին հարցերին միջամտությանը վերջ տալու ուղղությամբ ԱՄՆ-ի ստանձնած պարտավորությամբ պատանդառությունը հասավ ավարտին, Վաշինգտոնն այս անգամ ահաբեկչությունը հովանավորելու նման պատրվակներով շարունակեց Թեհրանի դեմ շրջափակումների քաղաքականությունը և դա այն պայմաններում, երբ Իրանի բանակն Իրաքի բաըսական ռեժիմի հարձակման դիմաց պաշտպանվելու համար ամերիկյան տեսակի սպառազինության մասերի կարիք ուներ: Այդուհանդերձ ԱՄՆ-ն Իրանի ժողովրդին ծնկի բերելու նպատակով արգելեց Իրանին պաշտպանական ցանկացած տեսակի զենքի վաճառքը: Նրանք նույնիսկ հարձակում իրականացրեցին Պարսից ծոցում Իրանի նավթային կառույցների դեմ և կործանեցին Իրանի ճամբորդատար ինքնաթիռը, որի հետևանքով դրա 290 ուղևորները նահատակվեցին:

Նույնիսկ 1990 թվականին Քուվեյթի դեմ Իրաքի հարձակումը պատճառ չդարձավ, որ ԱՄՆ-ն որևէ փոփոխություն մտցնի Իրանի դեմ իր թշնամական քաղաքականության մեջ: Իրանը որդեգրելով ցանկացած տեսակի ոտնձգությունը մերժող քաղաքականություն մասնակից չդարձավ այս հակամարտությանը, այդուհանդերձ Իրաքի կրած պարտությամբ և ԱՄՆ-ում Բիլ Քլինթոնի գլխավորությամբ նոր կառավարություն հաստատվելով Իրանի դեմ գործադրման հանձնվեց «Երկակի սանձման» նոր քաղաքականությունը, որի գլխավոր բաժինը վերաբերում է նախնական շրջափակումների երկրորդական շրջափակումների վերածվելուն: Իհարկե ԱՄՆ-ի վարչակազմը նախքան Իրանի դեմ իր շրջափակումների գործադրման ոլորտը արտասահմանում տարածելը, թիրախավորեց Իրանի նավթարդյունաբերության վերակառուցումը: Իրանի կառավարությունը Իրաքի պարտադրած ութամյա պատերազմի հետևանքով հատկապես նավթի ու գազի արդյունաբերության ոլորտի կրած վնասները վերականգնելու համար այդ բաժնում ներդրման հրավեր ուղղեց արտասահմանյան ընկերություններին: Այս հրավերն ընդառաջվեց արևմտյան ընկերությունների կողմից որոնք լավածանոթ էին Իրանի նավթարդյունաբերության պոտենցիալներին: Այս միջոցին ամերիկյան նավթային «Քոնոքո» ընկերությունն էլ շահեց Իրանի նավթարդյունաբերության հայտարարած նվազուրդներից մեկը:

Ներդրման համար դեպի Իրան կատարվող արևմտյան ընկերությունների ու հատկապես ամերիկյան մեկ ընկերության հոսքը, ահազանգ հնչեցրեց Վաշինգտոնում հաստատված ու սիոնիստական շրջանակներին կապված հակաիրան հոսանքի համար: Այս հոսանքը նավթարդյունաբերության ու պարտադրյալ պատերազմի պատճառած վնասների վերականգնումից հետո Իրանի հզորացման հավակնությամբ ԱՄՆ-ի ժամանակի կառավարությանը ճնշման տակ դրեց, որպեսզի արգելի ամերիկյան ընկերությունների մուտքն Իրան: Այս ճնշումներն ի վերջո արդյունավորվեցին և Բիլ Քլինթոնը 1995 թվականի մարտ ամսին արգելված հայտարարեց Իրանի նավթարդյունաբերության մեջ ամերիկյան ընկերությունների ներդրումը: Այդ որոշման համար հիմք ծառայեցին ահաբեկչության հանդեպ Իրանի հովանավորության ու նաև միջին արևելյան այսպես կոչված խաղաղության գործընթացի հետ հակառակության հավակնությունը: Քանի որ նավթային ընկերություններին Իրանի գրավիչ շուկայից հրաժարեցնելու հարցում ԱՄՆ-ի նախագահի տեսակետի հայտարարումը կարող էր բավարար չլինել, Քլինթոնը երկու ամիս անց՝ մայիսին, հրապարակեց թիվ 12957 հրամանագիրը, որն արգելում էր Իրանի հետ առևտրական գրեթե բոլոր գործարքներն ու այդ երկրում ներդրումը: Այդ որոշմամբ «Քոնոքո» ընկերությունը դուրս մնաց Իրանի նավթի շուկայից և եվրոպական ընկերություններն անմիջապես գրավեցին ամերիկյան այդ ընկերության թափուր տեղը:

