Հոկտեմբեր 30, 2018 06:19 Asia/Tehran
  • Եվրոպան առաջին անգամ փորձում է ընդդիմանալ ԱՄՆ-ի պատժամիջոցներին. Զարիֆ

ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Սա առաջին դեպքն է, երբ եվրոպացիները ոչ միայն դեմ են արտահայտվում ԱՄՆ-ի քաղաքականությանն, այլև փորձում են հատուցել պատժամիջոցների պատճառած վնասները»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Թեհրան գործուղված CBS հեռուստակայանի թղթակցի հետ հարցազրույցում, որի բովանդակությունը հրապարակվեց երկուշաբթի օրը, ՀԳՀԾ-ի տնտեսական շահերին Իրանի հասանելիության համար Եվրոպայի նախագծի կապակցությամբ ասել է. «Եվրոպացիները մտադիր են ընդլայնել մի գործընթաց, որը, դադարեցնելով ԱՄՆ-ի պատժամիջոցները, պիտի հատուցի դրանց պատճառած վնասը»:

Զարիֆը ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարվելու և պատժամիջոցների վերականգնման մասին ասել է. «Ամերիկացիները կախվածություն ունեն պատժամիջոցներց և  հավատացած են, որ դրանք կարող են վերացնել բոլոր խնդիրները, սակայն դա այդպես չէ»:

«Մենք ՀԳՀԾ-ին հասնելու համար երկուսուկես տարի գերտերությունների հետ բանակցություններում զուր տեղը ժամանակ չենք վատնել, որ հետո հեշտությամբ դրանից հրաժարվենք, քանի որ գիտենք ավելի լավ համաձայնություն չի կարող լինել»,-հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարարը:

Իրանի ԱԳ նախարարը հեգնական ակնարկ կատարելով Դոնալդ Թրամփի գործարքներ կքնելու հմտությանն, ասել է. «ԱՄՆ նախագահին, բանակցություններում իր ամբողջ հմտություններով հանդերձ, կարող ենք վստահեցնել, որ սա Իրանի, Եվրոպայի, ԱՄՆ-ի, Չինաստանի ու ողջ միջազգային հանրության համար ամենալավ համաձայնությունն է»:

Զարիֆն անդրադառնալով նոյեմբերի 4-ից գործադրվելիք պատժամիջոցներին, ասել է. «Ամերիկացիներն այս պատժամիջոցների հետ կապված ավելի լուրջ խնդիրներ կունենան, քանի որ Իրանը համաձայն իր ծրագրերի կպատասխանի դրանց»:

Պիտակ