Ես մեծ համակրանք եմ տածում Հայաստանի նկատմամբ. Ղազախստանի նորընտիր նախագահ
https://parstoday.ir/hy/news/armenia-i108265-Ես_մեծ_համակրանք_եմ_տածում_Հայաստանի_նկատմամբ._Ղազախստանի_նորընտիր_նախագահ
Ղազախստանի նորընտիր նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը երկուշաբթի տեղի ունեցած մամլո ասուլիս ժամանակ անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին, հայտնում է Forbes-ը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 11, 2019 08:34 Asia/Tehran
  • Ես մեծ համակրանք եմ տածում Հայաստանի նկատմամբ. Ղազախստանի նորընտիր նախագահ

Ղազախստանի նորընտիր նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը երկուշաբթի տեղի ունեցած մամլո ասուլիս ժամանակ անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին, հայտնում է Forbes-ը:

«Ես մեծ համակրանք եմ տածում Հայաստանի նկատմամբ: Մենք շատ ընդհանրություններ ունենք Հայաստանի հետ պատմության և անգամ լեզվի տեսանկյունից: Այդ իսկ պատճառով ես լավատեսությամբ եմ նայում ապագա համագործակցությանը:

Մի կասկածեք, որ Ղազախստանը կանի ամեն հնարավորը համագործակցությունն ամրապնդելու համար», - ասել է Տոկաևը:

Նա նաև նշել է, որ վերջերս հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և քննարկել է երկու երկրի հետագա համագործակցության հարցերը:

Armedia.am