Փաշինյանը շնորհավորել է Տոկաևին՝ Ղազախստանի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/armenia-i105626-Փաշինյանը_շնորհավորել_է_Տոկաևին_Ղազախստանի_նախագահի_պաշտոնը_ստանձնելու_կապակցությամբ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Ղազախստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 20, 2019 22:58 Asia/Tehran
  • Փաշինյանը շնորհավորել է Տոկաևին՝ Ղազախստանի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Ղազախստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։

«Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Ղազախստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր հարուստ փորձառությունն ու գիտելիքները լավագույնս կծառայեն Ղազախստանի հետագա զարգացմանն ու առաջընթացին:

Մեր ժողովուրդների միջև ջերմ բարեկամությունն ու փոխադարձ հարգանքն ամուր հիմք են հանդիսանում միջպետական հարաբերությունների շարունակական ամրապնդման համար: Պատրաստակամություն եմ հայտնում սերտորեն համագործակցել Ձեզ հետ երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով՝ հայ-ղազախական հարաբերությունների հետագա ընդլայնման ու խորացման ուղղությամբ։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ, հարգելի Կասիմ-Ժոմարտ Քեմելի, քաջառողջություն, անսպառ եռանդ և վերելքներ՝ ի նպաստ Ղազախստանի բարեկամ ժողովրդի բարօրության»,– ասվում է շնորհավորանքում։

News.am