Մայիս 19, 2018 19:34 Asia/Tehran

Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Իրանն առաջընթաց է արձանագրել բոլոր ոլորտներում և չնայած սահմանված շրջափակումներին և քաղաքական ճնշումներին, այս գործընթացը չի դադարեցվել:

Իրանի Իսլամական Հանրապետությունը, որպես անկախ պետություն միջազգային ասպարեզում, միշտ եղել է ահաբեկչական ուժերի թիրախը, որոնք ձգտում  են որևէ կերպ կանխել Իրանի առաջընթացը:

Իրանի առաջընթացն ու հաջողությունը ոչ միայն կախված չեն  այլ ուժերի, այդ թվում նաև Միացյալ Նահանգների հետ համագործակցությունից, այլև Իրանի Իսլամական Հանրապետությունը Միացյալ Նահանգների կամ այլ ուժերի կամքին հակառակ , հետևում է իր բարձրագույն նպատակներին և զարգացման գործընթացին:

Թեև իսլամական հեղափոխության հաղթանակով թշնամիներն պլանավորել էին տարբեր ծրագրեր, որպեսզի դանդաղեցնեն Իրանի առաջընթացը, սակայն չնայած բոլոր թշնամական գործողություններին, այսօր Իրանը բազմաթիվ , այդ թվում, միջուկային, բժշկության և նանոտեխնոլոգիայի ոլորտներում շատ  ձեռքբերումներ է արձանագրել աշխարհում, հատկապես իսլամական երկրներում:

Իսլամական աշխարհի գիտությունների աշխատությունների կենտրոնի (Islamic World Science-ISC) ղեկավար Մոհամմեդ Ջավադ Դեհղանինն ասել է.«Իրանը, գիտական արտադրության քանակական առումով, 2017 թ. առաջին տեղն է զբաղեցրել իսլամական երկրների սանդղակում»:

Իրանում միջուկային, քաղցկեղի հիվանդությունների բուժման, ռադիո-դեղերի արտադրության և նանոտեխնոլոգիայի ոլորտներում գիտական ձեռքբերումները վկայում են  Իրանում  սեփական արտադրության մասին:

Բժշկական հաջողությունների բնագավառում Իրանի գենետիկայի միության նախագահ Մահմուդ  Թավալայիի խոսքերով, գենետիկ գիտությունը Իրանում արագորեն զարգացել է և Իրանը  տարածաշրջանում առաջին, իսկ աշխարհում  14-րդ ու17-րդ տեղերն է զբաղեցնում»:

Պաշտպանական և հրթիռային ոլորտում Իրանի արձանագրած հաջողությունը ներքին հնարավորությունների օգտագործման արդյունքն են: Այս ձեռքբերումները Իրանի Իսլամական Հանրապետությանը դարձրել են ակտիվ դերակատար համաշխարհային ասպարեզում:

Բացի այդ, Իրանի ռազմավարական և աշխարհագրական դիրքը և հարուստ պաշարները  ԻԻՀ-ը դարձրել է  հզոր և առաջադեմ երկիր:

Անդրադառնալով ամերիկացի տարբեր պաշտոնյաների կողմից իսլամական հեղափոխության նկատմամբ ցուցաբերած թշնամական կեցվածքին Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը շեշտել է.«Ամերիկացիները ցանկանում են, տարածաշրջանի երկրների ղեկավարների նման ծառաներ ունենալ, որոնք կենթարկվեն ԱՄՆ-ին, բայց Իսլամական Հանրապետությունը պահպանում է համակարգի և ժողովրդի արժանապատվությունը և այդ մեծությունն ու հպարտությունը նրանք չեն հանդուրժում»:

Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդը, Իրանի դեմ ԱՄՆ-ի թշնամանքի գլխավոր պատճառը իսլամական հեղափոխության հաղթանակն եւ իսլամական հանրապետության ձեւավորումը համարելով հավելել է.-«Նրանք ցանկանում են ոչնչացնել համակարգը և կրկին իրենց հսկողության տակ առնել  Իրանի կարևոր պաշարներն ու  ռազմավարական դիրքը»:

ԱՄՆ-ի ներկայիս կառավարության քաղաքականությունը  ՀԳՀԾ-ի վերաբերյալ վկայում է այդ երկրի թշնամության մասին Իրանի Իսլամական Հանրապետության հանդեպ:

ԱՄՆ-ի նախագահ Թրամփի կարծիքով միջուկային գործարքի ստորագրումը միայն Իրանի օգտին է եղել և դա նպաստել է Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերի առաջընթացին: Հակառակվելով ՀԳՀԾ-ին Թրամփը պնդում էր , որ ԱՄՆ-ը թույլ չի տալու Իրանը զարգանա նաև այլ որորտներում: 

