Ջաբերի Անսարին Աստանայում հանդիպել է Ղազախստանի արտգործնախարարի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i101321-Ջաբերի_Անսարին_Աստանայում_հանդիպել_է_Ղազախստանի_արտգործնախարարի_հետ
Սիրիայի միջազգային խաղաղության 13-րդ գագաթնաժողովի շրջանակներում, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի ավագ օգնականը հանդիպել է Ղազախստանի արտգործնախարար Ղեյրաթ Աբդուլռահմանովի հետ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 29, 2018 15:15 Asia/Tehran
  • Ջաբերի Անսարին Աստանայում հանդիպել է Ղազախստանի արտգործնախարարի հետ

Սիրիայի միջազգային խաղաղության 13-րդ գագաթնաժողովի շրջանակներում, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի ավագ օգնականը հանդիպել է Ղազախստանի արտգործնախարար Ղեյրաթ Աբդուլռահմանովի հետ:

Չորեքշաբթի օրը ԻԻՀ արտաքին գործերի նախարարիի ավագ օգնական Ջաբերի Անսարին հանդիպել է նաև Սիրիայի հարցով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավիրենտիևի, Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սեդատ Օնալի և Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դե Միստորայի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել է Սիրիայի սահմանադրական օրենքը մշակող հանձնախմբի ձևավորման, գերիների փոխանակման և երկրում քաղաքկան գործընթացների համադրման շուրջ:

Հինգշաբթի օրը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Սիրիայի ճգնաժամի լուծման հարցով 11-րդ միջազգային նստաշրջանը ավարտվել է հրադադարի ռեժիմը հովանավորող երկրների (Իրան, Ռուսաստան և Թուրքիա) կողմից համատեղ հայտարարությամբ:

Հանդիպման հաջորդ փուլը նախատեսվում է սկսել 2019 թվականի փետրվարին: