Ապրիլ 19, 2024 19:36 Asia/Tehran
  • Խորապես համոզված ենք, որ Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռություն պետք է հաստատվի. ՀՀ-ում Իրանի դեսպան

Անվտանգության ներկայիս փխրունությունը և սպառնալից հռետորաբանությունը բխում է տարածաշրջանում ուժերի անհավասարակշռությունից։ Խորապես համոզված ենք, որ Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռություն պետք է հաստատվի։

Ապրիլի 19-ին Որոտանի միջազգային փորձագիտական ​​ֆորումի ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

Դեսպանը հավելել է, որ Հարավային Կովկասն աշխարհի ռազմավարական տարածաշրջաններից մեկն է։

«Հարավային Կովկասը Եվրոպայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի խաչմերուկում է, ինչը նրան դարձնում է կենսականորեն կարևոր աշխարհաքաղաքական կենտրոն։ Հաշվի առնելով Իրանի և Հարավային Կովկասի փոխադարձ կարևորությունը՝ Իրանը վճռականորեն հանդես է գալիս Հարավային Կովկասում կայունության, խաղաղության և  անվտանգության հաստատման օգտին, քանի որ ցանկացած անկայունություն անմիջականորեն վնասում է Իրանին»,- նշել է դեսպանը։

Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման մասին լրագրողների հարցին ի պատասխան խորհուրդ է տվել   այդ հարցն ուղղել ՀՀ-ում ՌԴ դեսպանին։

Պատասխանելով հարցին, թե Ադրբեջանում իսրայելական բազաների առկայության մասին ազդանշանները հաշվի առնելով՝ Իրանի համար ռիսկեր չկա՞ն արդյոք, Սոբհանին նշել է, որ եթե ​​Իրանի տարածքային ամբողջականության և անվտանգության դեմ որևէ քայլ ձեռնարկվի, Թեհրանը նման վիճակի հետ չի հաշտվի և համապատասխան վերաբերմունք կցուցաբերի:

 

 

 

Պիտակ