Ապրիլ 16, 2024 18:44 Asia/Tehran
  • Օվկիանոսի այն կողմից գալիս են և փորձում այստեղի ժողովրդի համար բան որոշել․ Իրանի դեսպան

Արտատարածաշրջանային ուժ ասելով՝ Իրանը նկատի ունի օվկիանոսից այն կողմ գտնվող ուժերին, որոնք անվտանգային, դեմոգրաֆիկ որևէ վտանգների հետ չեն առնչվում։

Այսօր Երևանում ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ Լրագրողը հետաքրքրվել էր, թե արդյոք Իրանը, հայտարարելով, թե դեմ է այստեղ արտատարածաշրջանային ուժերի ներկայությանը, նաև Ռուսաստանին նկատի ունի։

«Օվկիանոսի այն կողմից գալիս են այստեղ և փորձում են այս տարածաշրջանի ժողովուրդների համար որոշումներ կայացնել»,- ասաց դեսպանը։

Դեսպանը շեշտեց՝ Ռուսաստանն արտատարածաշրջանային ուժ չէ, որովհետև Անդրկովկասի հետ սահման ունի։

«Արտատարածաշրջանային ուժեր» ձևակերպումը պարզաբանելու հարցին ի պատասխան դեսպանը նշեց, որ նկատի ունի ԱՄՆ–ին ու որոշ եվրոպական երկրների։

Սոբհանին նաև ասաց, որ Իրանը ՀՀ իշխանությունների հետ խոսել է ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման մասին։ Հայաստանի իշխանությունները վստահեցրել են, որ այն ամբողջովին տնտեսական բնույթ ունի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար աջակցություն ստանալու նպատակով է։

«Մեր մտահոգությունն է, որ Հայաստանն ու Կովկասը չվերածվեն աշխարհաքաղաքական մրցակցության դաշտի։ Հայաստանի արտաքին հարաբերությունների զարգացումը չպետք է լինի ի հաշիվ այլ երկրների»,- շեշտել է դիվանագետը։

Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունները վստահեցրել են, որ արտաքին հարաբերությունների դիվերսիֆիկացումն ուղղված չէ Հայաստան-Իրան հարաբերությունների դեմ։

 

Պիտակ