Նավթի մատակարարում և ավելին․ Հայաստանը և Ղազախստանը համաձայնագիր են ստորագրել
https://parstoday.ir/hy/news/armenia-i123041-Նավթի_մատակարարում_և_ավելին_Հայաստանը_և_Ղազախստանը_համաձայնագիր_են_ստորագրել
2018-ին Հայաստանի և Ղազախստանի միջև ապրանքաշրջանառության ծավալները աճել են ավելի քան 50%-ով և երկու տարի շարունակում են աճել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 16, 2020 16:18 Asia/Tehran
  • Նավթի մատակարարում և ավելին․ Հայաստանը և Ղազախստանը համաձայնագիր են ստորագրել

2018-ին Հայաստանի և Ղազախստանի միջև ապրանքաշրջանառության ծավալները աճել են ավելի քան 50%-ով և երկու տարի շարունակում են աճել։

Հայաստանը և Ղազախստանը նավթամթերքի մատակարարման և առևտրատնտեսական կապերի զարգացման վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել։ Տեղեկությունը հաղորդում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Համաձայնագիրը ստորագրվել է հուլիսի 16-ին Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում, Ղազախստանում Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանի և Ղազախստանի էներգետիկայի նախարար Նուրլան Նոգաևի կողմից։

«Կողմերը ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն նավթամթերքի մատակարարումների բնագավառում առևտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիրը: Այն կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցությանը, առևտրատնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, գործարար ակտիվության բարձրացմանը», - ասված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ 2018-ին Հայաստանի և Ղազախստանի միջև ապրանքաշրջանառության ծավալներն աճել են ավելի քան 50%-ով և երկու տարի շարունակում են աճել։ 2018-ին ապրանքաշրջանառության ծավալները կազմել են 13,5 մլն դոլար, 2017-ին դրանք 8,9 մլն դոլար էին։

Հայաստանի և Ղազախստանի միջև մինչ օրս ստորագրվել է ավելի քան 40 փաստաթուղթ:

armeniasputnik.am