Քրիստիննե Գրիգորյանն Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակվելու հավանականությունը բարձր չի գնահատում
https://parstoday.ir/hy/news/armenia-i230514-Քրիստիննե_Գրիգորյանն_Ադրբեջանի_կողմից_Հայաստանի_վրա_հարձակվելու_հավանականությունը_բարձր_չի_գնահատում
Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանն այս պահին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակվելու հավանականությունը բարձր չի գնահատում՝ շեշտելով, որ դրա համար անհրաժեշտ բոլոր փաստերի և ազդակների համախումբը բացակայում է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 21, 2025 16:43 Asia/Tehran
  • Քրիստիննե Գրիգորյանն Ադրբեջանի կողմից  Հայաստանի վրա հարձակվելու հավանականությունը բարձր չի գնահատում

Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանն այս պահին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակվելու հավանականությունը բարձր չի գնահատում՝ շեշտելով, որ դրա համար անհրաժեշտ բոլոր փաստերի և ազդակների համախումբը բացակայում է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քրիստիննե Գրիգորյանն այդ մասին ասել է խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում։

 Անդրադառնալով հարցին, թե այս պահին կա Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակվելու վտանգ՝ Քրիստիննե Գրիգորյանը պատասխանել է. «Այս պահին հարձակման հավանականությունը բարձր գնահատելու համար անհրաժեշտ բոլոր փաստերի և ազդակների համախումբը բացակայում է, սակայն իրավիճակն արագ է փոխվում, և մենք հետևում ենք իրավիճակին»։

 Թեև Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարել են խաղաղության համաձայնագրի շուրջ համաձայնության հասնելու և բանակցությունների ավարտի մասին՝ Ադրբեջանը վերջին օրերին պարբերաբար կեղծ լուրեր է տարածում, թե հայկական զինված ուժերը սահմանների տարբեր հատվածներում իբր կրակում են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Տարբեր վերլուծաբանների և փորձագետների կարծիքով՝ Ադրբեջանն այդպիսով հող է նախապատրաստում Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիայի համար։ 

armenpress.am