Հունիս 03, 2018 21:14 Asia/Tehran

Նախորդ հաղորդման ժամանակ քննարկեցինք այն հարցը, թե ինչպես 2018թ մայիսի 8-ին ԱՄՆ-ն դուրս եկավ ՀԳՀԾ-ից և թե այդ քայլն արդարացնելու համար ինչպիսի սուտ հայտարարություններ արեց: Այս հաղորդման ընթացքում կշարունակենք խոսել Իրանի վերաբերյալ Թրամփի հայտարարությունների մասին:

Թրամփը հայտարարեց Իրանին մի քանի միլիարդ դոլար փոխանցելու մասին: Նա նշեց, որ ՀԳՀԾ-ն Իրանի ռեժիմին տվեց մի քանի միլիարդ դոլար, որից մի մասը` կանխիկ: Իհարկե, այս համաձայնության արդյունքում Իրանն իսկապես ձեռք բերեց մի քանի միլիարդ դոլար: Սակայն այդ գումարը պատկանում էր Իրանին և միջազգային պատժամիջոցների պատճառով գտնվում էր արգելանքի տակ:

Թրամփը հայտարարեց, որ Իրանը ձեռք է բերել 150 միլիարդ դոլար: ՀԳՀԾ-ն թույլ տվեց, որ Իրանը հետ ստանա 100 միլիարդ դոլարը, որը գտնվում էր արտասահմանյան բանկերում արգելանքի տակ: Իհարկե Իրանը ՀԳՀԾ-ից հետո կարողացավ ձեռք բերել իր արգելափակված ակտիվներից 35-65 միլիարդ դոլարը, քանի որ մինչ այդ դրա մի մասը ծախսվել էր: Այս գումարն ամբողջությամբ ձեռք էր բերվել Իրանի նավթի վաճառքից և որևէ կապ չուներ ամերիկացիների հետ: Իսկ կանխիկ գումարը, որը կազմում է  մոտավորապես 400 միլիոն դոլար, Իրանը շահի օրոք ռազմական սարքավորումներ գնելու համար տվել էր ԱՄՆ-ին և Իրանի հեղափոխությունից հետո այդ գումարը մնացել էր ԱՄՆ-ի մոտ: ԻԻՀ առաջնորդը 2009թ. մարտին այս կապակցությամբ ասաց. “Այդ գումարը շահն ԱՄՆ-ին հանձնել էր առանց որևէ փաստաթղթի` ինքնաթիռ, ուղղաթիռ և զենք գնելու նպատակով: Սակայն երբ Իրանում տեղի ունեցավ հեղափոխություն, ԱՄՆ-ն չվերադարձրեց գումարը և այդ գումարի դիմաց Իրանին չտրամադրեց ռազմական սարքավորումներ: Զարմանալի է, որ այդ  բոլոր սարքավորումները նրանք պահել էին մի պահեստում: Իսկ դա նշանակում է  զավթել մի ժողովրդի հարստությունն ու չվերադարձնել այն: Բացի դրանից, ԱՄՆ-ն այդ գումարից պակասեցրել է պահեստում պահվելու ծախսերը”:

Երբ Իրանի և 5+1 խմբի միջև ստորագրվեց ՀԳՀԾ-ն, ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերին հայտարարեց, որ ԱՄՆ-ն պարտավորություն է  ստանձնել, որպեսզի Իրանին պատկանող 400 միլիոն դոլարը, օրվա կուրսին համարժեք վերադարձնի Թեհրանին:

 Վերջերս Թրամփը  հայտարարեց, որ ՀԳՀԾ-ի ստորագրումից հետո, Իրանի ռազմական բյուջեն 40 տոկոսով ավելացել է: Հատկանշական է, որ Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի զեկույցի համաձայն, Իրանի ռազմական բյուջեն 2015թ`ՀԳՀԾ-ն ստորագրելուց հետո աճել է ընդամենը 30 տոկոսով: Եվ եթե համեմատենք  Իրանի ու հարևան արաբական երկրների ռազմական բյուջեները, տարբերությունը շատ մեծ կլինի: Այդ երկրները համարվում են աշխարհի ամենախոշոր զենքի գնորդները: Որպես օրինակ, 2017թ. Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի հետ կնքեց 110 միլիարդ դոլարի սպառազինություն գնելու պայմանագիր: Ռուս ռազմական փորձագետ Վիկտոր Մորախովսկին համոզված է, որ Սաուդյան Արաբիայի զինված ուժերը, չնայած տարիներ առաջ զինվել են ամերիկյան սպառազինությամբ, պատերազմների ժամանակ պատրաստվածություն չեն ունեցել: Ավելի վատ վիճակում են գտնվում այդ երկրի ռազմաօդային ու ռազմածովային ուժերը, որոնք ունեն մասնագիտական ու տեխնիկական բարձր պատրաստվածության կարիք: Իսկ Իրանը լուրջ քայլեր է կատարել` իր ռազմական ու սպառազինական ծրագրերը զարգացնելու ուղղությամբ: Բացի դրանից, ԻԻՀ ռազմական բյուջեի ավելացումը պայմանավորված է երկրի աշխարհագրական դիրքի հետ:

Ռազմական փորձագետ Մայքլ Նայթսի ասելով. “Իրանն այս հարցում անկասկած ավելի ճիշտ քայլեր է արել”:

Թրամփի հաջորդ սուտը վերաբերում է ահաբեկչության նկատմամբ Իրանի  հովանավորությանը: Այդ մասին իր ելույթում Թրամփն ասաց. “Իրանն ամենակարևոր երկիրն է, որն աջակցումէ  ահաբեկչությանը: Իրանն արտահանում է  վտանգավոր հրթիռներ, Միջին Արևելքում հրահրում է  պատերազմներ, աջակցում է  Հեզբոլլահին, Համասին, թալիբներին և Ալ Ղաիդային”: Թրամփի այս հայատարարության վերաբերյալ պետք է ասել, որ Իրանն ինքն է  եղել ահաբեկչության ամենամեծ զոհը: 1980թ., արևմտյան երկրների ու հատկապես ԱՄՆ-ի կողմից հովանավորվող  Մոնաֆեղին  ահաբեկչական խմբավորումն սպանեց 15 հազար իրանցու, այդ թվում նաև պաշտոնյաների: Նույն խումբը սերտ կապերի մեջ էր ԱՄՆ-ի հետ և այդ երկրին փոխանցում էր տեղեկություններ: Մյուս կողմից, պարզվել է, որ ԱՄՆ-ն, իր եվրոպացի գործընկերների, այդ թվում` Ֆրանսիայի և Բրիտանիայի հետ, դերակատար է եղել Միջին Արևելքում թաքֆիրական ահաբեկչության տարածման հարցում: Իսկ մինչ այդ, Աֆղանստանի պատերազմի ժամանակ, Վաշինգտոնն «Ալ -Ղաիդայի» ձևավորման պատճառ է հանդիսացել:

Իսկ երբ 2012թ արաբական երկրներում տարածվեց “արաբական գարունը”-ը, որոշ երկրներում տարածվեցին ահաբեկչական խմբեր: Եվ արևմտյան ու եվրոպական երկրները, ահաբեկչության դեմ պայքարելու փոխարեն, պաշտպանեցին այդ խմբերին: Ահաբեկիչների գործողությունների հետևանքով, միլիոնավոր մարդիկ կորցրեցին իրենց տներն ու տարագիր դարձան: Նույն խմբերն ավելի ուշ սկսեցին ահաբեկչական գործողություններ իրականացնել նաև արևմտյան երկրներում: Դա այն դեպքում, երբ Իրանը, պաշտպանելով հակասիոնիստական ու հակաբռնատիրական Համաս և Հեզբոլլահ  խմբերին, կատարել է արտաքին քաղաքականության շրջանակներում ստանձնած իր պարտավորությունները: Դրանց հիման վրա, Իրանը պարտավորվել է պաշտպանել մուսուլման և բռնդատաված ժողովուրդների իրավունքները:

ԻԻՀ առաջնորդն այս կապակցությամբ ասում է. “Իրանի ազատամիտ ժողովուրդը պաշտպանում է բռնադատված ժողովուրդներին նրանցից, ում տրամաբանությունը հիմնված է զենքի վրա”: Նրա ասելով, Իրանը պաշտպանում է  աշխարհի բոլոր ծայրերում սկիզբ առած ազատատենչ շարժումները, որոնք պայքարում են հանուն Աստծո, արդարության և ազատության:

Իր ելույթներից մեկում, դիմելով Իրանի ժողովրդին, Թրամփն ասաց. “ԱՄՆ-ի ժողովուրդը ձեր կողքին է”: “Ցավալի է, որ Իրանի 80 միլիոնանոց ժողովուրդը չի տեսել այն Իրանը, որը խաղաղությամբ ապրում է  իր հարևանների կողքին և իր զարգացումներով արժանանում է  ամբողջ աշխարհի գնահատանքին”. ասել է նա և հավելել. “Իրանի ժողովուրդը ժառանգել է հզոր մշակույթ և քաղաքակրթություն և արժանի է այնպիսի իշխանության, որպեսզի կարողանա իրականացնել իր նպատակները, հպարտանա իր պատմությամբ և փառաբանի Աստծուն”: Թրամփի այս հայտարարությունները հնչում են այն պայմաններում, երբ նա բազմիցս ամենասուր քննադատությունների է արժանացրել ու մեղադրել Իրանի ժողովրդին: Եվ նույնիսկ ուղղակիորեն վիրավորել է իրանցիներին: Որպես օրինակ, 2017թ հոկտեմբերին, Թրամփն Իրանի ժողովրդին ահաբեկիչ անվանեց: Այսպիսով պարզվում է, որ Թրամփը ոչ միայն չի մտածում Իրանի ժողովրդի մասին, այլ հրաժարվելով համաձայնագրից ու վերականգնելով պատժամիջոցները, նպատակ ունի ավելի մեծ ճնշում գործադրել Իրանի համակարգի և ժողովրդի դեմ, որպեսզի նրանք ենթարկվեն իր պահանջներին: Այդուհանդերձ, Իրանի ժողովուրդն անցած 40 տարիների ընթացքում ապացուցել է, որ չի խոնարհվելու Վաշինգտոնի ցանկությունների առջև և որ ԱՄՆ-ն իր ամենամեծ թշնամին է:

Այս կապակցությամբ ԻԻՀ մեծարգո առաջնորդն ասում է. “ԱՄՆ-ն ժամանակին ամբողջությամբ իշխել է Իրանի վրա: Իսկ հեղափոխությունը կարճեց Իրանի վրայից այդ երկրի ձեռքը”: ԻԻՀ առաջնորդը նշել է, որ ԱՄՆ-ի նախագահն Իրանի համակարգին ու ժողովրդին սպառնացել է պատերազմով: “Ես Իրանի ժողովրդի անունից ասում եմ, որ դուք կսխալվեք նման քայլի դիմելով”. ասել է Այաթոլլահ Խամենեին:

Թրամփը հայտարարել է, որ Իրանը դերակատար է եղել տարածաշրջանում ամերիկյան ուժերի ու ենթակառուցվածքների վրա իրականացված հարձակումներում: Սակայն Թրամփն իր հայտարարությունն ապացուցող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել: Նրանից առաջ նույնպես նախկին նախագահներն արել են նման հայտարարություն և նորից չեն ներկայացրել որևէ ապացույց: Ընդհանրապես, Թրամփը ճանաչված է որպես ամբոխավար, սկանդալային ու անկանխատեսելի անձ, որը շատերի կարծիքով, իրավուք  չունի լինել ԱՄՆ-ի ղեկավարը: ՀԳՀԾ-ից դուրս գալու Թրամփի քայլն արժանացավ եվրոպացի գործընկերների քննադատությանը: Դա այն դեպքում, երբ ԵՄ-ն և Բրիտանիան, Ֆրանսիան ու Գերմանիան, որոնք նաև հանդիսանում են 5+1 խմբի անդամներ, շարունակում են ջանքեր գործադրել` համաձայնագիրը պահպանելու ուղղությամբ:

 

  

 

 

 

Պիտակ