Մարդու իրավունքների խախտումն Արևմուտքում. Երևակայությունից մինչև իրականություն(15)
https://parstoday.ir/hy/radio/world-i22978-Մարդու_իրավունքների_խախտումն_Արևմուտքում._Երևակայությունից_մինչև_իրականություն(15)
Թեև բազմաթիվ փաստեր կան , որոնք ապացուցում են եմենցի երեխաների դեմ իրականացված ոճրագործությունները , սակայն ՄԱԿ-ը , որ պետք է լինի կանանց ու երեխաների պաշտպան կառույցը , օրինախախտ պետությունների սպառնալիքներին հաձնվելով , երեխաների իրավունքները ոտնահարող երկրների ցուցակից հանում է մանկասպան ռեժիմի անունը :
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 22, 2016 16:20 Asia/Tehran

Թեև բազմաթիվ փաստեր կան , որոնք ապացուցում են եմենցի երեխաների դեմ իրականացված ոճրագործությունները , սակայն ՄԱԿ-ը , որ պետք է լինի կանանց ու երեխաների պաշտպան կառույցը , օրինախախտ պետությունների սպառնալիքներին հաձնվելով , երեխաների իրավունքները ոտնահարող երկրների ցուցակից հանում է մանկասպան ռեժիմի անունը :

Միջազգային մասշտաբով հրապարակված տվյալներն ու թվերը բացահայտում են Եմենի երեխաների նկատմամբ կատարվող դաժան արարքների մի մասը : Անցյալ տարվա մարտ ամսից ի վեր , Սաուդյան Արաբիան ՝ ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի հովանավորությամբ և արաբական որոշ երկրների մասնակցությամբ մի կոալիցիա ձևավորեց ՝ Եմենի վտարանդի նախագահ ՝ Մանսուր Հադիին իշխանության վերադարձնելու պատճառաբնությամբ : Այդպիսով մեկնարկեցին Եմենի դեմ հարձակումները , որոնց հետևանքով առ այսօր զոհվել են ավելի քան 7000 եմենցիներ , այդ թվում երեխաներ ու կանայք : Տասնյակ հազարներ զրկվել են տանիքից :

2016 թվականին հրապարակած զեկույցում , ՅՈՒՆԻՍԵՖ-ը նախազգուշացրել է , որ 320 հազար եմենցի երեխաներ թերսնվում են : Երկրի բնակչության 82 տոկոսը հումանիտար օգնությունների կարիք ունի : «Մանկության սեմին» խորագրով ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցի համաձայն , այդ երկրում զոհված երեք հազար խաղաղ բնակիչների մեկ երրորդը երեխաներ են եղել : Անցյալ տարվա ընթացքում , մինչև հինգ տարեկան շուրջ տասը հազար երեխաներ մահացել են կանխարգելելի հիվանդությունների պատճառով : Դա հետևանքն է այն բանի , որ Եմենի ժողովրդին հասանելի չեն պատվաստանյութերը և առողջապահության ու բժշկական օգնությունները : Եմենում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ ՝ Ջուլիան Հարնիզն ասել է .-«Երեխաները ծանր գին են վճարում պատերազմի պատճառով : Նրանց համար վտանգավոր են նույնիսկ խաղալն ու քնելը» : Այդ կապակցությամբ ՄԱԿ-ի կողմից մի այլ զեկույց է հրապարակվել , որտեղ նշված է , որ եմենցի երեխաների 60 տոկոսի սպանության պատճառով , Սաուդյան Արաբիան հայտնվել է երեխաների իրավունքները ոտնահարողների սև ցուցակում : Զեկույցին խստորեն հակազդեցին սաուդացիները և կոալիցիայում նրա դաշնակիցները : Ռիադի քննադատություններից հետո , երկուշաբթի օրը ՄԱԿ-ն աննախադեպ քայլի դիմեց : Կազմակերպության գլխավոր քարտուղար ՝ Պան Գի Մունի կողմից այդ երկրի անունը սև ցուցակում տեղ գտնելուց մեկ օր անց , Սաուդյան Արաբիայի անունը հանվեց այս ցուցակից : Դա կատարվեց Ռիադի կողմից ՄԱԿ-ին ուղղված խիստ քննադատություններից և Եմենի մասին կառույցի զեկույցը «չափազանցված» որակվելուց հետո :

