Մայիս 16, 2018 21:08 Asia/Tehran

2018թ մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ դուրս է գալիս ՀԳՀԾ-ից: Համաձայնագիր, որը ճակատագրական է և որը երաշխավորում է Միջին Արևելքի ու աշխարհի կայունությունն ու անվտանգությունը:

Հատկանշական է, որ Թրամփն իր հայտարարության մեջ ասաց, որ այս համաձայնությունը չի բխում ԱՄՆ-ի շահերից: Այլ խոսքով, նա ընդհանրապես  չհայտարարեց, թե Իրանը չի կատարել իր պարտավորությունները: Իսկ դա նշանակում է, որ նույնիսկ Վաշինգտոնն է ընդունում, որ Իրանը հավատարիմ է մնացել իր ստանձնած պարտավորություններին: Հետևաբար Թրամփը չկարողոցավ որևէ կերպ անդրադառնալ այդ հարցին:

Քարնեգի փորձագիտական կենտրոնի փորձագետ Ռիչարդ Սոկոլսկին կարծում է, որ ԱՄՆ նախագահն այս քայլով իրատեսական ու ռազմավարական կոնկրետ ծրագիր չունի: Դա այն դեպքում, երբ 2016թ հունվարին, երբ սկսվեց ծրագրի գործադրումը, ԱՄՆ-ն ոչ միայն արգելք հանդիսացավ դրա կատարման առջև, այլ չկատարեց իր պարտավորությունները: Իսկ հիմա, ՀԳՀԾ-ից դուրս գալով, Վաշինգտոնը նպատակ ունի վերականգնել հակաիրանական բոլոր նախկին պատժամիջոցները և ավելացնել նորերը: ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման իր ելությում նշեց, որ Թրամփի այս քայլը շատ լուրջ և մեծ սխալ է: ԱԷՄԳ-ն դա բնութագրեց որպես մեծ վնաս` համակողմանի համաձայնագրին: Հետադարձ հայացք նետելով այս գործընթացին, կարելի է  հասկանալ , թե ԱՄՆ-ն ինչ նպատակ է հետապնդում:

ՀԳՀԾ-ի հարցով բանակացությունները մեկնարկեցին 2015թ` Վիեննայում, Իրանի և 5+1 խմբի միջև: 2016թ հունվարին մեկնարկեց համաձայնության գործադրման գործընթացը: ՀԳՀԾ-ի նկատմամբ պարտավորությունների իրականացման մոնիտորինգն իրականացնում է  ԱԷՄԳ-ն, որն էլ բազմիցս հայտարարել է, որ Իրանը հավատարիմ է մնացել իր պարտավորություններին: 2017թ վերջին և 2018թ սկզբին հրապարակված  չորս զեկույցներում և ընդհանուր առմամբ 10 անգամ, գործակալությունը հաստատել է այդ հայտարարությունը: Բացի այդ, գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն հայտարարեց, որ ՀԳՀԾ-ն մեծ ձեռքբերում էր միջուկային համաձայնագրերի ոլորտում: Նա նշեց, որ գործակալությունն ունի հնարավորություն` բոլոր խողովակներով ստուգել Իրանի կողմից պարտավորությունների կատարումը: Գործակալության դիրքորոշումները, որպես միջազգային մարմին, պատճառ դարձան, որ ԱՄՆ-ն այլևս կորցնի միջուկային ծրագրի նկատմամբ իր ճնշումների արդյունավետ լինելու հույսը և կենտրոնանա այլ հարցերի վրա: Հարցեր, որոնք որևէ առնչություն չունեն ՀԳՀԾ-ի հետ: Որպես օրինակ` Իրանի հրթիռային ծրագիրը և միջազգային դերակատարությունը: Մայիսի 9-ին, նախքան համաձայնությունից ԱՄՆ-ի դուսր գալը, ԱԷՄԳ-ն մեկ անգամ ևս հաստատեց, որ Իրանը կարտարել է համաձայնության շրջանակներում ստանձնած իր պարտավորությունները: Յուկիա Ամանոն հայտարարեց, որ Իրանի միջուկային ծրագիրն այս ընթացքում գտնվել է ամենախիստ վերահսկողության տակ:  Նա հավելեց, որ մոտիկից հետևում է միջուկային ծրագրի վերաբերյալ ամենաչնչին գործընթացներին: Դա այն դեպքում, երբ ԱՄՆ-ն հայտարարեց, որ  Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ վերահսկողությունն ապարդյուն է եղել: Պետք է ասել, որ ԱԷՄԳ-ի դիտորդները 3 հազար օրվա հետազոտական ու մոնիտորինիգի աշխատանք են իրականացրել Իրանում: Գործակալությունը մշտապես հայտարարել է, որ Իրանի միջուկային սարքերը կնքվել են 2000 կնիքներով և դրանք հնարավոր չէ շահագործել: Բացի այդ, գործակալությունն ամեն օր ավելի քան 100 հազար լուսանկար է արել Իրանի միջուկային կառույցներից, որոնց թիվը 2012թ համեմատ կրկնակի է դարձել: Իրանը կատարել է նաև իր մյուս պարտավորությունները, ինչպես` ցենտրիֆուգների թվի նվազումը, Իրաքի ծանր ջրի ատոմակայանի կառուցումը և հարստացված ուրանի մեծ մասի առաքումն այլ երկիր:  

