Օգոստոս 13, 2021 19:14 Asia/Tehran
  • ԵԱՏՄ-ն ընդլայնում է ազգային ավիացիոն ձեռնարկությունների միջև արդյունաբերական կոոպերացիան

ԵԱՏՄ երկրները մշակում են փաստաթղթերի փաթեթ, որոնք թույլ են տալիս ընդլայնել ազգային ավիացիոն ձեռնարկությունների միջև արդյունաբերական կոոպերացիան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Եվրասիական տնտեսական հանձնաժողովը:

Նշվում է, որ որոշումն ընդունվել է  Եվրասիական տնտեսական միությունում ավիաշինարարության ոլորտում արդյունաբերական կոոպերացիան ընդլայնելու վերաբերյալ կլոր սեղանի շրջանակներում, որը կայացել է ԵՏՀ-ի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Արտակ Քամալյանի նախագահությամբ:

Այս նախաձեռնությունը քննարկվել է Միության երկրների ավիացիոն տեխնիկա արտադրող լիազորված մարմինների, ձեռնարկությունների ներկայացուցիչների, ինչպես նաև Եվրասիական զարգացման բանկի աշխատակիցների հետ:

armenpress.am

Պիտակ