Մարդու իրավունքների պաշտպան կառույցները խստորեն քննադատել են այդ քայլը , նշելով , որ Պան Գի Մունը հանձնվել է Ռիադի ճնշումներին և իր պաշտոնավարման երկրորդ շրջանի ավարտին , նա հեղինակազրկել է իրեն : Հղում անելով «Ռոյտերզ» գործակալությանը դիվանագիտական աղբյուրները հայտարարել են , որ ՄԱԿ-ի զեկույցը հրապարակվելուց հետո , Պարսիցծոցյան արաբական երկրների ԱԳ նախարարները և իսլամական համագործակցության կազմակերպության ներկայացուցիչներն իրենց հեռախոսազանգերով «ռմբակոծել են» Պան Գի Մունի գրասենյակը : ՄԱԿ-ի պատասխանատուներից մեկն արաբական երկրների այդ քայլը «միակողմանի ճնշում» է որակել : Դիվանագիտական մի այլ աղբյուր , Սաուդյան Արաբիայի և նրա դաշնակիցների քայլն «իրական շանտաժ» է անվանել , նշելով , որ նրանք օգտվել են սպառնալիքի ու ճնշման լծակից ՝ ՄԱԿ-ի դիրքորոշումը փոխելու համար : Ըստ աղբյուրի , սեղանի վրա է դրվել այն սպառնալիքը , որ Ռիադի ղեկավարները ՄԱԿ-ի դեմ նիստ են գումարելու և այդ կազմակերպությունը ճանաչելու են, որպես հակաիսլամական կառույց : Իսկ դա նշանակում է , որ իսլամական համագործակցության խորհրդի անդամների կողմից արգելվում են ՄԱԿ-ի բոլոր ծրագրերին ու նախագծերին ցուցաբերվող աջակցությունները : Սաուդյան Արաբիայից բացի , Հորդանանի , Էմիրությունների և Բանգլադեշի ներկայացուցիչները ևս Պան Գի Մունի գրասենյակի հետ կապ հաստատելով , բողոքել են ՄԱԿ-ի հրապարակած զեկույցի դեմ : Պան Գի Մունի գրասենյակ են զանգահարել նաև Եգիպտոսի , Քուվեյթի և Կատարի ներկայացուցիչները : Հորդանանի և Բանգլադեշի ներկայացուցիչները հաստատել են , որ հեռախոսակապ են հաստատել ՄԱԿ-ի գրասենյակի հետ :

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը մի քանի վավերագրական զեկույցներով , Սաուդյան Արաբիային մեղադրել էր պատերազմական ոճրագործությունների մեջ ՝ խստորեն քննադատելով Պան Գի Մունին : տարածված հաղորդագրությունում նշված է.-«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանձնվել է Սաուդյան Արաբիայի քաղաքական ազդեցությանը և իր դիրքորոշումներում , բեկումնային փոփոխություն է կատարել : Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության խոսնակ ՝ Քենեթ Ռութն ասել է .-«Պան Գի Մունի համար ամոթալի է , որ երեխաների իրավունքները ոտնահարող երկրների ցուցակում բացակայում են Սաուդյան Արաբիայի և Իսրայելի անունները» : Միաժամանակ , Միջազգային ներում կազմակերպությունը հանդիմանել է Պան Գի Մունին , հայտարարելով .-«Այս բացահայտ կողմնապահությունը վնասում է ՄԱԿ-ի հեղինակությանը» : Աշխարհում աղքատության կրճատման ուղղությամբ գործունեություն ծավալող ՕՔՍՖԱՄ խումբը ևս ՄԱԿ-ի ընդունած այդ որոշումը «բարոյական ձախողում» է գնահատել :

