Հուլիս 17, 2021 09:47 Asia/Tehran
  • ՀՅԴ երիտասարդների բողոքի ակցիա են անում ՝ ընդդեմ ԵՄ ներկայացուցչի Հայաստան այցի

ԵՄ ներկայացուցիչ Շառլ Միշելի` Հայաստան այցին ընդառաջ ՀՅԴ երիտասարդներն հուլիսի 16-ին, բողոքի ակցիա են անում։

Երիտասարդների ձեռքին կան նաեւ փաստառներ՝ «shame on you» գրությամբ։

ՀՅԴ Հայաստան երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ իրենք այստեղ են, որպեսզի իրենց հուզող հարցերն ուղղեն ԵՄ ներկայացուցչին։

«Մենք հարց ենք ուղղում՝ որտե՞ղ էր Եվրոպան ամբողջ պատերազմի ընթացքում, որտե՞ղ էին, երբ Հայաստանի նկատմամբ կիրառվում ֆոսֆորային զենք, որտե՞ղ էր, երբ Ադրբեջանը սպանում էր Արցախում քաղաքացիական անձանց, ինչո՞ւ են հիմա նրանք եկել, արդյոք փորձում են գնե՞լ Հայաստանը։ Մենք ասում են՝ Հայաստանը վաճառքի համար չէ։ Մենք ասում ենք՝ այն օրակարգը, որով նրանք այստեղ են, չեն կարողանալու անցկացնել։ Մենք պարզապես ուզում ենք հարցնել՝ արդյոք չագուչը ժողովրդավարության նոր զենքերից է, իրենք արդյոք հանդիպե՞լ են քաղբանտարկյալների հետ, Հայաստանն ամեն օր ունենում է նոր քաղբանտարկյալ»,- ասաց Քրիստինե Վարդանյանը։

News.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

 

Պիտակ