Սեպտեմբեր 11, 2023 18:07 Asia/Tehran
  • Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տեսակցել է Ադրբեջանում պահվող բոլոր հայերին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տեսակցել է Ադրբեջանում պահվող բոլոր հայերին:

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Նրանց թվում են եղել Հակարիի ապօրինի անցակետից առեւանգված Վագիֆ Խաչատրյանը, օգոստոսին գերեվարված պահեստազորային Գագիկ Ոսկանյանը: Կարմիր խաչի ներկայացուցիչները ուշադրության կենտրոնում են պահել նաեւ անձանց պահման պայմաններին, նրանց առողջական վիճակին վերաբերող հարցերը, որոնց մասին, սակայն, կոմիտեի հայաստանյան գրասենյակը մանրամասներ հաղորդել չի կարող:

news.am

Պիտակ