Սիրիայի իրադարձություններն անցած մեկ տարվա ընթացքում
(last modified Mon, 23 Mar 2020 13:24:36 GMT )
Մարտ 23, 2020 17:54 Asia/Tehran

Թանկագին բարեկամներ, շնորհավորելով իրանական նոր տարվա՝ Նոռուզի կապակցությամբ,ներկայացնում ենք «Սիրիան վերջին մեկ տարվա ընթացքում» հաղորդումը:

Անցած մեկ տարվա ընթացքում, Սիրիան հաջողություններ գրանցեց ահաբեկչության դեմ պայքարում: Դեյր էլ Զորի  Ալ Բաղուզ ավանում ԻԼԻՊ ահաբեկչական խմբի վերջին ռազմակայանը 2019թ. փետրվարի 22-ին ոչնչացվեց: Սակայն երբ ԻԼԻՊ-ի ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադին 2019թ հոկտեմբերին սպանվեց, Սիրիայում ԻԼԻՊ-ի կյանքի ավարտն ավելի արագացավ: Բաղդադիի սպանության վերաբերյալ գործողությունները լիարժեք չլուսաբանվեցին, քանի որ ամերիկացիները գաղտնի պահեցին այդ կապակցությամբ փաստաթղթերը: Անցած տարվա ընթացքում կարևոր նշանակություն ունեցավ նաև Իդլիբի ազատագրումը: Սիրիայի բանակը հոկտեմբերին ազատագրեց Իդլիբը և ավելի քան 1500 քկմ տարածք: Ազատագրված տարածքներից էր Խան Թուման ռազմավարական տարածքը:

2016թ մարտին, Ալ Նուսրայի ահաբեկիչները մի քանի այլ խմբերի աջակցությամբ, գրավել էին Խան Թումանը: Սակայն Սիրիայի բանակի գործողությունների արդյունքում, 400 ահաբեկիչներ սպանվեցին, իսկ մյուսները փախան Խան Թումանից: Հարկ է նշել  որ Սիրիայի բանակին աջակցեցին Լիբանանի Հեզբոլլահը, ինչպես նաև Իրանի ու Իրաքի  հակաահաբեկչական ուժերը: Ալ Նուսրայի ահաբեկիչները երկրորդ անգամ 2016թ մայիսին հարձակվեցին այս շրջանի դեմ: Ռազմավարական նշանակություն ունեցող քաղաքը չորս տարի մնաց ահաբեկիչների վերահսկողության տակ և 2020թ հունվարին վերջնականապես ազատագրվեց Սիրիայի բանակի կողմից: Խան Թումանի ազատագրումը կարևոր նշանակություն ուներ դրա աշխարհագրական դիրքի պատճաով: Այն գտնվում է Հալեպից 10 կմ տարածքի վրա, Հալեպ՝ Դամասկոս մայրուղու վրա: Իսկ դա կարող էր հնարավորություն  տալ ահաբեկիչներին գրավել Հալեպն ու ահաբեկչական գործողություններ իրականացնել Հալեպում: Միևնույն ժամանակ, այս քաղաքը ահաբեկիչների համար ծառայում էր Հալեպի հյուսիսից հարավ ահաբեկիչների միջև օգնությունների փոխանակման համար:

Երբ բանակը գրավեց քաղաքը, ահաբեկիչներն այլևս չկարողացան Հալեպի հյուսիսից մտնել Սիրիայի կենտրոն: Այդպիսով, Սիրիայի բանակի ու դրա դաշնակիցների համար հնարավորություն ստեղծվեց Հալեպի, Դամասկոսի, Հոմսի   երկայնքով գորոծղություններ իրականացնելու համար: Մի խոսքով, Խան Թումանի ազատագրումն օգնեց, որպեսզի Սիրիայի բանակը հաղթանակ տանի ահաբեկիչների դեմ: Խան Թումանից հետո, Սիրիայի բանակն ազատագրեց Իդլիբ նահանգի երկրորդ մեծ քաղաքը՝ Մոարրե ալ Նաման: Իսկ 2020թ ազատագրվեց Սարաղեբը, որտեղից բազմաթիվ ահաբեկիչներ դիմեցին փախուստի: Բանակը մուտք գործեց քաղաք և բռնագրավեց ահաբեկիչների թողած մեծ թվով ապառազինությունը:

Փորձագետները համոզված են, որ Սարաղեբի ազատագրումը շատ կարևոր էր, քանի որ դա հնարավորություն տվեց բանակին մոտենալ Իդլիբ նահանգի կենտրոնը համարվող համանուն քաղաքը: Բացի այդ, ազատագրվեց նաև Հալեպ-Դամասկոս ճանապարհը:

Անցած տարի կարևոր իրադարձություն էր նաև Թուրքիայի հարձակումը Սիրիայի հյուսիսի դեմ: Այն սկսվեց  հոկտեմբերի 9-ին՝ «Խաղաղության աղբյուր» գողծողության շրջանակում: Հոկտեմբերի 6-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայեց ամերիկյան զորուժը դուրս բերել Սիրիայի հյուսիս-արևելյան հատվածից: Երեք օր անց, Թուրքիայի օդուժն իրականացրեց հարձակումը: Սիրիայի կառավարությունը հայտարարեց, որ այդպիսով Թուրքիան խախտել է ադ երկրի տարածքային ամբողջականությունը: Հոկտեմբերի 18-ին, ԱՄՆ  փոխնախագահ Մայք Փենսը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը համաձանեցին 24 ժամյա հրադադար հաստատել, որպեսզի Սիրիայի դեմոկրատական ուժերին թույլ տրվի դուրս  գալ  տարածքից: Հոկտեմբերի 22-ին հանդիպում տեղի ունեցավ ՌԴ և Թուրքիայի նախագահների միջև և Սիրիայում թուրքական բանակի հարձակումներն ավարտվեցին: Սակայն 2020թ․ Սիրիայի կողմից Իդլիբի ազատագրման գործողությունների պատճառով, փետրվար մասին Թուրքիան նորից հարձակվեց այդ երկրի վրա: Դամասկոս-Անկարա լարվածությունը սրվեց: Սիրիայի ու դաշնակիցների հաղթանակն ըստ երևությին զայրացրել էր Թուրքիային: Անկարան բազմիցս հայտարարել է, որ դեմ է Իդլիբի ազատագրման գործղություններին, քանի որ դրանց հետևանքով ահաբեկիչները կարող են փախչել Թուրքիա: Սակայն այս անհանգստության իրական պատճառն այն էր, որ Սիրիայի ազատագրական բանակի անդամները, որոնք ստանում են Թուրքիայի աջակցութունը, տեղակայված են Իդլիբում: Արդյունքում, Թուրքիան կրկին հարձակում իրականացրեց Սիրայի դեմ, որը սակայն անպատասխան չմնաց: Մոսկվան քննադատեց այդ հարձակումը: ՌԴ Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի տեղակալ Վլադիմիր Ջաբարովը հայտարարեց, որ Թուրքիայի հարձակումների պատճառով, Իդլիբը վերածվել է ահաբեկիչների համար  ապահով հենակետի: Նա հավելեց, որ Թուրքիան հավատրիմ չէ ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ իր խոստումներին:  Այս իրադարձությունների զարգացման արդյունքում, ռուսական ու սիրիական բանակները համատեղ հարձակում իրականացրեցին թուրքական դիքրերի դեմ, ինչի հետևանքով զոհվեց 34 թուրք զինվոր:   

Ըստ երևույթին, Թուրքիային թվում էր, թե Սիրիայի բանակի դեմ պայքարը նման է լինելու քուրդ աշխարհազորայինների դեմ պայքարին: Սակայն Սիրիան ու իր դաշնակիցները ողջ ուժով դիմակայեցին Թուրքիայի հարձակումներին,  տալով համարժեք ու կոշտ պատասխան: Թուրքիան անտեսեց Մոսկվայի նախազգուշացումն ինչի հետևանքով երկու երկրների միջև լարվածությունը սրեց: Բացի այդ, Թուրքիային թվում էր, թե քանի որ ինքը ՆԱՏՕ-ի անդամ է, այդ կառույցը կաջակցի իրեն Սիրիայի դեմ պայքարում: Սակայն ՆԱՏՕ-ն սահմանափակվեց միայն բանավոր  հայտարարությամբ: Ի վերջո Էրդողանը պարտավոր եղավ մեկնել Մոսկվա և հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ: Արդյունքում, ձեռք բերվեց Իդլիբում հրադարար հաստատելու համաձայնություն: Այլ խոսքով, երբ Էրդողանը հույսը կտրեց ՆԱՏՕ-ից, մեկնեց Մոսկվա: Նա ըստ երևույթին հասկացավ, որ այս պահին, ՆԱՏՕ-ն չի ցանկանում բախվել Մոսկվայի հետ: Պուտինի հետ կնքված համաձայնությունը մեծ պարտություն էր Թուրքիայի համար: Հատկանշական է, որ Պուտինն Էրդողանին դիմավորելու համար չգնաց Մոսկվա: Բացի այդ, Պուտինը նախագահական պալատում մի քանի րոպե ուշացավ հանդիպումից: Պուտինը ցավ հայտնեց թուրք զինվորների մահվան կապակցությամբ, սակայն  նշեց, որ տեղյակ չի եղել որ այդ տարածքում հաստատված են եղել թուրքական ուժեր: Այլ խոսքով, նա մեկ անգամ ևս ընդգծեց իր դիրքորոշումն այն մասին, որ Թուրքիան պետք է դադարեցնի ահաբեկիչներին ցուցաբերվող աջակցությունը: