Նոյեմբեր 28, 2018 10:53 Asia/Tehran
  • ԿԽՄԿ-ի նախագահի հետ Զարիֆի հանդիպման ժամանակ քննարկվել են Իրանի դեմ ԱՄՆ-ի դեղորայքային ու սննդամթերային պատժամիջոցների հարցը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահն ու ԻԻՀ ԱԳ նախարարը Ժնևում կայացած հանդիպման ժամանակ զրուցել են Իրանի դեմ ԱՄՆ-ի սննդամթերային ու դեղորայքային պատժամիջոցների շուրջ:

Երեքշաբթի գիշեր կայացած ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի և ԿԽՄԿ-ի նախագահ Փեթըր Մաուրերի հանդիպման ժամանակ կողմերը Եմենի, Սիրիայի ու Աֆղանստանի հարցերի հետ կապված երկկողմ համագործակցության շուրջ մտքեր են փոխանակել:

Զարիֆն ու Մաուրերը նաև զրուցել են Իրանի դեմ ԱՄՆ-ի սննդամթերային ու դեղորայքային պատժամիջոցների և այդ կապակցությամբ միջազգային կառույցների ակտիվացման անհրաժեշտության շուրջ:

Իրանը չի հանդուրժում տարածաշրջանում Իրանի հակաահաբեկչական գործունեությունը և Թեհրանի դեմ պատժամիջոցներ գործադրելով փորձում է խափանել Իրանի քայլերը: Այս պատժամիջոցներից շատերը դեմ են մարդու  իրավունքներին և թիրախ են դարձնում Իրանի ժողովրդին:

Պիտակ