Իրանի նավթարդյունաբերության շուկայում ներդրման համար եվրոպական ընկերությունների հոսքի դիմաց հակաիրան շարժման ձախողմամբ Իրանի դեմ շրջափակումների նոր փուլ սկսվեց, որը անդրսահմանային կամ երկրորդական շրջափակումներ են կոչվում: Մինչ այդ Իրանի դեմ տնտեսական շրջափակումների համար ԱՄՆ-ի նախագահի հրամանագրերն ու այդ երկրի Կոնգրեսի ընդունած որոշումները միայն տարածվում էին ամերիկյան ընկերությունների ու ամերիկացի քաղաքացիների պարագային, սակայն Բիլ Քլինթոնի պաշտոնավարության շրջանից և Դամաթոյի օրենք անվամբ հայտնի դարձած Իրանի ու Լիբիայի դեմ շրջափակումների օրենքը գործադրման հանձնվելով, արտասահմանյան ընկերություններն էլ ենթակա դարձան ԱՄՆ-ի շրջափակումների շրջանցման համար նկատի առնված պատիժներին, ինչը լիովին հակադրվում էր երկրների ազգային ինքնիշխանության իրավունքին ու միջազգային օրենքներին: Իրանի ու Լիբիայի դեմ շրջափակման օրենքը 1996 թվականի օգոստոսին ստորագրվեց ԱՄՆ-ի ժամանակի նախագահ Բիլ Քլինթոնի կողմից: Մինչ այդ հիշյալ օրենքը մեծ քանակությամբ կողմ ձայներով վավերացվել էր ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում ու Սենատում և քանի որ իտալական ծագում ունեցող հանրապետական սենատոր Ալֆոնսո Դամաթոն Սենատում դրա գլխավոր պաշտպանն էր համարվում, հայտնի դարձավ Դամաթոյի օրենքը անվամբ: Այս օրենքը պատիժներ էր սահմանում ամերիկացի ու ոչ-ամերիկացի բոլոր այն առևտրականների համար, ովքեր 20 միլիոն դոլարից ավելի ներդրում կկատարեին Իրանում: Նկատի առնելով նավթարդյունաբերության բնագավառում ներդրումների մեծ ծավալը, Դամաթոյի օրենքում ներդրման համար 20 միլիոն դոլարի սահմանագիծ ճշտելը փակում էր արևմտյան առաջին և երկրորդ կարգի ինժիներական ծառայությունների ու նավթային ընկերությունների մուտքն Իրան: Իհարկե նույն օրենքն ԱՄՆ-ի նախագահին լիազորում էր իր հայեցողությամբ կանխել այս օրենքը շրջանցած որոշ անձանց դեմ պատիժների գործադրումն ու դրա պատճառների մասին զեկուցել Կոնգրեսին:

Նման արտոնության համար հիմք էր ծառայել ԱՄՆ-ի անդրսահմանային շրջափակումների հանդեպ միջազգային արձագանքի կապակցությամբ մտահոգությունը: Հիշյալ օրենքի վավերացումից ամիսներ առաջ արտասահմանյան երկրներն ու հատկապես ԵՄ-ի անդամներն ազդարարել էին, որ ԱՄՆ-ի ներքին օրենքներով իրենց ընկերությունների համար սահմանված պատժի դիմաց չեն լռելու և այդ օրենքը գործադրման հանձնվելու դեպքում կընդդիմանան դրան: Նրանք նույնիսկ ազդարարեցին, որ ԱՄՆ-ի դեմ բողոքի հայց կներկայացնեն միջազգային շրջանակներին: Այս կտրուկ դիրքորոշումը պատճառ դարձավ, որ ամերիկացի օրենսդիրները զգուշավոր քայլեր ձեռնարկեն և այդ երկրի նախագահին արտոնեն, որպեսզի որոշ արտասահմանյան ընկերություններին բացառի հիշյալ օրենքով սահմանված պատիժներից: Այդ պատճառով էլ, երբ «Թոթալ» ֆրանսիական ընկերությունն Իրանի հետ պայմանագիր կնքեց, Քլինթոնը գրավոր մի հրամանագիր արձակելով հայտարարեց որ այդ ընկերությունն ամերիկացիների կողմից չի պատժվելու: Իրանի հետ «Թոթալ»-ի պայմանագրի դիմաց Սպիտակ տան նահանջն ի ցույց դրեց Իրանի ու Լիբիայի դեմ շրջափակումների մասին օրենքի անգործունակությունը և արտասահմանյան այլ երկրների Իրան մուտք գործելու համար ճամփա բացեց:

