Հոկտեմբեր 18, 2020 17:43 Asia/Tehran
  • ԵՄ-ն պատրաստ է աջակցություն տրամադրել Հայաստանի առողջապահական համակարգին

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը պատրաստակամություն է հայտնել Եվրոպական միության կողմից Հայաստանի առողջապահական համակարգին տրամադրել աջակցություն: 

Այս մասին նա ընդգծել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հանդիպմանը, որին մասնակցել է նաեւ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնսալո Սեռանո Դե Լա Ռոզային:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կորոնավիրուսային հիվանդության տարածման կտրուկ աճի տեմպերը զսպելուն ուղղված աշխատանքները եւ առաջիկայում նախատեսվող միջոցառումները:

Արսեն Թորոսյանն ու Անդրեա Վիկտորինն իրենց մտահոգությունն են հայտնել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ծավալվող  պատերազմական գործողությունների վերաբերյալ: Կողմերը անդրադարձել են ռազմական գործողությունների հետեւանքով տուժածների բուժօգնությունը պատշաճ կազմակերպելու անհրաժեշտությանը:

Երկուստեք ընդգծվել է Հայաստանում առողջապահական 2՝ կորոնավիրուսային հիվանդության տարածման դեմ պայքարի եւ ռազմական գործողությունների հետեւանքով տուժածների օգնության տրամադրման ճակատներով առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ միջազգային համագործակցության կարեւորությունը

NEWS.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

Պիտակ