Նոյեմբեր 15, 2017 15:51 Asia/Tehran

Անցած հաղորդումների ընթացքում անդրարադձանք տարբեր պատրվակներով ԱՄՆ-ի կողմից ԻԻՀ դեմ կիրառված շրջափակումներին:

Ինչպես արդեն նշվեց, երբ Իրաքը  հարձակվեց Քուվեյթի վրա, ամերիկացիները ներխուժեցին Իրաք և նոր պատժամիջոցներ կիրառեցին Իրանի դեմ: 1992թ.ին Իրանի և Իրաքի  դեմ կիրառվեց նոր ռազմավարություն, որը կոչվեց "երկկողմանի զսպում": Նոր շրջափակումների համաձայն ԱՄՆ-ն որոշեց արևմտյան ընկերություններին թույլ չտալ ներդրումներ անել Իրանի նավթի շուկայում: Վաշինգտոնի այս որոշումն արժանացավ Եվրամիության և միջազգային քննադատությանը: 

Իրաքի դեմ հրահրած պատերազմից ու Սադամ Հոսեյնի ռեժիմի տապալումից հետո ԱՄՆ-ը «Մեծ Միջին Արևելք» նախագիծը մշակեց տարածաշրջանի համար: Սակայն այս գաղափարի իրականացումը պայմանավորված էր Իրանի թուլացումով տարածաշրջանում: Հենց այդ պատճառով նոր սցենար ձևավորվեց ըստ որի Իրանը ներկայացվում էր ոչ միայն որպես տարածաշրջանը ապակայունացնող երկիր այլև Իրանը իբր սպառնում էր համաշխարհային խաղաղությանը: Այս սցենարի գործադրման համար ամերիկացիները  փորձեցին օգտագործել  Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորմանը, որը հավակնում էր թե Իրանը Նաթանզի գաղտնի  օբյեկտում փորձում է միջուկային զենք արտադրել:

Իրանը կտրականապես հերքեց այս հայտարարությունը, սակայն Արևմտյան քարոզչական մեքենան Իրանի դեմ քարոզչություն տանելով  հաջողեց ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին համոզել հակաիրանական  բանաձև ընդունել: Այսպես Իրանի դեմ սահմանված շրջափակումները համաշխարհային բնույթ  ստացան: Ի հարկե ավելի վաղ ԻԻՀ-ը՝ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի հետ համաձայնության հասնելով  կամավոր կերպով ընդունեց միանալ NPT-ի լրացուցիչ համաձայնագրին: Այսպես Իրանի կողմից որդեգրած քաղաքականությունը մեղմացրեց ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշի ագրեսիվ քաղաքականությունը: Սակայն հաշվի առնելով որ ամերիկացիները փորձում էին «Մեծ Միջին Արևելք» նախագծի իրականացման նպատակով թուլացնել Իրանին մերժեցին Իրանի և եվրոպական երեք երկրների միջև կայացած «Սաադ Աբադ»-ի անվան համաձայնությունը: ԱՄՆ-ի կողմից հարուցած խոչընդոտների հետևանքով եվրոպական երեք երկրները ևս հավատարիմ չմնացին իրենց հանձնառություններին և Թեհրանը ստիպված եղավ միջուկային վառելանյութի արտադրման  նպատակով վերսկսել ցենտրիֆուգների գործընթացը:  Այնուհետև Արևմուտքը այս հարցը պատրվակ դարձնելով  2006 թ.-ին  Իրանի միջուկային գործուներույան հարցը ներկայացրեց ՄԱԿ-ի ԱԽ-ին, որի արդյունքում Անվտանգության Խորհուրդը ընդունեց հակաիրանական բանաձև: 2006 թ.-ից մինչև 2013 թ.-ի միջև ընկած ժամանակահատվածում ՄԱԿ-ի ԱԽ-ը 6 բանաձև  ընդունեց ԻԻՀ դեմ: Բոլոր այդ բանաձևերը ՄԱԿ-ի անդամ երկրներին թույլ էր տալիս Իրանի սպառնալիքները կանխելու նպատակով տնտեսական շրջափակումներ սահմանել ԻԻՀ դեմ: Սկզբում Իրանի միջուկային գործունեության հետ առնչվող ընկերությունները ներգրավեցին շրջափակումների ցուցակում իսկ այնուհետև  շրջափակումների օղակը տարածվելով այն ընդգրեց նաև բանկերին, ապահովագրական ընկերություններին, տրանսպորտային, նավթային, սննդամթերքի ու դեղորայքի ոլորտները: Եվրոպական բանկերը այլևս պատրաստ չէին ներդրում անել Իրանում: ԱՄՆ-ը այդ շրջափակումները որակեց որպես պատմության ամենամեծ սահմանափակումները որը կիրառվել էր մի երկրի դեմ: ԱՄՆ-ի ժամանակի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ասել էր այս շրջափակումները կաթվածահար է արել Իրանի տնտեսությունը: 

