Ղազախստանի ԱԳՆ. Ղազախստանն ու Ադրբեջանը կամուրջ են Արևելքի և Արևմուտքի միջև
https://parstoday.ir/hy/news/armenia-i116731-Ղազախստանի_ԱԳՆ._Ղազախստանն_ու_Ադրբեջանը_կամուրջ_են_Արևելքի_և_Արևմուտքի_միջև
Ներկայումս Ադրբեջանի և Ղազախստանի միջև հարաբերությունները կարելի է բնութագրել որպես ամենաբարձր մակարդակով փոխշահավետ համագործակցություն:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 08, 2020 10:24 Asia/Tehran
  • Ղազախստանի ԱԳՆ. Ղազախստանն ու Ադրբեջանը կամուրջ են Արևելքի և Արևմուտքի միջև

Ներկայումս Ադրբեջանի և Ղազախստանի միջև հարաբերությունները կարելի է բնութագրել որպես ամենաբարձր մակարդակով փոխշահավետ համագործակցություն:

Այս մասին Թուրքական խորհրդի ԱԳՆ ղեկավարների խորհրդի արտահերթ նիստից հետո լրագրողներին ասել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Թլեուբերդին:

«Այդ համագործակցությունը հիմնված է երկու երկրների ղեկավարների միջև բարձր մակարդակով քաղաքական երկխոսության վրա: Բարձր մակարդակի վրա են գտնվում նաև միջխորհրդարանական կապերը», - ասել է Թլեուբերդին:

Նա նշել է, որ Ղազախստանն ու Ադրբեջանը կամուրջ են Արևելքի և Արևմուտքի, Եվրոպայի ու Ասիայի միջև:

verelq.am