Մեջլիսն ընդունել է Ղազախստանի և Հայաստանի միջև կրկնակի հարկումը բացառող օրինագիծը
https://parstoday.ir/hy/news/armenia-i116633-Մեջլիսն_ընդունել_է_Ղազախստանի_և_Հայաստանի_միջև_կրկնակի_հարկումը_բացառող_օրինագիծը
Ղազախստանի Մեջլիսը հավանություն է տվել Ղազախստանի և Հայաստանի միջև կրկնակի հարկումը բացառելու մասին օրենքի նախագծին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 05, 2020 15:38 Asia/Tehran
  • Մեջլիսն ընդունել է Ղազախստանի և Հայաստանի միջև կրկնակի հարկումը բացառող օրինագիծը

Ղազախստանի Մեջլիսը հավանություն է տվել Ղազախստանի և Հայաստանի միջև կրկնակի հարկումը բացառելու մասին օրենքի նախագծին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «AKIpress»-ը՝ հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին:

Օրինագիծը խորհրդարանի լիագումար նիստում ներկայացրել է առաջին փոխվարչապետ և ֆինանսների նախարար Ալիխան Սմաիլովը:

Նա, մասնավորապես, նշել է, որ օրինագիծը նպատակ ունի զարգացնել և ուժեղացնել երկկողմ տնտեսական, առևտրային և ներդրումային համագործակցությունը:  

Դա հնարավորություն կտա երկրների հարկ վճարողներին խուսափել կրկնակի հարկման ռիսկից: Սմաիլովը նաև նշել է, որ համաձայնագիրը ԵԱՏՄ-ի այն միջոցառումներից է, որն ուղղված է երկրների հարաբերությունների հետագա զարգացմանը:

Armenpress.am