Նոյեմբեր 21, 2018 16:39 Asia/Tehran
  • Ռոհանի.«Իրանն առաջատար է  զանգվածային ոչնչացման զենքի և ահաբեկչության դեմ պայքարում»

Իրանի իսլամական հանրապետության նախագահն ասել է.«Իրանն ահաբեկչության ու քիմիական զենքի գլխավոր զոհն է և այժմ զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի գլխավոր հավակնորդն է»:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, այսօր կայացած կառավարության նիստում խոսելով աշխարհի տարբեր երկրներում փողերի լվացման տեսակների մասին, ասել է.«Իրանն առաջատար է ահաբեկիչների միջոցով փողերը տեղափոխելու և ֆինանսական տարբեր համակարգերում դրանց օգտագործումն արգելելու հարցում»:

Նշելով, որ Իրանը նաև առաջատար է աշխարհում թմրաբիզնեսի դեմ մղվող պայքարում, ԻԻՀ նախագահը հստակեցրել է.«Իրանի արևելյան և արևմտյան սահմաններում անվտանգության ուժերի ու իրավապահների, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և հավաքազորային  ուժերի նվիրվածությունն ու ջանքերն Իրանի վճռակամությունն են ցույց տալիս թմրաբիզնեսի և փողերի լվացման դեմ մղվող պայքարում, թեև փողերի լվացումը կարող է իրականանալ Աֆղանստանում, Թուրքիայում կամ Եվրոպայում»:

«Իրանի ժողովուրդն իրար օգնելով, կհաղթահարի բոլոր դժվարությունները: Ամերիկացիները թող իմանան, որ Իրանը կշարունակի իր առաջընթացը և արդյունքում Միացյալ Նահանգները կզղջա իր արածների համար». ընդգծել է Ռոհանին:

Պիտակ