Հունիս 27, 2022 16:46 Asia/Tehran
  • ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակից այցելել են Ադրբեջանում պահվող հայերին: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

«Հունիսին կայացած տեսակցության ընթացքում ԿԽՄԿ ներկայացուցիչները օգնել են Ադրբեջանում պահվող անձանց նամակների, հեռախոսազանգերի և տեսաուղերձների միջոցով կապ հաստատել ընտանիքների հետ», - ասաց նա։

Հիշեցնենք` մարտի 21-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ադրբեջանական գերության մեջ է 38, այդ թվում՝ քաղաքացիական 3 անձ:

ՄԻԵԴ-ում գերիների հարցով ՀՀ ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի կարծիքով, սակայն, գերիների իրական թիվը 119 է։

armeniasputnik.am

Պիտակ