Հնգամյա կյանք ունեցող Իրանի ու Լիբիայի դեմ շրջափակումների մասին օրենքի գործադրման ժամկետը 2001 թվականին՝ ԱՄՆ-ի ժամանակի նախագահ Ջորջ Դաբլյու Բուշի պաշտոնավարության օրոք երկարացվեց ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից: Այդուհանդերձ 2006 թվականին ի հետևումն Լիբիայում տեղի ունեցած քաղաքական իրադարձություններին, որից հետո այդ երկրի անունը հանվեց ԱՄՆ-ի շրջափակումների ցուցակից, Իրանի ու Լիբիայի դեմ շրջափակումների մասին օրենքը անվանափոխվեց Իրանի դեմ շրջափակումների մասին օրենքի: Նոր օրենքում նաև մասնակի փոփոխություններ մտցվեցին, այդ թվում ներդրման համար հստակեցված 20 միլիոն դոլարի սահմանագիծը բարձրացվեց 40 միլիոն դոլարի և դրա գործադրման ժամկետը հինգ տարուց փոխվեց տասը տարվա: 2016 թվականին Բարաք Օբամայի պաշտոնավարության շրջանում հիշյալ օրենքի գործադրման ժամկետը կրկին երկարացվեց, մինչդեռ այդ ժամանակ արդեն արդյունքի էր հասել ՀԳՀԾ կոչվող միջուկային համաձայնությունը, ինչի պատճառով էլ ԻԻՀ-ն ամերիկացիների այդ քայլը ՀԳՀԾ-ի համաձայնության կոպիտ ոտնահարում բնութագրեց:

Իրանի ու Լիբիայի դեմ շրջափակումների մասին օրենքից բացի, որը Բիլ Քլինթոնի նախագահության երկրորդ շրջանի ամբողջ ընթացքում և մինչև 2003 թվականին Իրանի միջուկային ծրագրերի շուրջ բարձրացված աղմուկն Իրանի դեմ ԱՄՆ-ի շրջափակումների գլխավոր առանցքն էր կազմում, ԻԻՀ-ի դեմ գործադրման հանձնվեցին շրջափակումների մի շարք այլ օրենքներ: Օրինակ 1996 թվականի ապրիլին վավերացվեց «Ահաբեկչության ու մահապատժի դեմ պայքարի մասին օրենք»-ը, որի նպատակն էր արգելել Իրանի հետ ֆինանսական ցանկացած տեսակի շրջանառություն ու կանխել այն երկրներին ֆինանսական օժանդակությունները, որոնք զինասարքեր կվաճառեին ԻԻՀ-ին: Այնուհետև 1997 թվականի օգոստոսին Քլինթոնի կառավարությունն արգելեց արտահանումները դեպի այն երկրներ, որոնք արտահանված ապրանքները կրկին արտահանում էին Իրան: 1998 թվականի հուլիսին և ապա 1999 թվականի հունվարին Քլինթոնի կառավարությունն Իրանի հրթիռային արդյունաբերության զարգացմանը մասնակցություն ունենալու պատճառով շրջափակումներ գործադրեց ռուսական 10 հաստատության դեմ: 1999 թվականի սեպտեմբերին էլ ԱՄՆ-ի կառավարությունը կրոնական ազատությունների ոտնահարման պատրվակով նոր շրջափակումներ գործադրեց ԻԻՀ-ի դեմ:

Իհարկե Բիլ Քլինթոնի պաշտոնավարության վերջին շրջանում և տարածաշրջանային ու համաշխարհային զարգացումների ազդեցության ներքո Սպիտակ տունը որդեգրեց Իրանի դեմ շրջափակումները մասամբ մեղմելու քաղաքականությունը: Օրինակ 1998 թվականի դեկտեմբերին Իրանի անունը հանեց թմրադեղերի միջազգային թրաֆիկինգին մասնակից երկրների ցուցակից: 1999 թվականի ապրիլին Քլինթոնը մի հրամանագրով արտոնեց դեպի Իրան, Լիբիա ու Սուդան սննդամթերքի ու դեղորայքի արտահանումը: 1999 թվականի նոյեմբերին ԱՄՆ-ի կառավարությունը «Բուինգ» ընկերությանը թույլատրեց ապահովել Իրանին վաճառված քաղաքացիական ինքնաթիռների պահեստային մասերը և ի վերջո 2000 թվականի մարտին ԱՄՆ-ի ժամանակի պետքարտուղար Մադլին Ալբրայթը Իրանի ներքին հարցերին անցյալում կատարած միջամտությունների ու այդ թվում 1953 թվականին Մոհամմեդ Մոսադեղի վարչապետությամբ Իրանի ընտրյալ կառավարության դեմ CIA-ի կազմակերպած հեղաշրջման պատճառով ցավ հայտնեց և ի հետևումն դրա չեղարկվեց Իրանից որոշ ոչ-նավթային ապրանքների, այդ թվում գորգի, խավիարի ու պիստակի ներկրման արգելքը:

Այդուհանդերձ ԱՄՆ-ի վարչակազմում փոփոխությունն ու Ջորջ Դաբլյու Բուշի իշխանության հասնելն ու դրանից որոշ ժամանակ անց 11-սեպտեմբերյան ահաբեկչական դեպքը պատճառ դարձան, որ ԻԻՀ-ի դեմ այդ երկրի կառավարության թշնամական քաղաքականությունները խստացվեն:

Մեր հաջորդ հաղորդման ժամանակ առավել մանրամասն կանդրադառնանք այդ քաղաքականություններին ու նաև շրջափակումների նոր շրջանին, որոնք գործադրվեցին Իրանի միջուկային խաղաղանպատակ ծրագրի դիմակայելու նպատակով:

 

 

 

Պիտակ