Ես մեծ համակրանք եմ տածում Հայաստանի նկատմամբ. Ղազախստանի նորընտիր նախագահ
Հունիս 11, 2019 08:34 Asia/Tehran
Ղազախստանի նորընտիր նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը երկուշաբթի տեղի ունեցած մամլո ասուլիս ժամանակ անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին, հայտնում է Forbes-ը:
«Ես մեծ համակրանք եմ տածում Հայաստանի նկատմամբ: Մենք շատ ընդհանրություններ ունենք Հայաստանի հետ պատմության և անգամ լեզվի տեսանկյունից: Այդ իսկ պատճառով ես լավատեսությամբ եմ նայում ապագա համագործակցությանը:
Մի կասկածեք, որ Ղազախստանը կանի ամեն հնարավորը համագործակցությունն ամրապնդելու համար», - ասել է Տոկաևը:
Նա նաև նշել է, որ վերջերս հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և քննարկել է երկու երկրի հետագա համագործակցության հարցերը:
Armedia.am
Պիտակ