ԱՄՆ-ն, որպես 5+1 խմբի անդամ, բազմաթիվ խախտումներ է թույլ տվել: 2 տարի և մի քանի ամսվա ընթացքում, այս երկիրն ամեն ինչ արել է, որպեսզի այդ համաձայնագիրն իր հունով չընթանա: ԻԻՀ ԱԳՆ Զարիֆն այս կապակցությամբ բազմիցս զգուշացրել է Ֆեդերիկա Մոգերինիին, ով ծրագրի համակարգողն է: Այս ընթացքում ԱՄՆ Կոնգրեսը որոշակի սահմանափակություններ է սահմանել Իրանի քաղաքացիների համար, մասնավորապես նրանց թույլ չտալով այցելել այդ երկիր: Բացի այդ, ԱՄՆ-ն փորձեց ՄԱԿ-ի ԱԽ-ում ստեղծել հակաիրանական մթնոլորտ և արգելք հանդիսանալ ՀԳՀԾ-ի գործադրման ճանապարհին: Միացյալ նահանգները ոչ մի ջանք չի խնայել, որպեսզի թույլ չտա, որպեսզի Իրանն առևտրական կապեր հաստատի այլ երկրների հետ և օտգվի ՀԳՀԾ-ի տնտեսական շահերից, կասկած հարուցելով Իրանի հետ տնտեսական համագործակցության արդյունավետ լինելու կապակցությամբ: ԱՄՆ-ի Գանձապետության նախարարությունը ժամանակին ուշացրել է մարդատար ինքնաթիռներ գնելու վերաբերյալ թույլտվությունները և բարդացրել ԻԻՀ ԿԲ հասանելիությունն իր ֆինանսական ռեսուրսներին: ԱՄՆ –ն տարբեր ընկերությունների վրա հոգեբանական ճնշում է  գործադրել, որպեսզի վերջիններս չկարողանան համագործակցել իրանական ընկերությունների հետ: ԱՄՆ-ն այս ամբողջ ընթացքում կրկնել է, որ հակաիրանական պատժամիջոցները կարող են վերականգնվել:

Վաշինտոնն իրականացրել է նաև այլ քայլեր: Որպես օրինակ, բարդ վիճակ է ստեղծել ոչ ամերիկյան ընկերությունների համար, որպեսզի վերջիններս չկարողանան համագործակցել Իրանի հետ: Իսկ դա հակասում է  ՀԳՀԾ-ի 29-րդ կետին, որտեղ նշվում է, որ կողմերը պետք  է խուսափեն այն քաղքականությունից, որը կարող է ուղղակի կամ անուղղակի կերպով  վնասել Իրանի հետ աշխարհի տարբեր երկրների առևտրային համագործակցությանը: ՀԳՀԾ-ի 29-րդ կետում կարևորվում է աշխարհի տարբեր երկրների առևտրատնտեսական համագործակցությանն Իրանի հետ: Համաձայնագրի 28-րդ կետի համաձայն, կողմերի բարձրաստիճան պաշտոնյաները պետք է  զգույշ լինեն իրենց արտահայտություններում, որպեսզի ՀԳՀԾ-ն արդյունավետ լինի: Իսկ ԱՄՆ-ի պաշտոնյաները բազմիցս բացասաբար են արտահայտվել ՀԳՀԾ-ի մասին: Իսկ 2017թ սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին ԱՄՆ նախագահի ելույթները ՄԱԿ-ում դրանց վառ ապացույցն են: Այդ ելույթները հակասում էին ՀԳՀԾ-ով ստանձնած ԱՄՆ-ի պարտավորություններին, ինչպես նաև դրանում նշված ամենակարևոր կետին, ըստ որի, կողմերը պետք  է իրենց պարտավորություններն իրականացնեն ամենայն ազնվությամբ:

ԱՄՆ-ն բացի արհեստական արգելքներ ստեղծելուց, ավելացրեց նաև այն ընկերությունների և անձանց թիվն ովքեր ենթարկվել են պատժամիջոցների: Այդպիսով, Վաշինգտոնը թույլ չտվեց Իրանին օգտվել պատժամիջոցների չեղարկումից: Եվ այս ամենը տեղի ունեցավ ամենաբացասական ձևով: Իսկ պատճառն այն էր, որ ԱՄՆ-ն չէր ցանկանում, որպեսզի Իրանը որևէ կերպ օգտվեր ստեղծված վիճակից և պատժամիջոցների դադարեցումից: Որպես օրինակ` ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիկի Հեյլիի քարոզչական քայլը Վիեննայում, որի նպատակն էր ազդել գործակալության աշխատանքի վրա և Իրանի դեմ անհիմն մեղադրանքեր ներկայացելով, իբր ապացուցել, թե Թեհրանը հավատարիմ չէր եղել ՀԳՀԾ-ին: Հեյլիի քայլը կարող էր հեղինակազրկել ԱԷՄԳ-ին, եթե վերջինս ենթարկվեր այդ ազդեցությանը: Այս ամենն արվեց այն բանի համար, որպեսզի ԱՄՆ-ն հրաժարվի իր պարտավորություններից և ՀԳՀԾ-ի շուրջը ստեղծի մշուշոտ մթնոլորտ: Իսկ դա Կոնգրեսին հնարավորություն կտա վերականգնել հակաիրանական պատժամիջոցները: Եվրոպացիների տեսակետից, տրամաբանական համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը վնասում է համաձայնագրին: ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին այս կապակցությամբ ասել է, որ ՀԳՀԾ-ն երկկողմանի համաձայնություն չէ  և որևէ երկիր չի կարող այն միակողմանորեն չեղարկել: Այս համաձայնությունը հաստատել է նաև ՄԱԿ-ի ԱԽ-ն: Եվ սա խիստ կարևոր է տարածաշրջանի, Եվրոպայի և ողջ աշխարհի համար: Եվրոպացիների տեսակետից, ՀԳՀԾ-ն մի քանի տարի տևած դիվանագիտական ջանքերի արդյունք է և կարևոր քայլ, որպեսզի հաստատվի, որ Իրանի միջուկային ծրագիրը ռազմական նպատակ չէր հետապնդում: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի այս քայլը պատճառ դարձավ, որ բոլոր երկրները կանգնեն մի կողմում և ԱՄՆ-ն մյուս`: ՀԳՀԾ-ի եվրոպական կողմն այն համարում է կարևոր համաձայնագիր` Իրանի միջուկային ծրագիրը վերահսկելու ուղղությամբ: Իսկ Թրամփն ասում է, որ այս ծրագիրը պետք է հսկողության տակ առնի նաև Իրանի հրթիռային ծրագիրը: Դա այն դեպքում, երբ եվրոպացիներն արդեն համոզվել են, որ Իրանի միջուկային ծրագիրը խաղաղանպատակ է: Այժմ եվրոպացիները փորձում են Իրանի հետ առևտրատնտեսական կապեր հաստատել:

Եվրոպական հարցերի փորձագետ Ռոյա Մոնթազամին նշում է, որ Եվրոպան փորձում  կարգարվորել Իրանի հետ իր տնտեսական կապերը: Նա նշում է , որ ՀԳՀԾ-ի չեղարկումը հակասում է  Եվրոպայի շահերին: Չնայած որ եվրոպական երեք երկրների ղեկավարները հաստատել են ՀԳՀԾ-ի ու տարածաշրջանային քաղաքականության վերաբերյալ ԱՄՆ-ի մտահգությունները, սակայն նրանց կարծիքով, այս հարցերը չպետք է պատճառ դառնան, որպեսզի ՀԳՀԾ-ն չեղարկվի: Ուստի ԵՄ-ն, եվրոպական պետությունները և Ռուսաստանն ու Չինաստանը, փորձում են պահպանել ՀԳՀԾ-ն և դեմ են Թրամփի դիրքորոշմանը: Այս երկրները պահանջում են որպեսզի ՀԳՀԾ-ն գործադրվի հենց այնպես ինչպես որ կա: Այսպիսով, Իրանը, հավատարիմ է մնացել ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորություններին, իսկ ԱՄՆ-ն, հրաժարվելով իր պարտավորություններից, որոնց տակ ստորագրել է, պատճառ է դարձել, որ 5+1 խումբը, Իրանի դեմ կանգնելու փոխարեն, կանգնի իր դեմ: Իսկ դա վկայում է, որ Վաշինգտոնն ավելի է մեկուսանում միջազգային ասպարեզում, իսկ ԱՄՆ-ի միակողմանի և կոպիտ քաղաքկանությունը պարտվել է:

Պիտակ