Հայաստանն ու Իրանը շարունակում են հավատարիմ մնալ իրենց գործընկերային հարաբերություններին
(last modified 2024-10-18T14:49:18+00:00 )
Հոկտեմբեր 18, 2024 18:19 Asia/Tehran
  • Հայաստանն ու Իրանը շարունակում են հավատարիմ մնալ իրենց գործընկերային հարաբերություններին

Հոկտեմբերի 17-ին Միջխորհրդարանական Միության 149-րդ վեհաժողովի շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի և Իրանի պատվիրակությունների հանդիպումը:

 ՀՀ ԱԳՆ-ից   հայտնում են, որ կողմերն անդրադարձան հայ-իրանական միջպետական հարաբերությունների և փոխհամագործակցության ամրապնդմանը:

Երկուստեք կարևորվեց տնտեսական կապերի խթանման ներուժը՝ ընդգծելով դրա կարևորությունը տարածաշրջանային զարգացման համար:

Նշվեց նաև, որ Հայաստանն ու Իրանը շարունակում են հավատարիմ մնալ իրենց գործընկերային հարաբերություններին՝ առաջնորդվելով Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանն աջակցելու ընդհանուր տեսլականով:

 

Պիտակ