Հոկտեմբեր 30, 2018 10:41 Asia/Tehran
  • Զարիֆ. «Ոչ մի բռնապետ չի կարող կասեցնել արդարատենչությունը»

Իման Հոսեյնի նահատակության քառասնօրյակի առիթով հղած թուիթերյան ուղերձում, Իրանի արտգործնախարարն ասել է.«Ոչ մի բռնապետ չի կարող կասեցնել արդարատենչությունը»:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Մոհամմեդ Ջավադ Զարիֆն այդ ուղերձում գրել է.«Ողջ աշխարհից Քարբալայում համախմբված 17 միլիոն մարդու ուղերձն է՝ «Ոչ մի բռնապետ չի կարող կասեցնել արդարատենչությունը»:

«14 դար առաջ մի բռնապետ իշխանավոր ենթադրում էր, որ ոչնչացրել է Իմամ Հոսեյնի դիմադրությունը: Սադդամը, Ալ-Ղաիդան ու ԻԼԻՊ-ն էլ կարծում էին, որ կարող են վերջ դնել այդ դիմադրությանը: Սակայն այսօր 17 միլիոն մարդ ողջ աշխարհից համախմբվել է Քարբալայում և նրանց ուղերձն է՝ «Երբեք, ոչ մի բռնակալ չի կարող վերացնել հանուն արդարության մղվող պայքարը».ասված է Իրանի արտգործնախարարի ուղերձում:

2018 թվականի հոկտեմբերի 30-ը Քարբալայի անապատում աշխարհի շիաների երրորդ առաջնորդ Իմամ Հոսեյնի ու նրա հավատարիմ աջակիցների  նահատակության քառասնօրյակն է:

Հոսեյնական Արբաինի սգո արարողություններին մասնակցելու նպատակով ողջ աշխարհից, այդ թվում՝ Իրանից, միլիոնավոր ուխտավորներ մեկնել են Իրաքի Քարբալա:

Իմամ Հոսեյնն ու նրա աջակիցները նահատակվեցին լուսնային հիջրեթի 61 թվականի մոհառամ ամսվա 10-ին՝ Քարբալայում:

Պիտակ