ՀԱՄԱՍ-ը հաստատել է Յահյա ալ-Սանվարի նահատակության լուրը
(last modified 2024-10-18T13:03:03+00:00 )
Հոկտեմբեր 18, 2024 16:33 Asia/Tehran
  • ՀԱՄԱՍ-ը հաստատել է Յահյա ալ-Սանվարի նահատակության լուրը

Պաղեստինի իսլամական դիմադրության շարժումը (ՀԱՄԱՍ) հաստատել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Յահյա ալ-Սանվարի նահատակությունը սիոնիստական ​​ուժերի դեմ առճակատման ժամանակ։

Iran Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավարի տեղակալ «Խալիլ Ալ-Հիյան» իր ելույթում հաստատել է «Յահյա Ալ-Սանվարի» նահատակության լուրը։

Այս ելույթում Խալիլ Ալ-Հիյան ասաց, որ Պաղեստինի իսլամական դիմադրության շարժումը (Համաս) իր ցավակցությունն է հայտնում արաբական և իսլամական ումմային Յահյա ալ-Սանվարի նահատակության կապակցությամբ:

ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից Բասեմ Նաիմը անուղղակիորեն հաստատել էր ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա ալ-Սանվարի նահատակությունը սիոնիստական ​​ուժերի դեմ առճակատման ժամանակ։

Ըստ CNN-ի՝ սա ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի առաջին արտահայտությունն է, որը հաստատում է Յահյա ալ-Սանվարի նահատակությունը։

Բասեմ Նաիմն ասել է, որ նախորդ առաջնորդների նահատակությամբ ՀԱՄԱՍ-ը ամեն անգամ դառնում է ավելի ուժեղ և ավելի սիրված:

Նա հավելել է. «Այո։ Շատ ցավալի է կորցնել սիրելի մարդկանց, հատկապես այնպիսի գործչի, ինչպիսին Յահյա Ալ-Սանվարն է, բայց մենք վստահ ենք, որ ի վերջո հաղթելու ենք»:

Նա նաև ասաց. «Իսրայելը կարծես հավատում է, որ մեր առաջնորդներին սպանելը նշանակում է մեր շարժման և պաղեստինյան ժողովրդի պայքարի ավարտը... Նրանք կարող են մտածել ինչպես ուզում են, և սա առաջին անգամը չէ, որ դա ասում են»:

Հինգշաբթի օրը Սիոնիստական ռեժիմի ​​իշխանությունները հրապարակել էին նկարներ և տեսանյութեր՝ պնդելով, որ ՀԱՄԱՍ-ի դիմադրության առաջնորդ Յահյա ալ-Սանվարը սպանվել է Ռաֆահում բախման ժամանակ, և նրանք պատահաբար են ճանաչել նրան։

Սիոնիստները նախկինում բազմիցս պնդում էին, որ Յահյա ալ-Սանվարը մշտապես գտնվում է ՀԱՄԱՍ-ի թունելներում՝ իսրայելցի գերիների հետ միասին։