Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում Իրանի դեսպան. Իսրայելի ռեժիմի հանցագործությունները պաղեստինցիների իրավունքների բացահայտ խախտում են
Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան-մշտական ներկայացուցիչը Պաղեստինի ժողովրդի դեմ Իսրայելի ռեժիմի հանցագործությունները համարել է պաղեստինցիների իրավունքների և հիմնարար ազատությունների բացահայտ խախտում:
ԻՌՆԱ-ի ուրբաթ օրվա հաղորդման համաձայն, Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան-մշտական ներկայացուցիչ Ալի Բահրեյնին Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիան վերահսկող կոմիտեի 113-րդ նիստում, ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության վճռականությունը՝ վերացնելու ռասայական խտրականությունը և ամրապնդելու հանդուրժողականության մշակույթը, հատկապես Իրանի նոր կառավարության մոտեցման ֆոնին:
ՄԱԿ-ում Իրանի դեսպանը, անդրադառնալով Գազայում պաղեստինյան ճնշված և անպաշտպան ժողովրդի դեմ ռասիստական և ապարտեիդ իսրայելական ռեժիմի թշնամական գործողություններին ու հանցագործություններին, այս ռեժիմի հանցագործությունները համարեց պաղեստինցիների իրավունքների և հիմնարար ազատությունների բացահայտ խախտում։
Բահրեյնին քննադատել է նաև արևմտյան երկրների կողմից Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության և ժողովրդի դեմ միակողմանի հարկադրական քայլերն ու դաժան պատժամիջոցները և պահանջել, որ կոմիտեի անդամները ուշադրություն դարձնեն միակողմանի հարկադրական քայլերի հետևանքներին՝ որպես խոչընդոտ կոնվենցիայում ամրագրված որոշ դրույթների իրականացմանը։