Դեկտեմբեր 03, 2018 03:42 Asia/Tehran
  • ԻԻՀ ԱԳ նախարարը հակադարձեց Թեհրանի դեմ Պոմպեոյի  հայտարարություններին

ԻԻՀ ԱԳ նախարարն արձագանքեց Իրանի կողմից ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 2231 բանաձևը ոտնահարվելու մասին ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությանը:

ԻՌՆԱ-ի կիրակի գիշեր կատարած հաղորդման համաձայն, Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասաց. «ԱՄՆ-ն Իրանին մեղադրում է ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 2231 բանաձևը ոտնահարելու մեջ, ինչը ինքն է ոտնահարել և ուրիշներին սպառնում է, որ դրան հավատարիմ մնալու դեպքում պատժվելու են»:

ԻԻՀ ԱԳ նախարարն անդրադառնալով այն կետին, որ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերի հարցում անկեղծություն չի ցուցաբերում, հավելեց. «Պատրանքներով տարվելն այսօր սովորական երևույթ է դարձել ԱՄՆ-ի պետքարտուղարության մոտ»:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Իրանի հրթիռային փորձարկումները ոտնահարել են ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 2231 բանաձևը:

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը կիրակի օրն անդրադառնալով Եմենում ահաբեկչական խմբերի համար արևմտյան սպառազինություն առաքվելու մասին հրապարակված հաղորդումներին, ասաց. «Վաշինգտոնը ցանկանում է տարածաշրջանում անկայունությունը մշտական դարձնել ու այդպիսով  արդարացնել իր քաղաքականությունները»:

 «Գարդիան»-ը  հրապարակել է «Թուիթեր»-ում արված Զարիֆի գրառումը. «Սպառազինական, տեղեկատվական ու լոգեստիկական աջակցության միջոցով սաուդցիների ու Էմիրությունների պատերազմական ոճրագործություններին մասնակցությունը կարծես թե բավարար չէր և հիմա ԱՄՆ-ն արդիական սպառազինություն է տրամադրում Ալ-Ղաիդայի ու ԻԼԻՊ-ի նման ծայրահեղականներին»:

Պիտակ