Այդուամենայնիվ Իրանը շարունակում էր իր միջուկային ծրագրի զարգացումը, այնպես որ ցենտրիֆուգների թիվը 6000-ից ավելացել էր  քսան հազարի: Նույնպես Իրանը կարողացավ այդ ընթացքում 20 տոկոսով հարստացնել ուրանը, որը ցույց էր տալիս Արևմուտքի կողմից սահմանված շրջափակումները ապարդյուն էին անցել և Իրանը կարող է դիմակայել Արևմուտքի սպառնալիքներին: Իրանի քայլերը կանխելու նպատակով ԱՄՆ-ի գլխավորությամբ Արևմուտքը փորձեց դիմել ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերի գործադրմանը:  Իրանի վրա ճնշումները խստացնելու նպատակով ԱՄՆ-ն փորձեց  արևմտյան երկրներին համոզել հակաիրանական դիրքորոշում ընդունլով միանալ Վաշինգտոնին: ԱՄՆ-ը աշխարհի երկրներին ստիպեց միանալ հակաիրանական տնտեսական շրջափակումներին: ԱՄՆ-ի պատժամիջոցների վախից Իրանի հետ աշխատող շատ երկրներ և ընկերություններ որոշեցին այլևս չհամագործակցել ԻԻՀ հետ: Միայն որոշ ասիական երկրների թույլատրվեց որոշ քանակությամբ նավթ գնել Իրանից այնպես որ աստիճանաբար Իրանի նավթի արտահանումները դադարեցվի: Մյուս կողմից ԱՄՆ-ը փորձեց Իրանին զրկել նավթի արտահանումից գոյացած դոլարային եկամտից: ԱՄՆ-ի այս քայլին միացավ նաև Եվրամությունը և արգելեց եվրոյով առևտուրը Իրանի հետ: Եվրամիությունը նաև Իրանին զրկեց Swift-ի համակարգի հասանելիությունից: 

Սա այն դեպքում, երբ միջազգային ասպարեզից բացի ԱՄՆ-ը փորձում էր կոնգրեսում և սենատում ևս Իրանի շրջափակմանը կապած նախագծեր վավերացնել: 2010 թ.-ին ԱՄՆ-ի ժամանակի նախագահ Բարաք Օբաման ստորագրեց «Իրանի դեմ ճնշումներ գործադրելու և այս երկրում  ներդրումներն  արգելելու մասին» համապարփակ օրենքը, որի համաձայն 1996 թ.-ին Իրանի և Լիբիայի դեմ  «ԻԼՍԱ» անունով սահմանված շրջափակումների օրենքը կկիրառվեր Իրանի դեմ: Ամերիկացիները հուսով էին Իրանի նավթի և կենտրոնական բանկի դեմ կիրառած շրաջափակումներով և Իրանին բենզին վաճառելու արգելքները խստացնելով կարող են ճնշում գործադրել Թեհրանի վրա: Մյուս կողմից ԱՄՆ-ը սահմանափակումներ կիրառեց իրանցի որոշ անձանց դեմ և այդ ամենը արվում էր Իրանի միջուկային ծրագիրը կասեցնելու նպատակով: 2006 թ.-ին ԱՄՆ-ի ֆեդերալ դատարանի արձակած վճռով Իրանին պատկանող հնաբանական  ամենամեծ հավաքածուն առգրավեց ի նպաստ սիոնիստներին: ԱՄՆ-ի ճնշումների տակ «Մայքրոսաֆտ» և «Եահու» ընկերությունները հայտարարեցին որ Իրանին զրկում են իրենց ինտերնետային ծառայություններից: Սակայն այս բոլորը չկարողացավ Իրանի կառավարությանը և ժողովրդին հուսահատեցնել միջազգային օրենքների սահմաններում շարունակել իր միջուկային գործուներությունը: Հենց այդ պատճառով ի վերջո ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման նամակ հղելով ԻԻՀ բարձրաստիճան պաշտոնյաներին հայտարարեց, որ ԱՄՆ-ը պատարստ է ընդունել Իրանի միջուկային իրավունքը և այդ հարցը կարագավորելու նպատակով բանակցել ԻԻՀ հետ: Ժնևում կայացած միջուկային բանակցությունների արդյունքում համաձայնություն կայացավ Իրանի  և 5+1 խմբի միջև, ըստ որի միջուկային գործունեության  ժամանակավոր դադարեցման դիմաց ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները հանձնառություն ընդունեցին այլևս Իրանի շրջափակման հարցը չներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: 

Մեր հաջորդ հաղորդման ժամանակ կանդրադառնանք Իրանի և 5+1 խմբի միջև անցկացված բանակցություններին և ՀԳՀԾի-ի համաձայնության կայացմանը: 

     

Պիտակ