ՄԱԿ-ի նախնական զեկույցում , նշված է , որ վերջին մեկ տարվա ընթացքում Սաուդյան Արաբիայի հարձակումների հետևանքով Եմենում զոհվել է 1200 երեխա : ՄԱԿ-ի խոսնակ ՝ Ստեֆան Դուջարիկն ասել է .-«Անցյալ տարվա ընթացքում , եմենցի ավելի քան 10 հազար երեխա մահացել է ՝ սովորական հիվանդությունների և բժշկական ծառայությունների բացակայության պատճառով : Այդ երեխաները հիվանդացել են տարրական ու սովորական ախտերով , որոնց բուժման համար առանձնապես մեծ ջանքեր չեն պահանջվում : Եմենում բժշկական ծառայությունների հետ կապված համակարգի գրեթե մեծ մասը ոչնչացվել է : Ավելի քան 600 բուժկենտրոններ փակվել են ՝ դեղորայքի պակասի և բյուջեի բացակայության հետևանքով : Թեև բազմաթիվ փաստեր կան , որոնք ապացուցում են եմենցի երեխաների դեմ իրականացված ոճրագործությունները , սակայն ՄԱԿ-ը , որ պետք է լինի կանանց ու երեխաների պաշտպան կառույցը , օրինախախտ պետությունների սպառնալիքներին հանձնվելով , երեխաների իրավունքները ոտնահարող երկրների ցուցակից կրճատում է մանկասպան ռեժիմի անունը : Ի հարկե սա առաջին նման դեպքը չէ : Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության համաշխարհային աջակցման փոխտնօրեն ՝ Ֆիլիպ Բլուջինը քննադատել է ՄԱԿ-ին , ասելով .-«Սաուդյան Արաբիայի անամոթաբար գործադրվող ճնշումներին հանձնվելով , ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակը դիմեց սխալ մի քայլի : Անցյալ տարի ևս կազմակերպությունը նման քայլի էր դիմել ՝ ի շահ Իսրայելին գործելով , որի հետևանքով հեղինազրկվեց այդ կառույցը» :

Անցյալ տարի ՝ ԱՄՆ-ի և Իսրայելի ճնշումների ներքո , ՄԱԿ-ը Սիոնիստական ռեժիմի անունը հանեց երեխաների իրավունքները ոտնահարողների ցուցակից : Գազայի հատվածի դեմ իսրայելի ռեժիմի կողմից իրականացված հիսնօրյա հարձակումների հետևանքով , զոհվեց շուրջ 2200 պաղեստինցի , որոնցից 577-ը երեխաներ էին : Ավելի քան 11,100 հոգի ևս , ներառյալ ՝ 3374 երեխաներ , 2088 կանայք ու 410 տարեցներ , վիրավորվեցին հարձակումների պատճառով :

Այնուամենայնիվ , չնայած Գազայի հատվածում Իսրայելի ռեժիմի իրականացրած ոճրագործություններին , ՄԱԿ-ը մանկասպան ռեժիմի անունը հանեց սև ցուցակից ՝ բավարարվեց 2014 թվականին Թելավիվի ռազմական գործողությունները դատապարտելով :

Արդյոք Պաղեստինի և Եմենի անմեղ երեխաներն արժանի ե՞ն անվերջանալի սարսափի մեջ ապրելուն : Սպառնալիքների պատճառով , արդյոք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պետք է՞ հրաժարվի իր մարդասիրական առաքելությունից և անտեսի՞ մարդու իրավունքների պաշտպանության կանոնադրության հոդվածները : Արդյոք նման քայլերով , ՄԱԿ-ի հիմնադրման նպատակն , այն է միջազգային անվտանգության ու խաղաղության պաշտպանումը , հարցականի տակ չի՞ գնում :