Սա այն դեպքում, երբ Իրանը միջուկային ծրագրի վերաբերյալ համաշխարհային ուժերի հետ երկխոսություն էր սկսել, միջուկային էներգիայի ծրագիրը թվակոխել էր իր ամենակարևոր փուլը, և իրականացվել էր ուրանի հարստացումը :

Այժմ երբ Թրամփը դուրս է եկել ՀԳՀԾ-ից, Իրանի առաջընթացը տարբեր ոլորտներում չի կանխվել:

Հենց այդ շրջանակում, երբ ԱՄՆ-ը դուրս է եկել ՀԳՀԾ-ից, Իրանում տարբեր պաշտոնյաներ համոզված են, որ այդ որոշումը չի ազդի Իրանի տնտեսական և այլ կենսական հարցերի վրա:

ԱՄՆ-ի կամքից անկախ Իրանի  դերակատարությունը  Միջին Արևելքի ռազմավարական տարածաշրջանում և Իրանի ազդեցությունը տարածաշրջանի երկրներում զգալիորեն կախված են ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու որոշումից:

Իրանի պաշտպանական կարողությունը և  քաղաքական ազդեցությունը տարածաշրջանում ինչպես նաև  գիտական և բժշկական նվաճումները պատճառ են դարձել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կարևոր դերակատարություն ունենա տարածաշրջանում:

Իրանի հետ Թրամփի թշնամությունը պետք է գնահատել նույն շրջանակում: Միացյալ Նահանգների կողմից կիրառված նոր պատժամիջոցները` ուղղված են  Իրանի առաջընթացի կասեցմանը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անցած երեքշաբթի օրը կրկնելով Իրանի դեմ անհիմն հավակնությունները հայտարարեց ՀԳՀԾ-ից Վաշինգտոնի հրաժարման և առաջիկա 3-ից 6 ամիսների ընթացքում միջուկային պատժամիջոցների վերականգնման մասին:

ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարման հրամանագիրը Թրամփի կողմից ստորագրվելուց ժամեր անց ԱՄՆ-ի գանձապահության նախարարությունը մի հաղորդագրություն հրապարակելով հայտարարեց որ պատժամիջոցներ է կիրառելու իրանցի երեք իրավական և ֆիզիկական 6 անձի և երեք ընկերությունների դեմ:

Անդրադառնալով  Իրանի պաշտպանական կարողության և  տարածաշրջանում Իրանի ներկայության վերաբերյալ  ԱՄՆ-ի կողմից արծարծվող պատրվակներին և այն նամակին, որը Թրամփը մի քանի օր առաջ  ուղարկել էր Պարսից ծոցի երկրների ղեկավարներին մեծարգո Այաթոլլա Խամենեին,ընդգծել է. «Միացյալ Նահանգների նախագահը հանձնարարում է այդ երկրներին անել Վաշինգտոնի ցանկությունները: ԱՄՆ-ը նաև ցանկանում է նույնը անել իսլամական համակարգի հետ: Սակայն դա նրան չի հաջողի, քանի որ Իսլամական Հանրապետությունը պահպանում է ազգի ու ժողովրդի արժանապատվությունն ու անկախությունը և պատրաստ չէ զիջել ազգային շահերը»:

Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամությունը ցույց է տալիս, որ Իսլամական հեղափոխության ձեռքբերումները ոչ մի առնչություն չունեն ՀԳՀԾ-ի հետ, և Դոնալդ Թրամփի Իրանի միջուկային գործարքից դուրս գալով ԱՄՆ-ի գործողություններն Իրանի դեմ չեն ավարտվում:

Միջուկային գիտության զարգացման ժամանակ Իրանն ստորագրել է միջուկային համաևայնությունը  5+1 խմբի հետ և  այժմ, ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի  հեռանալով, Իրանի միջուկային գիտությունը չի վնասվել:

Թեհրանը ցանկացած պահին կարող է իր միջուկային նվաճումները վերսկսել և  Իսլամական հեղափոխության 40-ամյա  փորձը  ցույց է տվել, որ մի երկիր, որի ինքնությունը անկախություն է երբեք չի կարող ենթարկվել այլոց կամքին:

Այս հիմնական սկզբունքի պատճառով է որ ԱՄՆ-ը դեմ  է Իսլամական հանրապետության համակարգին , որն իր ճակատագիրը  չի կապում այլ ուժերի, այդ թվում ԱՄՆ-ի քաղաքականության հետ:

 

 

 

Պիտակ