ՀՀ ՊՆ ռազմական ակադեմիայի պատվիրակությունն այցելել է ԱՄՆ. ի՞նչ է քննարկվել
https://parstoday.ir/hy/news/armenia-i221818-ՀՀ_ՊՆ_ռազմական_ակադեմիայի_պատվիրակությունն_այցելել_է_ԱՄՆ._ի_նչ_է_քննարկվել
ԱՄՆ ռազմաուսումնական հաստատությունների ծրագրերին են ծանոթացել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պատվիրակությունը` ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանի գլխավորությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 18, 2024 12:09 Asia/Tehran
  • ՀՀ ՊՆ ռազմական ակադեմիայի պատվիրակությունն այցելել է ԱՄՆ. ի՞նչ է քննարկվել

ԱՄՆ ռազմաուսումնական հաստատությունների ծրագրերին են ծանոթացել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պատվիրակությունը` ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանի գլխավորությամբ։

Ինչպես հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, պատվիրակությունը 11 օր շարունակ` օգոստոսի 3-14-ը ճանաչողական այցեր է կատարել ԱՄՆ ռազմաուսումնական հաստատություններ:

«Այցերի ընթացքում պատվիրակության անդամները ծանոթացել են ԱՄՆ ռազմաուսումնական հաստատությունների ծրագրերին, ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին և հետևել դաշտային վարժանքներին»,–ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ամերիկյան գործընկերների հետ ծավալած քննարկումների ընթացքում արծարծվել են հետագա համագործակցությանն առնչվող հարցեր, քննարկվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ուսումնական գործընթացի հետագա կատարելագործման ընթացքը: