Հունվար 10, 2024 17:31 Asia/Tehran
  • Հունաստանի ԱԳ նախարարը «Խաղաղության խաչմերուկ»-ը Հարավային Կովկասում խնդիրների արդար և կայուն լուծում է համարում

Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Հարավային Կովկասում խնդիրների արդար և կայուն լուծում է համարում։ Հունաստանի ԱԳ նախարարն այս մասին ասաց հունվարի 10-ին կայացած ասուլիսի ժամանակ։

«Մենք գտնում ենք, որ կողմերը պետք է մշտական երկխոսության մեջ լինեն։ Կարծում եմ, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը ներկայացրել է Հայաստանի կառավարությունը, խնդրի շատ իրատեսական, արդարացված և կայուն լուծում է։ Մենք կարծում ենք, որ բանակցային գործընթացը պետք է ներառի կոնկրետ հարցերի լուծում, պետք է իրականացվի սահմանների հստակ սահմանազատում, որպեսզի հետագա վայրագություններ չլինեն։ Երկու կողմերն էլ պետք է ներգրավված լինեն այդ գործընթացում։ Կարծում եմ, որ իսկապես կան ապագայում լուծումների հասնելու իրատեսական հնարավորություններ։ Ապագայում ռազմական գործողություններ չպետք է տեղի ունենան»,-հայտարարել է Յորղոս Գերապետրիտիսը։

Նախարարի կարծիքով՝ Հայաստանի կառավարությունը քայլեր է ձեռնարկում տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և բարեկեցության հաստատման լավագույն լուծմանը հասնելու համար:

 

Պիտակ