Միրզոյանը և «3+3» հարթակի մյուս արտգործնախարարները Ստամբուլում հանդիպել են Էրդողանի հետ
(last modified 2024-10-18T15:00:13+00:00 )
Հոկտեմբեր 18, 2024 18:30 Asia/Tehran
  • Միրզոյանը և «3+3» հարթակի մյուս արտգործնախարարները Ստամբուլում հանդիպել են Էրդողանի հետ

Արարատ Միրզոյանը և «3+3» հարթակի մյուս արտգործնախարարները Ստամբուլում հանդիպում են Էրդողանի հետ։ Տեղեկությունը հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Նշվում է, որ բանակցությունները մամուլի համար փակ են եղել։

Էրդողանը Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարների հետ քննարկել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության գործընթացը, տարածաշրջանային և գլոբալ հարցեր, հաղորդում է «Anadolu»-ն

«Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին: Տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներն անհրաժեշտ են դարձնում ամրապնդել համագործակցությունն ու համերաշխությունը»,- ընդգծել է Էրդողանը:

«3+3» ձևաչափով 3-րդ նիստը կազմակերպվել է Ստամբուլում։ Վրաստանն այս անգամ ևս չի մասնակցում քննարկումներին։ Հանդիպմանը մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները` Արարատ Միրզոյանը, Սերգեյ Լավրովը, Ջեյհուն Բայրամովը, Աբբաս Արաղչին և Հաքան Ֆիդանը։

 

Պիտակ